1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայրենիքի զինվոր լինում են նաև մշակույթում

…Երևանի պարարվեստի ուսումնարանի տնօրեն, բալետի արտիստուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Թերեզա Գրիգորյանին տարբեր բնագավառների մարդիկ հիշում են ոչ միայն որպես հրաշալի արվեստագետի, նա նաև պայքարող տեսակ էր: Մտածում էր արվեստագետ երիտասարդներից յուրաքանչյուրի ճակատագրի մասին: Եվ դա իրեն բնորոշ ամենակարևոր գծերից է եղել: Դրա վկայություններից մեկը նաև իմ ՝ դեռ փոքր տարիքի դպրոցական եղած ժամանակ մի հիշողությունն է, որը մինչ օրս պահել եմ իմ սրտում: 1998-99 թթ. Թերեզա Գրիգորյանը, ինչպես իր բոլոր տարիների ուսանողներն են սիրով ասում՝ Թերեզա Հրաչովնան, դիմել էր այն ժամանակվա ՀՀ ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանին. խնդրանքը մեկն էր՝ բանակ չզորակոչել բալետի պարող բոլոր այն տղաներին, ովքեր միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիրներ են, աշխարհի առաջատար թատրոններում սոլիստ լինելու հրավերներ ստացած արտիստներ…Իսկ այդպիսինների թիվը մեծ չի լինում…

Եվ պատկերացնու՞մ եք՝ Սպարապետը համաձայնվել էր, որոշել էր ընդառաջել Թերեզա Գրիգորյանի խնդրանքին ու բոլոր հիմնավորումներին:
Ինչու՞ եմ հիշում այս ամենը: Դա մեր ընթերցողի համար ավելի պարզ կդառնա, եթե ներկայացնեմ մեր այսօրվա՝ զորակոչային տարիքի շնորհաշատ արվեստագետներից մեկի՝ ապագա օպերայի երգիչ Հովհաննես Բաբայանի պատմությունը: Նա արդեն հասցրել է բազմաթիվ նվաճումներ ունենալ: Եվ հիմա, երբ մեկնարկվել է ամառային զորակոչը, Հովհաննես Բաբայանն առանց վայրկյան անգամ ծառայությունից հրաժարվելու միտք ունենալու անցել է բոլոր բուժզննությունները: Սակայն նրա մոտ հայտնաբերվել են սրտի հետ կապված մի շարք խնդիրներ: Եվ չնայած բոլոր բժշկական փաստաթղթերի առկայությանը՝ ուղարկվել է ծանուցագիր: Նրան պատասխանում են, թե «դա այնպիսի խնդիր չէ, որ խանգարի ծառայության գնալ»: Սա առանց չափազանցության՝ քմահաճ վերաբերմունք է մարդու կյանքի ու ճակատագրի նկատմամբ, ինչպիսին որ հասցրել ենք տեսնել մարդկային ու ազգային բոլոր արժեքները ոտնահարող իշխանությունների օրոք:

Պատմության ամբողջ ընթացքում հայ արվեստագետը եղել է զորականի կողքին: Որտեղ պետք է՝ զինվորի հետ միասին պայքարել է զենքով, որտեղ հարկ է եղել՝ թշնամու դեմ պայքարող ժողովրդին ոգևորել և ուժ է տվել իր արվեստով: Այդպես էր նաև 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ: Այդպես էր 2020-ի սեպտեմբերի 27-ից սկիզբ առած՝ Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի ժամանակ, որը տևեց 44 օր և անուղղակի կերպով շարունակվում է մինչ այսօր: Հանուն Արցախի ու Հայաստանի մեր զինվորների հետ մարտչեցին նաև հայ արվեստագետները, անմահացան նրանցից շատերը՝ դերասաններ, երգիչներ, պարարվեստի ներկայացուցիչներ…


Հայ մարդը միշտ ուրախությամբ է զավակին ճանապարհել Հայոց բանակ: Հիմա էլ՝ նույնսիկ այս համազգային ողբերգության մեջ էլ համացանցում հաճախ կտեսնենք տեսանյութեր, երբ դավադրաբար մեզ պարտադրված պատերազմից հետո էլ շարունակում են զինվորին բանակ ճանապարհել ուրախությամբ: Այո, չավարտված պատերազմի մեջ ապրող երկրում բոլո՛րը պետք է ծառայեն՝ ի հեճուկս Հայաստանը աշխարհի քաղաքական քարտեզի վրա չտեսնելու նենգ ծրագրերին հետամուտ երևելի և աներևույթ թշնամիների: Բայց, երբ կա մարդու առողջության խնդիրը, այն էլ արվեստագետի պարագայում, պետք է ընկալելի լինի Հայրենիքին ծառայելու մեկ այլ ճանապարհ, մեկ այլ «զենք» ՝ իր արվեստը: Հովհաննես Բաբայանն այն հոգևոր «զենքի» կրողն է, որով նա վաղը պայքարելու է թշնամիների կողմից մեր մշակութային ժառանգությունը յուրացնելու դեմ: Իսկ նա մեր այդ ժառանգության կրողն է՝ մշակույթի այն զինվորը, ով այսօր էլ տարբեր ծրագրեր կյանքի կոչելով՝ դպրոցականներին է փոխանցում այդ արժեքները: Արդյո՞ք հնարավոր չէր լինի ընդառաջել այսպիսի վառ անհատականություններին, հատկապես , որ կա առողջական խնդիր: Եվ մի՞թե հնարավոր չէ հակառակ դեպքում ստեղծել որոշակի արտոնյալ պայմաններ, որ Հովհաննես Բաբայանը ծառայությունն անցկացնի , օրինակ, ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» անսամբլում, որը նրան կօգնի չկտրվել իր արվեստից, և միաժամանակ զերծ լինել զինվորական ծանրաբեռնված առօրյայից, ինչը առողջության համար լուրջ խնդիրենր կարող է առաջացնել: Այս բոլոր հարցադրումներն ուղղում ենք պատկան մարմիններին, որ խղճի ու բանականության մտոք ճիշտ որոշում կայացնել կարողանան:

