ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ.«ՆՈՐԻՑ ԿԳԱՔ ՏՂԵՐՔ».ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆ
NEWSMEDIA.am-ի ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ
ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՎԻՐԵԼ
ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ
ԱՅՍ ՏՈՂԵՐԸ ՆՎԻՐՎԱԾ ԵՆ ՄԵՐ ՀԵՐՈՍ
ԱՐՄԵՆԱԿ ՈՒՐՖԱՆՅԱՆԻՆ
ՆՈՐԻՑ ԿԳԱՔ, ՏՂԵՐՔ
Հզոր էին նրանք, և ամրակուռ հոգով,
Ելան նրանք մարտի հանուն հայրենիքի,
Ու վեհացան նրանք, արծիվներն անպարտ,
Կապույտ անհունի մեջ, տիեզերքում անափ։
Արմենակն էլ ընկավ,պատերազմի դաշտում,
Ու երկնածիրն անեղծ ցավից սևավորվեց,
Կարմիր կակաչներ են, բացվում դաշտում անծիր,
Կարծես ասք են գրում, դաշտի կակաչները...
֊ Կգաք նորից տղե՛րք, հավատում եմ կգա՛ք,
Կծածանեք նորից եռագույնը Հայկյան,
Արարատի գահից լույս կծագի անշեջ,
Ու դաշտերում ցորյան, սիրո հուր կվառվի։
Խոնարհումս...
Նարեկ Պապոնց Առաքելյան