1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վարչապետի դստերն ուղեկցող ավտոմեքենայի վառելիքի ահռելի գումարները… Լավ ա, բորտ–ուղեկցորդուհի չէ եղել. թե չէ «Սու-30 ՍՄ» կործանիչները պիտի բարձրանային օդ

Ողջույն Նիկոլ. ծանոթ է՞ լուսանկարում պատկերված ավտոմեքենան, որն ամեն օր կայանում է Հայաստանում գործող «Digitain» ընկերությունում, որն առավել հայտնի է «TotoGaming» անունով:

May be an image of դրսում

May be an image of դրսում

Ապա, մի տեսեք թե ով է ժամանում սույն ավտոմեքենայով. չեք հավատա, բայց նույն ինքը՝ արքայադուստր Մարիամը Փաշինյան:
Փաշինյան, ուրեմն ասեմ գլխանց. ես սովոր չեմ, եւ չեմ ընդունում երբ մտնում են անձնական կյանք, ընտանիք, եւ ինքս էլ մշտապես առաջնորդվել եմ հենց այդ սկզբունքով՝ չխախտելով նախընտրած խաղի կանոնը, որն ինձ համար այնքան առաջնային է, կարեւոր: Բայց էս դեպքում իրավիճակն ուրիշ է, հարցադրումներ առաջ բերող:

Հիշում ես չէ՞. ժամանակին ընդդիմադիր աշխատող նիկոլ… ինչքան էիր բարձրախոսդ աջ ու ձախ թափահարում, ու պահանջում պատասխաններ օրվա իշխանություններից՝ թե ինչու էին բյուջեն լիմոնի պես ճզմում, հնձում չինովնիկներն ու իշխանիկները բոլոր…Լավ ես հիշում չէ՞, թե ինչ փոթորիկ էիր բարձրացնում. թե որտեղից, ի՞նչ միջոցներով են իշխանիկները, չինովնիկները «պադավատներ» տրամադրում իրենց կնանոնց, հարազատներին, յուրայիններին բյուրավոր: էլ չասեմ, թե մկներ-ձկներին… «Ապերոն»ի տերերին՝Գագոներին մաքսային (որ աչքիս լույսը չեն ամենեւին), ոնց էիր «բմբուլները քամուն տալիս», թե որտեղից նրանց այդքան շենք-շինություններ, կապիտալներ, դղյակներ, պադավատներ, անթիվ-անհամար հարստություններ, որոնց ծագումնաբանությունն այդպես էլ մինչ օրս փաստորեն չկարողացար պարզել:

Հիմա գանք բուն թեմային.լուսանկարի ավտոմեքենային, որի դեմ փաստորեն «խաղ չկա», պադավատների դեմ կռիվ տվող մեր ամենակարող նիկոլ…
Հասկանալի է, վարչապետ Փաշինյանի դուստրը հեծանիվով չէ, որ պիտի գնար աշխատավայր… Ես չէի զարմանա, եթե նա ժամաներ անգամ
«Rolls-Royce»-ով, կամ «Maybach»-ով զրահապատ… բայց հարցերի հարցն այնն է, թե ո՞ւմ հաշվին է Փաշինյանի դստերն ամեն օր «Digitain» ուղեկցող  մեքենան մսխում վառելիք:

May be an image of ավտոմեքենա և դրսումը

Բացատրեմ ինչպես. «Digitain» ընկերության պատվավոր տարածքում ամեն օր հանգրվանած ավտոմեքենայի շարժիչը գործի դրված է մնում այնքան ժամանակ, մինչ Մարիամ Փաշինյանն ավարտում է իր «ստարտափները»` «Digitain»-ում:

Այսինքն մեքենայի շարժիչը օրնիբուն աշխատում է, որ աշխատի Մարիամ Փաշինյանը: Ասեմ ավելին. երկու երիտասարդ էլ մեքենայի ներսում են աշխատում՝մինչ աշխատանքը կավարտվի, ու կժամանի նա:

Ես իհարկե չգիտեմ… անվտանգությունից ելնելո՞վ, թե վարչապետի դստերը ուղեկցող երիտասարդների զովութունը ապահովելու «սուրբ գործ»-ի համար է՞ ավտոմեքենայի շարժիչը մնում գործի դրված առավոտից-երեկո, (ինչին տարբեր օրերի ու ժամերի ականատես եմ եղել անձամբ) բայց հասկանալ է պետք, թե ի վերջո ի՞նչ միջոցներից է տրամադրվում մսխվող վառելիքի գումարը… Մարիամ Փաշինյանի աշխատավարձի՞ց, թե՞ պետական բյուջեի միջոցներից:


