Անօդաչուի հարվածից Իշխան Մանուկյանը վիրավորում է ստանում, եւ 5 օր շարունակ պայքարելուց հետո, ավաղ...սիրտը կանգ է առնում
ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ, ԱՅՍ ԱՆԳՄ NEWSMEDIA.am-ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀԵՐՈՍ ԻՇԽԱՆ ԱՐԱՅԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ:
ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ
Իշխան Արայի Մանուկյանը ծնվել է 2002թ. փետրրվարի 19-ին: Սովորել է Մոնթե Մենլքոնյանի անվան թիվ 11 դպրոցում, 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջ: Իշխանը շատ ընկերասեր էր, ազնիվ, բարի մեծերի նկատմամբ հարգալից: Սպորտաձևերից սիրում էր ֆուտբոլը հաճախում եր «Բանանց» ֆուտբոլային ակումբ: Քոլեջն ավարտելուց հետո ընդունվում է Գյուղակադեմիա. հույսով, որ բանակից հետո ուսումը կշարունակի, լավ մասնագետ կդառնա:
Ավաղ, չարաբաստիկ պատերազմը կիսատ թողեց մերօրյա Հերոսի իղձերն ու նպատակները: Երբ արդեն լսվում էր թնդանոթների ձայնը, պատերազմը 2-րդ օր արդեն կապ չկար Իշխանի հետ: Հետո, մի քանի օր անց Հերոսը բարձր տրամադրությամբ կապ է հաստատում ընտանիքի հետ, ասում որ ամեն բան լավ է, չիմանալով որ վերջին անգամ էր խոսում ընտանիքի անդամների հետ:
Իշխան Մանուկյանը, լինելով ընդամենը 2 ամսվա ծառայող՝ 33 օր շարունակ իր ընկերների հետ միասին, պայքարել են մղել Ջրականում, Հադրութում, Մարտունիում, իսկ վերջում՝ Կարմիր Շուկայի մոտ արդեն։
Ավաղ, Հոկտեմբերի 29-ի գիշերը անօդաչուի հարվածից Իշխան Մանուկյանը վիրավորում է ստանում , եւ 5 օր շարունակ պայքարում՝ ապրելու համար։ Ավա՜ղ, Հերոս Իշխանի սիրտը կանգ է առնում նոյեմբերի 5-ին: Հետմահու Արցախի Հանրապետության նախագաի հրամանով պարգևատրվում է «Արիության» մեդալով:
Լուսանկարկները՝ NewsMedia.am Լրատական Գործակալությանն են տրամադրել մերօրյա Հերոս Իշխան Մանուկյանի ծնողները: