ՀՀ-ում ցմահ դատապարտված երկու սիրիացի ահաբեկիչները պետք է փոխանակվեն Բաքվում պահվող պահվող հայ տղաների հետ. Ուշագրավ մանրամասներ
Գերեվարված հայ զինծառայողներին վերադարձնելու հարցում հայկական կողմի քայլերը նկատելի չեն: Մեր ռազմագերիներին կարող ենք հայրենիք վերադառնալ ռուսական կողմի ջանքերով։ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով հայ գերիների հայրենիք վերադարձնելուն ուղղված քայլերին, ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ, Խծաբերդից գերեվարված շիրակցի զինծառայողների վերադարձի հարցում ներգրավված Բորիս Ավագյանը։
-Պարոն Ավագյան, ի՞նչ քայլեր եք առաջարկում, որպեսզի օր առաջ հայրենիք վերադաձվեն մեր կռված տղաները:
-Տվյալ պահին պետք է պահանջել ՀՀ-ում ցմահ դատապարտված երկու սիրիացի ահաբեկիչների վերաբերյալ համաձայնություն տան ՀՀ իշխանությունները, որպեսզի փոխանակվեն Բաքվում պահվող հայ տղաների հետ։ Այս պահին սա պրակտիկ քայլ եմ համարում, որը պետք է անել մինչև ընտրությունների անցկացումը, մինչև հունիսի 20-ից հետո կգա նոր ղեկավարություն ու պատշաճ ձևով կզբաղվեն այս հարցով։
-Բայց իշխանություններ պատրաստ ե՞ն այդ քայլին:
-Իշխանությունները ծնողներին ներկայացնում են, որ մեզ մոտ գտնվող երկու սիրիացի ահաբեկիչները Ադրբեջանին պետք չեն, ես ասում եմ, որ եթե չեն կարողանում նրանք փոխանակել, ես կարող եմ։ Թող հաստատեն, որ պատրաստ են նրանց փոխանակել, ես ՌԴ միջնորդությանը կդիմեմ և կպայմանավորվեմ ռուսական կողմի հետ, որ նրանց փոխանակենք։
Իմ հորդորով ծնողները արդեն դիմել են ԱԱԾ տնօրենին, որպեսզի իշխանությունները համաձայնություն տան, ես վստահ եմ, որ ինձ մոտ դա կստացվի:
-Պարոն Ավագյան, իսկ Դուք ունե՞ք տեղեկատվություն, թե ինչպես են վերաբերում մեր տղաներին այնտեղ:
-Շատ վատ, շատ դաժան` աննկարագրելի: Շատ ավելի դաժան են վերաբերվում ՄՈԲ-ի եւ կամավորական տղաների հետ: