Այսօր ժամը հինգին, բժշկական հանրությունը բժշկական համազգեստներով հավաքվելու է դատախազության դիմաց ի աջակցություն պրոֆեսոր Չարչյանի
<<Իրավունքի>> հավաստի տեղեկություններով այսօր ժամը հինգին, բժշկական հանրությունը ինքնաբուխ հավաքվելու է դատախազության դիմաց ի աջակցություն պրոֆեսոր Չարչյանի: Նույն տեղեկությունների համաձայն նրանք դատախազության են հանձնելու առավոտյան իրականացված ստորագրահավաքը հավաստող փաստաթուղթը, որպեսզի վերանայվի պրոֆեսորի կալանքի որոշումը: Բժիշկները լինելու են բժշկական համազգեստով:
