1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Վանաձորում բդեշխներ, կլաններ չկան. մեզ համար կարեւորը՝ միասնականությունն է».Մամիկոն Ասլանյան

Ինչպիսին է Վանաձորն այսօր, արդյո՞ք խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, հանդարտ են քաղաքական կրքերն ու տրամադրությունները թե ոչ, եւ թե արդյո՞ք առաջիկա ՏԻՄ ընտրություններում կրկին անգամ թեկանածություն կառաջադրի Վանաձորի ներկայիս քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, այս եւ այլ հարցերի պատասխանը NewsMedia.am-ը փորձեց ստանալ հենց նրանից, ով մեզ հետ նախ նշեց , որ Վանաձորում ինչպես միշտ, հիմա էլ միասնականություն է գերիշխում, եւ որեւէ ինտրիգ, խմորում քաղաքում չկա, եւ դժվար թե լինի նաեւ այսուհետ:

Քաղաքապետը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ.


-Մեր քաղաքում արտահերթ խորհրդարանական ընտրությունները անցել են շատ հանգիստ ու խաղաղ մթնոլորտում. ես պատասխանատվություն եմ կրել ամբողջ քաղաքի համար միշտ՝ անկախ նրանից ընտրական փուլում ենք, թե առօրյայում: Փորձել եմ անել հնարավորը, որպեզի ամեն բան լինի կարգ ու կանոնի, հավասարակշռության ու համերաշխության մթնոլորտում: Բնականաբար, ընտրական կամպանիայի ընթացքում առավել ուշադիր եւ զգոն ենք եղել՝ավելորդ էպիտետներից զերծ մնալու համար:

-Ի դեպ, ընտրական մարաթոնի ժամանակ,խոսք գնաց նաեւ այն մասին, որ դուք կամուրջներ եք գցել «Հայաստան Դաշինիքի» հետ, եւ մամուլում էլ եղան հրապարակումներ, որ իբրեւ դուք ցուցակներ եք տրամադրել նույն «Հայաստան Դաշինիք»-ի ներկայացուցիչներին:Ինչ կասեք այդ խոսակցությունների հետ կապված: Ի՞նչ է եղել իրականում:

-Դրանք ընդամենը հերյուրանքներ եւ անհեթեթություններ էին: Ինչ-որ մեկը մի նկար էր դրել, ու գրել բացարձակ ստեր: Ես ինձ անգամ էդ նկարի մեջ չգտա, ու չգիտեմ թե այդ ինչ հորինվածքներ էին, որ դաշտ էին նետվել: Երկրորդ՝ ես ցուցակ տանող-բերող չեմ. ես այդ տարիքից վաղուց դուրս եմ եկել: Պարզապես երեկոյան,շատ ուշ ժամի վարորդս խանութ էր մտել ինչ-որ բան գնելու, էդ պահին իմ մեքենան ուղղակի իրենց աչքին երեւացել էր… էդքան բան:

-Այսինքն ինչ-ինչ շրջանականեր, այնուամենայնիվ ուշադիր ե՞ն եղել Ձեր շարժերի նկատմամաբ: Այդպես է՞:

-Կարծում եմ ոչ թե իմ, այլ ուղղակի շտաբների նկատմամաբ են ուշադիր եղել՝ երեւի հասկանալու թե ինչ է կատարվում շտաբներում, քաղաքում: Ու էդ ժամանակ արդեն ասացի, ֆիքսել են նաեւ իմ մեքենան: Եւ բացի այդ, ես որեւէ շփման, կամուրջների, քաղաքական այս կամ այն թիմի հետ կոնտակտի դուրս գալու խնդիր չեմ ունեցել:

-Անձամբ Ռոբերտ Քոչարյանին ճանաչում ե՞ք:

-Ոչ, ոչ:

-Դե Սերժ Սարգսյանի մասին, թերեւս չհարցնեմ, վստահաբար ճանաչում եք:

-Բնականաբար, իհարկե ճանաչում եմ: Իսկ էդ տարածված հերյուրանքներին, մենք շատ անլուրջ ենք վերաբերում, ու խորհուրդ կտանք, որ նման էժան հնարքներ այլեւս չանեն: Կներեք հիմա կարող ա մի տեղ էլ մի այլ մարդու հանդիպեմ.ի՞նչ… Նշանակում ա, ես կամուրջ ե՞մ գցում… դե չի կարելի էլի: Վանաձորը մեծ քաղաք է, աստեղ կարող է շատ մարդիկ գնան-գան, բարեւեն, շփվեն իրար հետ խոսեն, սուրճ խմեն, հաց ուտեն. դա ինչ ասելու բան է:

-Հյուրընկալ եք փաստորեն:

-Այո, ինչու չէ. հո մենք մարդկանց հետ քաղաքական նպատակարմարությունից ելնելով չպիտի շփվենք: Մարդ ենք. ապրում ենք, ապրելու ենք կողք-կողքի: Չի կարելի էլի նման բաներ:

-Ասում են շատ ընկերներ ունեք՝ամենատարբեր շերտերի:

-Այո ինչ խոսք, ընկերներ շատ ունեմ:

-Նաեւ «Իմ Քայլ»-ի՞ց:

-Այո, ինչու չէ, ամեն տեղ էլ ընկերներ ունենք:

-Ի դեպ հայտնի է, որ վաղուց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը փորձում են այսպես ասած ձերբազատվել նախկիններից, եւ հատկապես ՀՀԿ-ական համայնքային ղեկավարներից:
Անհանգստություններ չունե՞ք, որ այդ արշավը Ձեզ էլ կհասնի, հատկապես որ առաջիկայում էլ՝ ՏԻՄ ընտրություններ են սպասվում…Ինչ եք կարծում, արդյո՞ք կհաջողվի Ձեզ, այսուհետ էլ խաղաղ գոյակցել օրվա իշխանությունների հետ:

-Ինչպես տեսնում եք, երեք տարի շարունակ ներկա իշխանությունների հետ խաղաղ գոյակցել ենք:

-Ո՞ր «տաղանդի» շնորհիվ, պարոն Ասլանյան:

-Գիտեք, չեմ կարծում որ այստեղ հատուկ տաղանդ է պետք: Պարզապես մարդը պետք է կարողանա կառուցողական դաշտում իր գործունեությունը ծավալի: Առհասարակ ե՛ւ գործում, ե՛ւ ընկերության ե՛ւ մարդկային հարաբերությունների մեջ պետք է ազնիվ լինել, ու չպետք է մարդուն խաբես երբեւէ: Էլ չասեմ, որ առահասարակ տղամարդուն վայել չէ խաբելը: Իսկ հարաբերությունները, ցանակացած հարթության մեջ՝ պետք է կարողանաս ճիշտ կառուցել:

-Այս տարիների ընթացքում, ի՞նչ հասցրեցիք անել Վանաձոր քաղաքի համար, ի դեպ:

-Նախ ուզում եմ ասել, որ ես իմ քաղաքը շատ եմ սիրում. եւ այս տարիների ընթացքում էլ, հասցրել ենք բազում ծրագրեր իրականացնել. (եթե Ձեզ հետաքրքրում է` կարող ենք հաշվետվություն տրամադրել):
Իսկ այն, ինչ էլ որ պլանավորել ենք հաջորդիվ՝բնականաբար այդ բոլոր ծրագրերն էլ պիտի կյանքի կոչենք:
Ես ինձ՝ ես նախկին, ներկա, ապագա չեմ ուզում համարել.ես համարում եմ, որ ես նորմալ մարդ եմ, ես «վանաձորական» եմ , ու պիտի անեմ ամեն ինչ, որ իմ սիրելի քաղաքը զարգացում ու առաջխաղացում ունենա:
Ինձ համար կարեւորը՝իմ քաղաքի խնդիրներն են, ինչի համար էլ ես ամեն ջանք ու եռանդ չեմ խնայում:

-Փաստորեն առաջադրվելու եք՝առաջիկա ՏԻՄ ընտրություններում:

-Բնականաբար կառաջադրվեմ:

-Ի՞նչ եք կարծում, թեժ ընտրություններ կլինեն, թե՞…

-Չեմ կարծում: Մարդիկ ազատ են իրենց ընտրության մեջ, եւ մեր վանաձորցիներն էլ ում որ կցանկանան՝ նրան էլ կտեսնեն քաղաքապետի աթոռին գալիք տարիներին:

-Ձեր կարծիքով, այս տարիների ընթացքում վանաձորցիները սիրեցի՞ն, ընդունեցի՞ն Ձեզ… Թե՞ այդ մասին չեք մտածել դեռ:

-Ինձ թվում է, ինչի չէ. որոշակիորեն սիրել-ընդունել են: Ինչու՝ոչ: Ես ինձ համարում եմ վանաձորցիներից մեկը, եւ միշտ էլ այդ սկզբունքով եմ ապրել: Ինչքան ես եմ վանաձորցիներին սիրում, երեւի դրանից մի քիչ էլ պակաս՝ վանաձորցիներն ինձ են սիրում:

-Այդուհանդերձ, ի՞նչ կարգախոսով այս անգամ մասնակցելու ընտրություններին, եւ ինչո՞ւ վանաձորցին նորից ընտրի ասենք՝ Մամիկոն Ասլանյանին…

-Ես ուզում եմ ասել հետեւյալը. մենք, մեր թիմը բնականաբար ցանկություն ունենք շարունակելու սկսած մեր աշխատանքները: Մենք հիմք ենք դրել բազում ձեռնարկների, նոր ծրագրերի եւ բնական է, որ կուզենանք այդ ծրագրերը հիմնովին ավարտին հասցնել:
Բացի այդ, մենք ունենք միջազգային գործընկերներ, ովքեր սիրում են ստաբիլություն, կանխատեսելիություն, եւ կայուն վիճակ: Ի դեպ ասեմ, որ այս պահին միջազգային մեծ ծրագիր ենք իրականացնում քաղաքի հետ կապված, եւ բնական է, որ ցանկացած գործընկեր նախընտրում է արդեն ասացի՝ կանխատեսելիության գործոնը տվյալ իրավիճակում: Մենք թաղամաս առ թաղամաս, ոլորտ առ ոլորտ գիտենք արդեն, թե որտեղ ինչ պիտի անենք, որտեղ ինչ ծրագիր պիտի իրականացնենք, եւ այլն: Ու ընդհանրապես քաղաքային տնտեսությունը պետք է լավ ճանաչես, լավ իմանաս գործիդ էությունը:
Մինչեւ քաղաքապետը մտնում է այդ պրոբլեմների ճանաչման, լուծման դաշտ՝ բավականին երկար ժամանակ է պահանջվում: Իսկ մենք արդեն գիտենք. որտեղ ինչ ենք արել, ինչ պիտի անենք, եւ առհասարակ ապագայի հետ կապված էլ՝ ինչ ծրագրեր պետք է իրականացնենք:
Ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ տնակային ավանի հետ կապված խնդիրները եւս մեր օրակարգում առաջնային են: Ու պիտի փորձենք կառավարության հետ համատեղ, կամ մեր առանձին միջոցներով այդ խնդիրները, եւս լուծենք: Դա ինձ համար առաջնային խնդիր է, ինչպես նաեւ հին բնակֆոնդի վերակառուցումը, որը ոչ պակաս օրակարգային հարց է մեզ համար:

 

ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՀԱՅԻ ԳԵՆԻ ԶՈՐՈՒԹՅԱՆԸ 

May be an image of 1 հոգի

 

-Ի դեպ, ասում են դուք բավականին ամուր անձնական կապեր ունեք ամենատարբեր շրջանակների հետ նաեւ ՀՀ-ի սահմաններից դուրս, ուստի հետաքրքիր է իմանալ.արդյ՞ոք այդ կապերն օգտագործվում են նաեւ ի շահ քաղաքի, վանաձորցիների…

-Բնականաբար,ինչ խոսք: Այս կամ այն ոլորտում հաջողությունների հասած մեր վանաձորցիները, ովքեր հաստատվել եւ գործում են ամենատարբեր երկրներում, բնականաբար նրանց հետ մեր կապը ամուր ենք պահպանում, եւ այդ կապերի միջոցով բազում ծրագրեր ենք իրականացնում ՝ ի շահ վանաձորցիների, եւ մեր հարազատ քաղաք Վանաձորի:
-Ի դեպ, ինչքանո՞վ էին վանաձորցիները կուռ, միասնական, 44-օրյա դաժան պատերազմի օրերին:

-Ինչպես բոլոր հայրենասեր հայերը, նորմալ մտածող մարդիկ, այնպես էլ վանաձորցիները այդ օրերին արել են հնարավորն ու անհնարը: Ես ինքս էլ, շատ ծանր եմ տարել պատերազմի ողջ ընթացքը, որովհետեւ մեր երիտասարդ Տղաների կորուստը մեզ շատ կոտրեց…
Նրանց շարքերում էին նաեւ տղայիս ընկերները, դասընկերները, ու մենք իրականում շատ ծանր ապրումներ ունեցանք: Թեեւ մենք նույնկերպ՝ ծանր ու դառը ապրումներ ենք ունեցել մեր բոլոր-բոլոր Տղաների համար: Ու բնականաբար արել ենք հնարավորը՝ մեր Տղաների, նրանց ընտանիքների ու հարազատների կողքին լինելու համար:

-Ի դեպ ասում են, Ձեր ընտանիքն էլ պատերազմի օրերին՝ թիկունքում բավականին ակտիվ է եղել…

-Դե առաջինը որպես Հայ Մարդ, փորձել ենք անել ամեն ինչ, այն ինչի պիտի փորձի անել Հայը՝Հայի համար:

-Եթե դեմ չեք լինի խոսենք նաեւ  ընտանիքի մասին: Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում ընտանիքում՝ այն հայեցի եւ ամուր պահելու համար, եւ ի՞նչ դասեր, խորհուրդներ եք տալիս Ձեր  որդիներին:

-Մեր ընտանիքում ամենակարեւորը սկզբունքը՝ սերը, հավատը, համերաշխությունն է, որը պետք է ներդաշնակ լինի միշտ: Իսկ իմ երկու որդիները, (ովքեր ներկա պահին ուսանող են), նրանց միշտ խորհուրդ եմ տալիս չկորցնել չափի ու զսպվածության զգացումը, հատկապես երբ ամենատարբեր բնույթի բարքերի ժամանակներում ենք ապրում:

Ես իմ որդիներին միշտ հորդորել եմ, պատգամել, ու նաեւ ասեմ որ (հետւողական ու խիստ եմ այդ առումով), որ երբեւէ շրջապատում չպետք է տարբերակումկներ դնել, ու դրսեւորել այնպիսի վարք, որը կարող է մեր ընտանիքին, հային, մեր հասարակությանը վայել չլինել:

-Պարոն Ասլանյան, գիտենք որ ամուր ընտանիքն է՝ հզոր պետության հիմքը: Հիմա , այս դառը իրողություններից հետո, հավատում ե՞ք որ երբեւէ մենք կհզորանանք, եւ կուղղենք մեր մեջքը:

-Հայի գենը ուժեղ գեն է. հազարամյականերից եկող… եւ կարծում եմ , որ այդ գենը, հայի ոգին դեռ իր խոսքն ասելու է: Կարեւորը մեզ բռունցքվել , հավատալ է պետք: Վստահ եմ, որ գալու են ժամանակներ ժամանակներ՝երբ մենք նորից կհաղթենք: Իհարկե հիմա բոլորիս սիրտն էլ կոտրված է, ինչ խոսք:


-Պարոն Ասլանյան, պատերազմի օրերին եղել ե՞ն իրավիճակներ, երբ արտասվել եք…

-Հաճախ: Այլ կերպ հնարավոր չէր էլ: Բայց էլի եմ կրկնում, կգա մի օր՝ բոլորս կբռունցքվեք ու կմիավորվենք:

-Օրինակ վանաձորցին այսօր բռունցքված է՞, թե՞ կլաններն այստեղ այնքան շատ են, որ…

-Ասեմ Ձեզ. Վանաձորն էն քաղաքը չի, որ էստեղ կլաններ հանդուրժի: Էստեղ կլաններ, բդեշխներ չկան: Մարդիկ կարող են հեղինակություն, հարգանք ունենալ, բայց դա չի նշանակում որ քաղաքում կլաններ կան:


-Ասում են, այդ Ձեզ է հաջողվում բոլոր ուժերի, միավորների, շրջանակների հետ խաղաղ գոյակցել: Ինչպե՞ս…

-Գիտեք հատուկ բաներ պետք չի փնտրել, նոր հեծանիվ հորինել: Պարզապես պետք է խաաղության ու միասնականության սկզբունքով ապրել: Մեր քաղաքում չկա մեկը, ում հետ ես հակասական կամ այսպես ասած լարված հարբերությունների մեջ եմ:
Ես երբեւէ նեղ անձնական ու խմբակային շահերով չեմ առաջնորդվել.իմ խնդիրը՝ վանաձորցիներին խաղաղ ու միասանական մթնոլորոտւմ տեսնելն է, եւ վերջ: Մենք միշտ ենք առաջնորդվելու այդ սկզբունքով, եւ էդպես շարժվելու, առաջնորդվելու ենք միշտ: Հիմա առավել քան երբեւէ, Հային բռունցքվել է պետք:

 

 

NewsMedia.am 

Լուրեր  Հայաստանից եւ աշխարհից 

 

Արցախը «վերակենդանացման բաժանմունքից» տեղափոխ... Ապրելու իրավունքին առնչվող ցանկացած հարց պետք... Նոր Նորքի ոստիկանների ու քննիչների իրականացրա... «Ես խոսում եմ երաժշտության լեզվով». ՄԱՐԻԱՆՆԱ ... Կրակոցներ՝ Երևանում. վիրավորներից մեկը Ազգայի... Աստղագետները հնագույն գալակտիկաներ են հայտնաբ... Ֆրանսիան հայտարարել է, որ Փարիզի եւ Վաշինգտոն... Freedom House-ի 2021-ի զեկույցում օգտագործված... Կարմիր գծեր են հատվում, ինչը Իրանը թույլ չի տ... «Դեպի Հայաստան ճանապարհը, որը փակել են Բաքվի ... Առողջապահության նախարարություն. կա որոշակի տա... Իրանը Ադրբեջանի հետ սահման է տեղափոխել հիմնակ... Սյունիքի մարզպետի որդին, ով հետախուզվում էր հ... Թուրքիան ոչ միայն շարունակում է նախապայմաններ... ԵՍ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻ, ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՒ ՀԱՅՐԵՆԱԴԱՎ... Վանաձորում 66-ամյա տղամարդը փայտե ձողով և ոտք... Եթե մեղավոր է՝ թող իր պատիժը կրի․ Սյունիքի մա... «Ռոբա-Սերժական կլանի ժամանակ կնոպկա կար.սեղմո... ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը ԻԻՀ դեսպանը մ... «Սկսվել է նոր դարաշրջան, որում Իրանը կձգտի ար... Հրազենային վիրավորում գրեթե չեմ էլ տեսել` անդ... Երկար և դժվարին ճանապարհ է եղել Հայաստանի համ... Զինծառայողին և ընտանիքին արտոնություն տալու մ... ՈԻՂԻՂ. ԱԺ-ում խորհրդարանական լսումներ են. քնն... Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... ԱՊԱՑՈՒՅՑ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, թե ինչպես է Երեւանի թիվ ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... ՁԱՅԱՆԳՐՈՒԹՅՈՒՆ. «Չես մարսելու Գայանե, եթե սեն... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Թարմացված(18+) Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ... ՆԱՎԱԿ ՃՈՃՈՂԻ ԾԵԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ՝ՔՐ.ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆ... Արթուր Ղազարյանը միշտ է եղել ժողովրդի կողքին.... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված ՌՈ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ ...
Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել «Հրապարակ»-ը գրում է. «Ներքին թշնամիների դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանն այնքան հեռու է գնացել, որ 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել՝ «Պեգասուս» անունով։ Այլ երկրներում այս համակարգը կիրառում են արտաքին հետախուզության մեջ, որ գաղտնալսեն նրան, ով վտանգ է սպառնում երկրի անվտանգությանը: Մեխանիզմը պարզ է` սովորական գովազդային sms-լինք են ուղարկում տվյալ հեռախոսին, լինքը բացելուն պես համ Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Ամարասի վրա տեղադրված Արցախի դրոշը «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում նախօրեին ադրբեջանցիներն առաջ են տվել իրենց դիրքը եւ տեղակայվել չեզոք գոտում։ Համայնքի բնակիչների եւ ղեկավարի ձեռնարկած քայլերի արդյունքում դեպքի վայր են եկել ռուս խաղաղապահները, որոնց հաջողվել է ադրբեջանցիների հետ բանակցությունների արդյունքում վերջիններիս ետ ուղարկել ելման դիրք, սակայն պայման են առաջ քաշել, որ համայնքի հարակից Ամարա Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 16-ին ՀՀ կառավարության նիստում ՀՔԾ արդեն նախկին պետ Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ մինչ այդ դեկլարատիվ ինչ-որ մրցույթի մասնակցելուց հետո։ Ինչպես հայտնի է, նորաստեղծ այս կառույցը քննչական գործողություններ է կատարելու եւ իր մեջ ներառում է ՀՔԾ-ի, Քննչական կոմիտեի, դատախազության եւ ԱԱԾ-ի հակակոռուպցիոն գործառույթները։ Եվ, ահա, «Ժողովուրդ&ra Ֆրանսիայում 150 բայքերների մասնակցությամբ ծեծկռտուքի հետեւանքով մեկ մարդ է մահացել Ֆրանսիայի հարավարեւմտյան Թարբես քաղաքում 150 բայքերների մասնակցությամբ ծեծկռտուքի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ դանակահարվել, հայտնում է AFP-ն: Ծեծկռտուքը սկսվել է ցուցահանդեսային այգում, որտեղ անցկացվում է «Ամերիկյան սալոն» փառատոնը՝ «քանթրի» ոճով երաժշտությամբ, դաջվածքների ցուցահանդեսով եւ պոկերի մրցաշարով: Ծեծկռտուքի պատճառներն ու հրահրողները մնում են անհայտ: Ոստիկանությունը ենթադրում «ՏԱՇԻՐ ԳՐՈՒՊԸ» ՄՏԱԴԻՐ Է ԳՆԵԼ «ԱՐՄԵՆԻԱՆ»   Ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել եւ Կարեն Կարապետյաններին պատկանող «Տաշիր գրուպը», մեր տեղեկություններով, մտադիր է գնել «Արմենիա» ավիաընկերությունը կամ դրա բաժնետոմսերի մի մասը։ Ընկերությունը, հիշեցնենք, հայկական ռեզիդենտ ընկերություն է, որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը՝ 51 տոկոսը, պատկանում է հայ ներդրողին՝ Ռոբերտ Օգանեսյանին, իսկ 49-ը տոկոսը՝ վրացի Թամազ Գաիաշվիլուն։ Եվ Սամվել Կարապ
website by Sargssyan