ԱՊԱՐԱՆՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ԵՆ, ԻՍԿ ԹԱԼԻՆՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՕԳՏԻՆ ԱՍՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ Է. «ԿԳԲ-Ի ՄԻՀՐԱՆԸ»
Այս օրերին ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած գրեթե բոլոր քաղաքական ուժերը լծված են արատահերթ խորհրդարանական ընտրություններին քարոզարշավը կազմակերպելուն միտված աշխատանքներին: Մասնավորպես, ժամանակից շուտ նախընտրական կրքեր են եռում Արագածոտնի մարզի երկու քաղաքներում՝ Թալինում եւ Ապարանում: Այս մարզում ներկայացված են գրեթե բոլոր ուժերը՝ եւ իշխանամետ եւ ըննդիմադիր տարբեր թեւեր: Ուշագրավ է սակայն, որ նշված քաղաքներում այս օրերին շունչ չքաշելով նախընտրական գրասենյակներ բացելու նախապատրաստական աշխատանքների են լծվել տեղի ընդդիմադիրները, որոնց մեծ մասը «Հայաստան» դաշինքի՝ ավելի պարզ ասած Քոչարյանի աջակիցներն են: Թալինում օրինակ, ըստ շրջանառվող լ ուրերի Հայաստան» դաշինքի «գրասենյակի աշխատանքները համակարգելու է, ինչպես թալինցիներն են ասում. «ԿԳԲ-ի Միհրանը»: Վերջինս տարիներ առաջ զբաղեցրել է Թալինի ԱԱԾ բաժնի ղեկավարի պաշտոնը:
Պակաս ուշագրավ իրավիճակ չէ նաեւ Ապարան համայնքում. այստեղ եւս, մարզի բնակիչների պնդմամբ՝ առավել շատ քոչարյանական մթնոլորտ է տիրում: Դա փաստում էր նաեւ մայիսի 9-ին «Ազատության» հրապարակում կազմակերված հանրահավաքին «Ապարան» անունը կրող պաստառները, որոնց ներքո ներկայացվում էին ապարանցիները(-ասվածի փաստվում է համացանցում տեղ գտած հանրահավաքի տեսանյութերը.-ՀԵՂ.):
Իսկ, թե ո՞ւմ է սատարելու առաջիկա արտահերթ ընտրություններին անձամբ Ապարանի համայնքապետ, «ԳՆԹՈՒՆԻՔ»
ի» սեփականատեր Կարեն Եղիազարյանը , ում վրա թավշյա իշխանությունների օրոք հարուցվեցին ամենատարբեր բովանդակություն ունեցող քրեական գործեր, կփորձենք տեղեկանալ հաջորդիվ:
ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ աշխարհից