Սյունիքում թշնամու առաջխաղացումը պատահական չէ, այն ուղիղ կապ կոմունիկացիաների բացման հետ. Ուշագրավ բացահայտում
Ինչո՞ւ է թշնամին թիրախավորել եւ օր օրի փորձում ավելի ամուր ամրապնդվել հենց Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում, պատահակա՞ն է արդյոք կոնկրետ ուղղությունների թիրախավորումը հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ռազմական գործիչ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից, ով բավական ուշագրավ փակագծեր բացեց` փաստելով, որ թշնամու կոնկրետ ուղղություններով առաջխաղացումը ամենեւին էլ պատահական չէ.
-Կոնկրետ Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները ուղիղ կապ ունեն այն կոմունիկացիաների հետ, որոնք հետագայում պետք է բացվեն: Կոնկրետ Իշխանասարի բարձունքը ամբողջությամբ վերահսկում է Նախիջեւանի սահմանից ավտոմոբիլային ճանապարհի հատումը մինչեւ Ադրբեջանի հատված մտնելը: Այնպես որ պատահական չէ, որ հենց այդ դիրքերն են իրենց վերահսկողության տակ վերցրել եւ վերցնում:
-Պարոն Հակոբյան, ըստ Ձեզ մենք այդքան ներուժ չունեի՞նք, որպեսզի դիմադրեինք թշնամու առաջխաղացումը:
-Հակառակորդը օգտվում է այն իրավիճակից, որում մենք այսօր գտնվում ենք եւ իր շահերն է առաջ տանում տարածաշրջանային առումով: Հակառակորդն ունի իր առջեւ դրված երկու կոնկրետ խնդիր. կոմունիկացիաների անխափան բացումը եւ փախստականների վերադարձի ապահովումը:
-Ի՞նչպես եք տեսնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը:
-Մինչեւ թշնամին չհասկանա, որ մենք ուժեղ ենք, որ կարող են բախվել կոշտ դիմադրության ոչնչ չի փոխվի: Իսկ այսօր թշնամին ոչ մի լուրջ դիմադրության առաջ չի կանգնում, ինչն էլ նրան թույլ է տալիս ժամ առ ժամ լկտիանալ:
-Հնարավո՞ր է, որ մի օր էլ արթնանանք ու հասկանանք, որ թշնամին այլեւս մայրաքաղաքի դարպասների մոտ է:
-Չեմ կարող ասել, թե Երեւան երբ կհասնի, բայց եթե այսպես շարունակվի, համապատասխան միջոցներ չձռենարկվեն հակառակորդին դուրս շպրտելու ուղղությամբ, ապա ամեն օր, մաս-մաս, կտոր-կտոր մեր հայրենիքը հայտնվելու թշնամու ձեռքերում: