Ինչ վիճակ է այս պահին Սյունիքում. Գորիսի փոխհամայնքապետը մանրամասներ է հայտնում
Բանակցությունները, գործընթացը շարունակվում է, երեկվա բանակցությունները շոշափելի արդյունք չեն տվել: Փոքր տեղաշարժ եղել է, որի մասին ես երեկ հայտարարել եմ: Այս պահի դրությամբ նույն իրավիճակն է: Փոքր տեղաշարժը եղել է թշնամու կողմից՝ մի փոքր հետ են գնացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը:
Փաստն այն է, որ 3-3,5 կմ ներխուժել են ՀՀ պետական սահման: Այս պահին բանակցությունները շարունակվում են: Մեր կողմից բանակցում են առաջին բանակային կորպուսն ու սահմանապահ զորքերը. «Մենք հույս ունենք, որ հարցը հնարավոր կլինի լուծել դիվանագիտական ճանապարհով»:
Հովսեփյանը հիշեցրել է, որ Սև լճի վերաբերյալ թեմայի մասին բարձրաձայնում են արդեն ամիսներ շարունակ, որ այդ տարածքում մենք չպահպանվող, բաց տարածքներ ունենք, ունենք ջրամբարներ:
Մանրամասն՝ տեսանյութում