Եւ եթե բյուջեից է տրամադրվում օրական այդքան վառելիք , (ինչն անշուշտ ամսվա կտրվածքով՝գումար եմ ասել, որ կկազմի…)ապա Փաշինյան Նիկոլ. դու ժողովրդից գաղտնիքներ չունես չէ՞, հիմա էլ…բացատրի՝ ինչի համար է պետությունը «վառում» այդքան միջոցներ, երբ ունենք այնքան ահռելի չլուծված խնդիրներ, պրոբլեմներ, հոգսեր, որոնք եթե սկսեմ հերթով թվարկել՝ մեկ ամիսը հաստատ չի բավականացնի մեզ:
Հասկանում ես չէ՞, որ այդ մսխված վառելիքի գումարով՝ հնարավոր է լույս վառել հաշմանդամ դարձած մի Զինվորի կյանքում: Ում բաղձանքը՝ ոչ թե ամենագնացներով «կայֆեր» անելն է, այլ գոնե այլեւս պրոթեզավորված՝ մեր Տղերքի շիրիմի առաջ խնկարկելն է…

Իսկ եթե ահա «Digitain» ընկերությունն է վարչապետի դստերը տրամադրում կլորիկ աշխատավարձ, որ արքայադուստրն ունենա հնարավորություն ՝ իրեն ուղեկցող մեքենային տրամադրելու էնքան վառելիք, որի շարժիչը մշտապես կկարողանա մնալ գործի դրված, ապա էս «օպերայի» դեպքում էլ ՝ հասկանանք, թե որ ունակությունների ու շնորհի համար:
Նիկոլ, դե հիմի դու «ջոկող, բիթի մարդ». hիմի դու ասա՝ առակն ի՞նչ կցուցանե…. վարչապետի դստերը, էդ ո՞ր տաղանդի համար է տրամադրվում նման աշխատավարձ:

Ու հիմի եթե դու լինեիր պատգամավոր, եւ օրվա վարչապետի դուստրն էլ հայտնվեր քո դստեր տեղում, օրինակ քեզ կասկածելի կթվա՞ր, թե ինչու ա տվյալ ընկերությունը վարչապետի դստեր հանդեպ՝էդքան «ջոմարդ»…

Հ. Գ1

Դե գուցե Մարիամ Փաշինյանը մասնագիտական այնպիսի ունակություններ ունի, որ ենթադրենք հուշում ա, թե օրինակ «ՏՈՏՈ»-ն ոնց կարա լավ «ԿՐԻ» ժողովրդին, բայց որ էստեղ մի բան էն չէ, կարծում եմ մեկից մեկ պարզ ա:
Փառք տանք Աստծուն, որ Մարիամ Փաշինյանը մասնագիտությամբ Բորտ-ուղեկցորդուհի չի եղել, թե չէ անհրթիռ «Սու-30 ՍՄ» -ները պիտի զբաղվեին Մարիամ Փաշինյանին ուղեկցելով, ու նրա անվտանգությունը չապահովելով:
Սպասում եմ պատասխանի նիկոլ. թե զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում Մարիամ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի վառելիքի ահռելի գումարները…երբ ազգովի թաթախված են խնդիրների, պրոբլեմների մեջ բյուրավոր…


Հ. Գ2

Եւ հետո նիկոլ, բացատրի նաեւ մեկ այլ բան. ո՞նց ա ստացվում, որ գալիս եք իշխանության եւ խոշոր բուքմեյքերների անունները սկսում են կապվել ձերոնց հետ...
Հիշեցնեմ, 2018-ին,կառավարության նիստի ժամանակ ինչ էիր հայտարարում դու… մեջբերում եմ ելույթիցդ կոնկրետ հատված.


«Երբ նայում ենք տնտեսական աճի ցուցանիշներին, պարզվում է, որ այդ խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը: Սա աբսուրդ է, և մեր քաղաքականությունը պետք է լինի մեր տրամաբանությունը փոխելը՝ մի կողմից, աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից, կներեք բառիս համար՝ ղումարբազությունը: Մենք պետք է այնպիսի քաղաքականություն վարենք, որ ո՛չ մեկը խրախուսենք, ո՛չ էլ մյուսը»:

Դե հիմա ասա, նիկոլ աղա. սարերի էդ ո՞ր օրենքով է… որ ակամայից մեր երկրում շարունակում է բարգավաճել «ղումարբազությունը» ՝խեղելով բազում մարդկային կյանքեր ու ճակատագրեր…Պատասխանի՝նիկոլ…

 

 

 

ԳԱՅԱՆԵ  ԶԱՐԳԱՐՅԱՆ 

 

Սերժ Սարգսյանը չէ, որ սեղմել է Էրդողանի եւ ... Թասիբ ու նամուս ունեցող գյումրեցին չի ների այ... Ակնկալում եմ, որ կարճ ժամանակում կհրապարակվի ... Վտանգված է ամբողջ Արցախ աշխարհն ու Մայր Հայաս... Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է ար... 16-ամյա տղային ծեծի ենթարկած Դիլիջանի քրեական... Նախատեսվում է տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրե... ԱՀ ՄԻՊ-ը դիմել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ձերբակալված քննիչները մեղադրվում են իրեղեն ապ... Ձերբակալվել են Արաբկիրի բաժնի քննիչներ. ՔԿ ԱՄՆ-ում հայկական եկեղեցիների ղեկավարները Բայդ... Հաստատվել է պաշտոնական այցով ՀՀ եկած անձանց ո... Ծեծկռտուք եւ կրակոցներ Սամվել Բաբայանի թիմակի... Գայանե Մարտիրոսյանի գործով առաջին դատական նիս... Շուշիի ոդիսականը այսօրվա «փրկիչ» գեներալների ... Մայիսի 31-ը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային... Առաջիկայում մի շարք պաշտոնյաների ձերբակալությ... Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Երե... ՄԻԵԴ–ն ավարտել է ՍԴ նախկին անդամների դիմումնե... Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ քաղ... Կնոջս ու որդուս նկատմամբ այս գործողություններ... Կա խաղ, ու մեծ խաղ, եւ թելեր...որով իրար եք շ... Հայ զինծառայողների առեւանգումը կատարվել է Շիկ... ԱԹՍ-ները հարվածել են Մոսկվայի երկու բնակելի շ... ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարած...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Եթե բնակչությունը իմանա մեր կորուստների մասին... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... VIDEO.Արցախում խոշտանգված զինվորի, «Զոն»-երու... ՌՈ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ ...
Ծեծկռտուք եւ կրակոցներ Սամվել Բաբայանի թիմակիցների միջեւ «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի թիմակիցների միջեւ հերթական «ռազբորկան» է եղել, որն ուղեկցվել է ծեծկռտուքով ու կրակոցով։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 28-ի երեկոյան․ Բաբայանի թիմակիցներից մեկը որոշել է հաշիվ պահանջել ՏԿԵ նախկին նախարար, Բաբայանի աջակից Հայկ Խանումյանից, ով, ըստ մեր աղբյուրի, անհարգալից է արտահայտվել ի Առաջիկայում մի շարք պաշտոնյաների ձերբակալություններ են սպասվում «Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման փակ նիստում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ուշագրավ հայտարարություններ է արել։ Փակ նիստի գլխավոր թեման եղել է Հայաստանում ազգային անվտանգությանը սպառնալիք դարձած նարկոթրաֆիքինգը։ ԱԱԾ տնօրենը խոստովանել է, որ թմրամիջոցների իրացման թե՛ ծավալներն են մի քանի անգամ մեծացել, թե՛ տարիքն է երիտասարդացել, եւ այն մեծ ու վտանգավոր տարա ՄԻԵԴ–ն ավարտել է ՍԴ նախկին անդամների դիմումների քննությունը «Հրապարակ» թերթը գրում է․ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ավարտել է Սահմանադրական դատարանի նախկին անդամների դիմումների քննությունը, արդեն սպասվում է ՄԻԵԴ վճռի հրապարակումը։ Հիշեցնենք, որ 2019 թվականին, առանց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, Ազգային ժողովը Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացրեց, որի հետևանքով ՍԴ երեք դատավոր՝ Հրանտ Նազարյանը, Ալվինա Գյուլումյանն ու Ֆելիքս Թոխյան «Իրավունք». Ինչո՞ւ մինչեւ հիմա չի հաջողվել դպրոցներում խուսափել դրամահավաքներից «Իրավունք» թերթը գրում է. «Ամեն տարի դպրոցի« Վերջին զանգի» օրերին եւ ավարտական երեկոներին ընդառաջ ակտիվանում է դպրոցներում կատարվող դրամահավաքների թեման: Ինչո՞ւ մինչեւ հիմա չի հաջողվել խուսափել այդ երեւույթից, ի՞նչ է պետք անել դրա համար, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանից: - Այն, որ դպրոցներում դրամահավաքներ կան, կոռուպցիոն երեւույթներ կան, այն բանի հետեւա Կամո Ցուցուլյանը չի կարողանում կտրվել ոստիկանական համակարգից «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 21-ին, երբ Շենգավիթի դատարանի բակում բողոքի ակցիա էր ընթանում, ՀՀ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այնտեղ էր: Նա եկել էր՝ փրկե՞ր ոստիկանության համակարգի իր նախկին գործընկերներին, թե՞ չի կարողանում կտրվել ոստիկանության համակարգից եւ զբաղվել փրկարար ծառայության գործերով: Հարցն, իհարկե, պարզել չկարողացանք, բայց այն կա ու մնում
website by Sargssyan