Լուկաշենկոն կոչ է արել դադարել երկրում անօգուտ հակազդեցությունը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել իր ընդդիմադիրներին դադարել հակազդությունը, որը նա անվանել է անօգուտ, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք մշտապես ապրել ենք հանգիստ եւ խաղաղ Բելառուսում, եւ միայն վերջերս մեզ՝ բելառուսցիներին, փորձել են միմյանց դեմ մղել: Այսօր ես կարող եմ ասել՝ մենք հասկացել ենք՝ որտեղ է ճշմարտությունը, եւ որտեղ՝ սուտը: Եկեք դադարենք բոլորի համար անօգուտ այդ հակազդեցությունը»,-հայտարարել է Լուկաշենկոն: