Պատերազմի օրերին, բա դուք ու՞ւր էիք, գոնե հասկանում եք ինչի միջով են անցել մեր Տղաները
ԼՐԱԳՐՈՂ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ, ՈՎ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ Ի ՎԵՐ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ Է ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ, ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻ ՈՒ ԳԵՐԻՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ՝ ՎԵՐ ՀԱՆԵԼՈՎ ԵՐԵՒԱՑՈՂ ՈՒ ՉԵՐԵՒԱՑՈՂ ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐՆ ու ԽՈՒԹԵՐԸ, ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ ԳԵՐԻՆԵՐԻ ԹԵՄԱՅԻ ՇՈՒՐՋ ԵՌԱՑՈՂ ՏԱՐԱՏԵՍԱԿ ԻՆՏՐԻԳՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՀԵՏԵՒՅԱԼ ԿԵՐՊ՚
Չէի ուզում գրել, բայց չդիմացա, որոշ մարդիկ սկսել են գերությունից վերադարձ տղաներին պիտակավորել։ Լավ,Դուք հեչ մարդ չեք, ուր էիք Դուք պատերազմի օրերին։ Գոնե հասկանում եք, թե ինչ դժոխքի միջով են անցել ու շարունակում անցնել մեր տղաները։ Նայել ե՞ք նրանց սառը աչքերի մեջ։ Եթե արտաքուստ իրենց ուժեղ են ցույց տալիս, չի նշանակում, որ երջանիկ են իրենց կարգավիճակով։ Իրենք միայն մի բանում են մեղավոր, որ Ձեզ նման չեն, Դուք նրանց չեք ներում միայն նրա համար, որ ի տարբերություն Ձեզ իրենք Ֆեյսբուքյան հեշթեգներով չեն բավարարվել ու առանց մտածելու ընտանիքի, հարազատների մասին նետվել են ռազմի դաշտ
Եթե էս եք, բա էլ ինչի համար եք ամենուր գերիների թեմա ֆետիշացնում, եթե պիտի նրանց վերադարձից հետո պետք է դատափետեք «դժոխքից» վերադարձած տղաներին... Զարմանում եմ, որ էդքան փակ ու նեղսիրտ եք: