1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ես չգիտեմ Շուշին ինչ ձեւ են հանձնել , որ հիմա Շուշին հետ բերելու համար Ձեզ խոստում տամ».Տիգրան Արզաքանցյան

Դեռւես 2017-ի ընտրական թոհ ու բոհում, իսկ ավելի ստույգ ռեյտինգային ընտրակարգում՝ շատերի պես ընտրապայքարից դուրս մնացած Տիգրան Արզաքանցյանը, 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որոշել է կրկին փորձել ուժերը՝ քայլ անելով վերադառնալ դեպի մեծ քաղաքականություն:
Հիշեցնենք, որ 2017-ին ներթիմային մրցակցության արդյունքում, նույնը ինքը՝ ՀՀԿ-ական գործարար Տիգրան Արզաքանցյանը հայտնվեց խաղից դուրս վիճակում, ընտրությունների ժամանակ հավաքելով ընդամենը՝ 3 հազար 900 ձայն:

Եւ թե ինչո՞ւ ՌԴ-ում հաստատված, երկրե-երկիր ճանաչում, փառք ու հարստություն ձեռք բերած Արզաքանցյանը, որոշեց կրկին փորձել «բախտը»` այս ընտրություններում, NewsMedia.am-ը փորձեց այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալ անձամբ ապագա մեծ քաղաքական գործչից, ով նախ արձագանքելով այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ են տարածված այն լուրերը որ գործարարը գնել է «Ժառանգություն» կուսակցությունը, պատասխանեց.

-Տենց բան չկա, ես «ժառանգություն»-ը չեմ գնել: Իրանց հետ էլ, ես հիմա բանակցությունների մեջ չեմ: Ասեմ, որ իմանաք: Շուտով, մի քանի օրվա ընթացքում՝ ես կհայատարարեմ իմ կուսակցության մասին:

-Իսկ ի՞նչ է Ձեր կուսակցության անունը: Այսինքն, դուք բոլորովին նոր կուսակցություն ե՞ք բացում, թե՞ ինչ-որ մեկ այլ հին, գուցեեւ մոռացված կուսակցությանը նոր շունչ, կյանք եւ անուն եք ուզում տալ:

-Ոչ, իմ կուսակցությունն ա.գնած չի, խումբ կա, քաղաքականություն կա, գաղափար կա, ծրագիր կա, հոգի կա:

-Ո՞ւմ «հոգին» կա, պարոն Արզաքանցյան…

-Լավ էլի… իմ հոգին, ժողովրդի հոգին կա:

-Իսկ Ձեր «հոգում» ի՞նչ ծրագիր ունեք.հանուն ժողովրդի,հանուն մեր երկրի, հանուն մեր ապագայի: Կարող ե՞ք, մեկ-երկուսը թվարկել:

-Շուտով, շուտով կիմանաք, օրինական Ձեզ կասեմ, լրիվ կհայտարարեմ:

-Իսկ ի՞նչ սպասումներ ունեք անձամբ դուք՝ այս ընտրություններից, մանդա՞տ, թե՞ պետական պաշտոն եք օրինակ ակնկալում:

-Ոչ, ոչ, մենք լրիվ գնում ենք քաղաքական աշխատանքներ կատարելու:

-Հասկանալի է, բայց կոնկրետ, ի՞նչ հավակնություններ ունեք, կասե՞ք:

-Տիգրան Արզաքանցյանը լինելու է էդ խմբի մեջ, խումբը ղեկավարողն եմ լինելու, ու եթե համագումարում ընտրվեմ՝ մենք մեր ծրագրով կաշխատենք: Տիգրան Արզաքանցյանը՝ պաշտոնի կարոտ չի:

-Բա ինչի՞ «կարոտ» եք՝ որ որոշեցիք վերադառնալ քաղաքականություն:

-Ես ուզում եմ իմ հանրապետությանը, իմ երկրին սիրած՝ որտեղ ծնվել-մեծացել եմ, իմ գիտելիքներով պետք գամ, որովհետեւ ես հիմա տեսնում եմ. ինչ ա կատարվում: Ես իմ երկիրը սիրում եմ:

-Ձեր երկիրը սիրում եք, բայց կարծես թե մշտապես ՌԴ-ում, արտերկում եք լինում. արարում, ստեղծում, ուրախանում

-Ես աշխարհի մարդ եմ:

-Հա, աշխարհահռչակ եք…

-Ախր, ես մենակ մի տեղ ապրող մարդ չեմ. ես գնում եմ գործերով: 22 երկրներ… ընկերություն ա, կարողանում ապրանքը վաճառել՝ առանց գնալ-գալու: Տարբեր երկրներ, օտար երկրներ , առանց բանակացությունների, ո՞վ կարա անի՝ ասա:
Եթե էդ չլիներ, ես ո՞նց կբերեի Հայաստանում աշխարհի խոշոր կազմակերպություններից մեկը, որը Հայաստանի բյուջեում միշտ առաջին տեղում ա եղել: «Վիվա-ՄՏՍ»-ին, որ բերեցի.էդքան սոցիալական աշխատանքներ ա կատարել Հայաստանում : էդի սաղ՝ Արզաքանցյանի շնորհիվ ա:  Աշխարհի որ երկիր ես գնամ՝ աշխարհի քաղաքական գործիչների , բոլոր միլիարդատերերի,աշխարհի միլիարդատերերի հետ ես ունեմ կապ:

-Իսկ Ձեր միլիարդատեր ընկերների միլիարդներից, նպատակ չունե՞ք ապագայում Հայաստանում նոր ներդրումային ծրագրեր իրականացնել: Դուք էլ գիտեք, որ Հայաստանի տնտեսությունը կոլապսի մեջ է:

-Այո, էդ իմ նպատակն ա: Ուրեմն ես ունեմ 15-ից ավել միլիարդատերեր, ովքեր պատրաստ են լավ ձեւավորված քաղաքական ուժի հետ՝ գնալ բանակցությունների: Ամեն մեկն իր ներդրումներով՝ տարբեր ոլորտներում գործեր կարող ա անի:

-Պարոն Արզաքանցյան, իսկ հնարավո՞ր է Ձեր պատկերացրած քաղաքական իշխանությունը ձեւավորելու համար, դուք էլ այս կամ այն ուժի հետ դաշինք կազմեք:


-Ոչ, ոչ, ես նման բան չեմ պատկերացնում: Տենց բան չկա:

-Իսկ այս նախընտրական թոհ ու բոհի կարեւորագույն շրջանում, հանդիպումներ չե՞ք ունեցել օրինակ Ռոբերտ Քոչարյանի, կամ Սերժ Սարգսյանի հետ:

-Չէ, ես հանդիպումներ չեմ ունեցել, ոչ, ոչ,ոչ:

-Ցանկություն չունե՞ք երկրի նախկին ղեկավարներին հանդիպելու, թե՞ նրանք Ձեզ չեն հրավիրել հանդիպման:

-Ես ոչ մեկի հետ ցանկություն չունեմ հանդիպելու: Ես ունեմ իմ ծրագիրը, ես իմ ծրագրով շարժվում եմ:

-Իսկ դուք հավատում ե՞ք, որ Ձեր կուսակցությունը՝իր ծրագրով այս ընտրություններում կհաղթահարի ընտրական շեմը:

-Գիտեք ոնց, ես բարձր խոսքեր չեմ ուզում ասել, որովհետեւ ամեն ինչի կախված ա մեր ժողովրդից: Հույսս՝ չեմ կորցնում ես:


-Լավ, իսկ հանուն ինչի ժողովուրդը պետք է գա Ձեր եւ Ձեր կուսակցության ետեւից:Ի՞նչ կերպ եք օրինակ համոզելու ժողովրդին, որ դուք եք վստահելին եւ լավագույնը:Ի վերջո, ընտրապայքար է…

-Ես համոզելու բան չունեմ: Մենք կներկայացնենք մեր ծրագիրը. անհատական կուսակցություն չի լինելու, ստեղ խումբ ա լինելու քաղաքական, աշխատանք է կատարվելու, լավ բարի գործեր ենք անելու:Ես էլ լավ գործեր եմ անելու: Մենք հիմա մեր ուժերը պիտի ներդնենք, եւ ցույց տանք թե ինչի ենք պատրաստ հանուն հայրենիքի:
Մեր երկիրը վիրավոր ա. մենք պետք ա արհեստավարժ մարդիկ դնենք կառավարության մեջ, պրոֆեսիոնալնի խումբ լինի, որ կարողանանք երկիրը էս վիճակից դուրս բերենք: Ժողովուրդը ցնցումների տակ ա, ժողովրդի հոգեկան վիճակը շատ ծանր ա, դրա համար ես հիմա իմ գործնական կյանքը դնում եմ կողքի, ու համախմբում եմ իմ ընկերներին, որպեսզի առողջ ուժ ստեղծենք ու հզոր երկիր կառուցենք:Հայրենիքի համար ես պատրաստ եմ ամեն ինչի, ամեն զոհողության : Ամեն ինչ կանենք, որ կորցրածը հետ բերենք:

-Իսկ կարո՞ղ է մեր Սրբավայր Շուշին էլ ետ բերեք…զգացվում է՝ մարտական եք տրամադրված:

-Ես չգիտեմ ինչ ձեւ են հանձնել Շուշին, որ հիմա Շուշին բերելու համար Ձեզ խոստում տամ: Շուտ ա էդ մասին խոսալը:
էսօր էսքանը հերիք ա էլի, էսքան խոսացի, մեծ քանակի մարդիկ են նստած,ու ինձ են սպասում, շնորհակալություն:

 

 

