Շահումյանի եւ Քաշաթաղի բնակիչները եւս կմասնակցեն ՀՀ-ում արտահերթ ընտրություններին. «Իրավունք TV»-ի եթերում ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է
«Արցախցիները` մասնավորապես Շահումյանի եւ Քաշաթաղի բնակիչները եւս իրավունք են ստացել մասնակցելու ՀՀ-ում տեղի ունեցող հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Եվ դրա համար պետք է մինչեւ հունիսի 10 գրանցվեն ոստիկանական այն բաժանմունքներում, որտեղ այս պահին փաստացի բնակվում են, որպեսզի կարողանան լրացուցիչ ցուցականերում ներգրավվել եւ իրենց մասնակցությունը ունենալ խորհրդարանական ընտրություններին»,-«Իրավունք TV»-ի եթերում այս մասին հայտարարեց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
Հ.Գ. Շուշիի գրավման եւ գերության հանձնելու, Սամվել Բաբայանի` պատերազմի ժամանակ գտնվելու վայրի, պարտադրված պարտության, եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ ԱՀ ատգամավորի հետ մեր ուշագրավ զրույցը դիտեք քիչ անց` այցելելով «Իրավունք TV»-ի յութուբյան ալիք, ինչպես նաեւ կարդացեք վաղվա «Իրավունք» թերթի տպագիր համարում:
Մեզ հետեւեք նաեւ «Իրավունքի»-ի ՏԵԼԵԳՐԱՄՅԱՆ ալիքում
