ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ. ԵՐԱԶԱՆՔՆԵՐԴ ԱՆԿԱՏԱՐ ՄՆԱՑ. ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ
NEWSMEDIA.am-ի ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ
ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՎԻՐԵԼ
ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ
ԱՅՍ ՏՈՂԵՐԸ ՆՎԻՐՎԱԾ ԵՆ ՄԵՐ ՀԵՐՈՍ
ՀԵՆՐԻԿ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ
ԵՐԱԶԱՆՔՆԵՐԴ ԱՆԿԱՏԱՐ ՄՆԱՑ
Կապույտ անհունում, թևում եք քաջեր,
Պահած սիրորեն եռագույնն հայոց,
Ու մասիսաշունչ երգեր են հնչում,
Ծիրանափողն է տաղեր հնչեցնում։
Քսան տարիդ եկավ, Հենրիկ քաջազարմ,
Մարգարեական խոսքդ ուժ գտավ,
Փոխվեց ամեն բան, արծվասիրտ Հենրիկ,
Հերոսի փառքով դու անմահացար։
Որքան երազներ, անկատար մնաց,
Որքան կարոտներ, հեռվում մնացին,
Հենրիկ, քաջ հերոս, ծավի երկնքում,
Այժմ թևում ես, կտրիճ քաջազարմ։
Խոնարհումս...
Նարեկ Պապոնց Առաքելյան