NewsMedia.am

Լուրեր  Հայաստանից եւ աշխարհից 

Սեպտեմբերի 30 ին, երբ վերջին անգամ ծածանեց հա... «Խորհրդարան պետք է գան Խաչատուր Սուքիասյանի ն... ԱԹՍ-ՆԵՐԸ ԳԱԼԻՍ ՆԿԱՐՈՒՄ, ԳՆՈՒՄ ԵՆ.ԿԱՐԳԱԴՐԻ ՓՈ... Հողի հանձման, նվիրաբերման պրոցես էր այդ օրերի... Իրականության բացահայտո՞ւմից է վախեցած քննիչը,... «Վանեցյանը թող չմոռանա, որ ինքը Մարգոյի տղեն... Նոր բնակարան՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերո... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է դավաճանել հայ զինվորին և ինչի... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ,որն այս պահի դրությամբ քր.գործ... «Աստված չանի պատերազմ լինի, տես ախպերդ ազերին... ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Քրիստոսը երկրորդ անգամ եկավ. ասել ... Հիմա գոնե պետք է առանց ամաչելու ասենք, թե Հայ... Հայրենիքի զինվոր լինում են նաև մշակույթում Ցավ, նվաստացում, ամեն վարկյան սպասում էի, որ ... Մովսես Հակոբյանն է հանձնել մեր գյուղը, պատրաս... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Հերոսի Հայրը պարզաբանում է «Անհարմար է նման ս... Փաշինյան, հրապարակի՛ր քեզ ձայնագրած դավաճանի ... Ճիշտ է կյանքը շարունակվում է, բայց էդքան անհո... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Կվերադառնանք՝օգոստոսի10-ին ՄԻՋԱՆՑՔՈՒՄ ՏԱՍ ՀՈԳՈՎ ՀԵՏԵՎԻՑՍ ՀԱՐՁԱԿՎԵՑԻՆ Թողարկվել է Ալեքս Ալեքսանյանի 2-րդ տեսահոլով... «Վանաձորում բդեշխներ, կլաններ չկան. մեզ համ... Հայ-ադրբեջանական սահմանին հայ զինվորի վիրավոր...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... ԱՊԱՑՈՒՅՑ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, թե ինչպես է Երեւանի թիվ ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... ՁԱՅԱՆԳՐՈՒԹՅՈՒՆ. «Չես մարսելու Գայանե, եթե սեն... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Թարմացված(18+) Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ... ՆԱՎԱԿ ՃՈՃՈՂԻ ԾԵԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ՝ՔՐ.ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆ... Արթուր Ղազարյանը միշտ է եղել ժողովրդի կողքին.... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... «Քրիստոսը վերադարձել է. հիմա նա եկավ ու էս ա... Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված
Ինչո՞ւ է բենզինի գինը բարձրանում, եթե դոլարի փոխարժեքը նվազում է «Հայաստանում բենզինի գինը չի նվազում. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 480 դրամով, իսկ Պրեմիումը՝ 500 դրամով: Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերություններն արդարանում էին, որ թանկացման պատճառը դոլարի բարձր փոխարժեքն է, որն ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա: Բայց ինչպես նկատում եք, դոլարի փոխարժեքը նվազում է, բայց բենզինի բարձր արժեքը պահպան Ինչպես է հաջողվել Հայաստան տեղափոխել առևանգված ինքնաթիռը Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ավարտվել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի մեկանգամյա տեխնիկական տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը։ Խոսքը առեւանգված ինքնաթիռի մասին է, որը այս տարվա փետրվարի 20-ին Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում չարտոնված վայրէջք էր կատարել Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման փաստը ոգևորություն է առաջացրել ոչ միայն իշխան... ««Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման փաստը ոգևորություն է առաջացրել ոչ միայն իշխանական, այլև ընդդիմադիր մյուս ճամբարներում։ Խլղաթյանի դիրքերն Արմավիրում ամուր էին, մեծ կապեր ուներ, անգամ ԲՀԿ-ականներն էին անհանգիստ նրա՝ խաղի մեջ մտնելու փաստով։ Հիմա իրավիճակ է փոխվում։ Գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն Արմավիրում բավականին լավ վիճակում է՝ ի տարբերություն մյուս մարզեր Գերի ընկած 6 զինծառայողներին տեղափոխել են Բաքու ՀՐԱՊԱՐԱԿԸ ԳՐՈՒՄ Է. Մեր տեղեկություններով, երեկ գերի ընկած 6 զինծառայողներին արագ վերադարձնելու բոլոր փորձերը կարելի է ձախողված համարել՝ նրանց տեղափոխել են Բաքու, եւ նրանց վերադարձնելուն ուղղված գործողությունները նույնը կլինեն, ինչ մյուս գերիների դեպքում է: Մենք տեղեկացանք, որ չեղարկվել է ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովի նախապես պլանավորված թռիչքը Մոսկվա, նրան հանձնարարված է մնալ Երեւանում եւ հետեւել հետագ Ինչո՞ւ է նեղացել Սասուն Միքայելյանը «Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ նախագահ, ԱԺ իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանն ուրբաթ օրը հանդես եկավ հայտարարությամբ, թե անընդունելի է համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցմանը համակերպվելը, ուստի «որոշել է չառաջադրվել որպես թեկնածու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին»։ Չնայած Միքայելյանի մտերիմները փորձում են վստահեցնել, որ
website by Sargssyan