ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի նավերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Սեւ ծովում
ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի սահմանապահ գերատեսչությունների նավերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Սեւ ծովում: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել Է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը։
«Երեկ լուսաբացին ավելի քան 100 ծովային մղոն Օդեսայից, Ուկրաինայի բացառիկ ծովային տնտեսական գոտում «...» Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության ծովային պահպանության ֆլագմանը դիմավորել է ԱՄՆ - ի առափնյա պահպանության Hamilton նավը», - ասված է սահմանապահ ծառայության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Պետական սահմանապահ ծառայությունում հայտարարել են, որ Սեւ ծովում նավերի շարժմանը հետեւել է ռուսական նավատորմը եւ իբր խախտել է միջազգային ծովային իրավունքը: Այսպես, հաղորդագրության մեջ նշվում է, որ ՌԴ-ի նավերը «վտանգավոր մանեւրել են եւ փորձել արհեստականորեն նեղացնել մանեւրի գոտին ուկրաինական եւ ամերիկյան նավերի համար, չեն պատասխանել միջազգային ծովային անվտանգության ուղիներով կապի կանչերին»: Սահմանապահներն ընդգծել են, որ համատեղ զորավարժությունները ծովում շարունակվում են, իսկ մայիսի 10-ին պլանավորված Է Hamilton-ի այցը Օդեսա: