Փաշինյան, հրապարակի՛ր քեզ ձայնագրած դավաճանի անունը. հանրությունը պետք է ճանաչի դավաճաններին բոլոր....դրանք այսուհետ պիտի ունենան իրենց հստակ ստատուսը...
Ինչպես վարչապետը վարչապետին.քեզ դիմում եմ հարցով՝ Փաշինյան Նիկոլ… եւ ակնկալում եմ կոնկրետ քայլեր, ու գործողություններ՝հարցադրմանս ի պատասխան: Հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների` մեծամասնության կարծիքն ու ընտրությունը… հասկանալի է, որ երկրի «մուրճ ու մանգաղի» սեփականատերը այլեւս դու ես, եւ բնականաբար որշումներ կայացնողը նույնպես:
Հետեւաբար , հանձնարարի՛ր ուժային կառույցի ղեկավարներիդ՝ Քյարամյաններից սկսած՝սասուններով ու դատախազովդ վերջացրած… համապատասխան իրավական ընթացք տալու, ջրի երես հանելու, պարզելու, եւ հանրության դատին ներկայացնելու, թե այն ով էր ՔՊ-ականներիցդ( ձայնագրելու հետ սեր ունեցող), որ քեզ ձայնագրել ու նախընտրական շրջանում Սերժ Սարգսյանին նվեր էր արել:
Նիկոլ, ասեմ գլխանց՝ էս էն դեպքը չի, որ վեր կենաք ասեք, կամ «կռուտիտ» անեք, գիտահետազոտական-միատահետազոտականը դնեք… թե բա ազգային անվտանգության նշանակության գաղտնիք է այդ… ինչպես կարելի է այդ մասին խոսել, բարձրաձայնել, կամ գնալ հետքերով այդ դավաճանության ու սրիկայության…
Վերջապես արժանապատվությունը գինը ունի՞ թե ոչ, քեզ համար նիկոլ… թե ինչպես ստացվեց, որ ՔՊ-իդ փակ նիստի ժամանակ, ուր իբրեւ դուք-ձերոնցով էիք հավաքված՝ձայնագրվեցիր հանկարծ:
Վերջապես, մեկ անգամ կարող ե՞ս նիկոլ ապացուցել, եւ լուսավորել հայ ազգին ՝ճանաչելու այն դավաճանին, ով «հացդ ուտելով»՝ թիկունքից քեզ խփեց փաստորեն:
Հասարակությունը պարտադիր պետք է ճանաչի նման ստահակներին, եւ անուն-ազգանունով պետք է իմանա, թե ովքեր են դրանք…Այսուհետ, հանրության մեջ ԴՐԱՆՔ… քաղաքական այդ մանկուրտները, պետք է ունենան իրենց ուրույն ստատուսը, նիկոլ… Որպեսզի նման գործելաոճով ապրող, սնվող դավաճանները… այլեւս ոչ մի թիմում ներգրավվելու հնարավորություն չունենան, նիկո՛լ: Ինչքան էլ որ ԴՐԱՆՔ, որպես այդպիսին դեռ կերերան…
Պարզե՛ք, հրապարակե՛ք դավաճանի անունը, հասարակությունը թող ճանաչի ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՆ ԲՈԼՈՐ:
Մեծ տարբերություն չկա՛ նիկոլ.կդավաճանեն թիկունքո՞ւմ, թե՞ ռազմի դաշտում: Դավաճանը դավաճան է՝ երկու դեպքում էլ:
Նիկոլ, հիմա, ի՞նչն ա քեզ խանգարում, որ էս թեման քնացրեցիր, ու շարունակում ես կարծես թե օրոր ասել, չհրապարակելով չհանրայնացնելով այդ դավաճանի անունը, ով հուդայաբար քեզ փուռը տվեց…չխնայեց:
Հ. Գ
Ախր Նիկոլ…էս էն դեպքն ա, որ բացահայտելու բան էլ չկա… Ընդամենը դուխ արեք, ձերոնցից մեկի դեմքով հրապարակեք, հնչեցրեք այն ԴԱՎԱՃԱՆԻ անունը, ով ուղղակի ծախեց Ձեզ անխնա...
Հանրությունը պիտի՞ մերժի նման ծախու ստահակներին…թե՞ պատրաստվում ես գաղտնի պահել ու չհրապարակել ապիկար այն դավաճանի անունը, ում ականջները երկար՝կարծես թե լավ նշմարվում են…նիկոլ:
Մենակ չասես, որ ստեղ էլ են նախկինները մեղավոր, ով մեր ամենակարող…
Դավաճանի հավերժական ստատուսը՝մաքրագործման ենթակա չէ … այդպիսիք այլեւս իրավունք չպիտի ունենան ժողովրդի անունից խոսելու , ու մարդամեջ դուրս գալու… «նիկոլ պողպատյա»:
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