ՄԱՅՐԱՄՈՒՏ ՄԽԻԹԱՐ ՎԼԱԴԻԿԻ ԱՍՐՅԱՆԻՆ.ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ
ՄԱՅՐԱՄՈՒՏ
ՄԽԻԹԱՐ ՎԼԱԴԻԿԻ ԱՍՐՅԱՆԻՆ
Մ այրամուտին արևի հետ,
Խոր վերքերով վեր սլացան,
Ի նչպես փայլեղ հուր ու կրակ
Թ ագ դրեցին գալիքների
Ա րարչագեղ վեհ կատարին,
Ր ահարական հերոսները։
Վ արդագունվեց հորիզոնը,
Լ այն թևերով վեր բարձրացան,
Ա րծիվները քաջակորով,
Դ րոշմ դրեց լուրթ երկնքում
Ի րիկնաթև մայրամուտը,
Կ արմիր գույնով հողը ներկվեց,
Ի նչպես սրբին մի խաչարձան։
Ա վետման մեծ երգը լռեց,
Ս երը դարձավ քարե ասպար,
Ր ամական գահը ճաքեց,
Յ ոթնաբղետ ծաղիկների,
Ա րարչագեղ թերթիկների,
Ն եկտարաբույր լույսը մարեց,
Ի ջավ լռին, անշուք գիշեր,
Ն րանք ո՞ւր են, նրանք չեկան։
Խոնարհումս մարտի դաշտում զոհված քաջորդիներին։
Նարեկ Պապոնց Առաքելյան