Բնութագրությունը հասանալի չէ

 

NewsMedia.am-ը  զրուցել է Հովհաննես Բաբայանի հետ. ներկայացնում ենք իր անցած ճանապարհը և այն խնդիրը, որը մենք պետք է նաև մերը համարենք: Որովհետև սա համակարգային հարց է, որին դեռ շարունակելու են բախվել շատերը:

Իր մասին պատմում է Հովհաննես Բաբայանը՝ ապագա օպերայի երգիչը: Ի դեմս նրա՝ մենք ապագայում ունենալու ենք հրաշալի տենոր, ով պատվով է ներկայացնելու մեր երկիրը.

-Ես այս տարի պատրաստվում եմ ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-դասական բաժինը: Մինչ այդ ավարտել եմ Գեղարվեստի դպրոցը՝ այն տարիքում, երբ ուրիշները դեռ նոր են ընդունվում: Արդեն երեք ամիս է, որ պարապում եմ ՀՀ վաստակավոր արտիստ Առնոլդ Քոչարյանի մոտ: Սեպտեմբերից սովորելու եմ կոնսերվատորիայի նախապատրաստական կուրսում: Այս տարվա ուսանողների հետ ցանկացել եմ փորձել ուժերս և ամենաբարձր միավորն եմ ստացել վոկալի քննությունից: Հիմա անցել եմ Ռուսաստանի ռադիոլրագրողների քաստինգը և արդեն ստանում եմ հաղորդավարական կրթություն՝ համապատասխան հաստատությունում (Федеральная Школа Радио): Միաժամանակ սովորում եմ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:
Հանդիսանում եմ Հայ Առաքելական Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական միավորման անդամ: Միաժամանակ հանդիսանում եմ Մասիացոտն Թեմի Սուրբ Հովհաննես եկեղեցու երգչախմբի սոլիստ: Պատարագներ եմ երգել մի շարք հնավանդ վանքերում՝ Մակարավանք, Սուրբ Կարապետ և այլն:
Հովհաննես Բաբայանի կենսագրության էջերը շատ հարուստ են՝ չնայած երիտասարդ տարիքին: Եվ սա դեռ ամբողջը չէ նրա մասին: Հարկ ենք համարում նշել, որ Հովհաննեսը իր այսչափ զբաղվածության հետ մեկտեղ սովորել է նաև քաղաքի արտադպրոցական կենտրոնի վոկալ բաժնում: Հասցրել է երգել նաև Փարիզում. դա 2019թ. հոկտեմբերին էր: Իսկ այսօր նա՝ լինելով հայ մշակութային ժառանգությունը հոգում կրող հայորդի, արդեն գնահատվել է Հայ Առաքելական Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական միավորման ղեկավարության կողմից: Հովհաննես Բաբայանին առաջարկվել է կյանքի կոչել մի կարևոր նախագիծ.

Մենք այժմ կազմում ենք լեկցիոն ծրագիր, որը միտված է լինելու երիտասարդներին ծանոթացնել համաշխարհային դասական երաժշտության հետ…Իսկ մենք անպայմանորեն ընդգրկելու ենք նաև հայ միջնադարյան հոգևոր երաժշտության ժառանգությունը: Ներկայացնելու ենք բոլոր շրջանները՝ Նարեկացուց, Շնորհալուց մինչև կլասիցիզմ և ռոմանտիզմ:

Հովհաննես Բաբայանը սովորել նաև այնպիսի հետաքրքիր ոլորտում, ինչպիսին դեղագործությունն է. 2018-21 թ. ավարտել է նաև Արարատի տարածաշրջանային պետական քոլեջը: Նա զարմանալի կերպով համատեղել է իր մասնագիտությունները՝ բժշկության այս անչափ հետաքրքիր ճյուղը և արվեստը: Նա կես տարի գիշերային հերթափոխով աշխատել է Մարզկենտրոնի ԲԿ-ի հիվանդանոցի դեղատանը:

-Հարգելի՛ Հովհաննես , շատ արվեստագետներ նշում են, թե իրենց բնագավառի մեծերից ովքե՞ր են եղել այն չափանիշը, ում ձգտել են հասնել: Կա՞ն այնպիսի արվեստագետներ, որոնց Դուք եք Ձեզ համար առանձնացնում:
-Իհարկե: Ես, առհասարակ, շատ եմ սիրում տենորներին՝ Ֆրանկո Կորելլի, Ջիլլի, Կարուզո, Սկիպա…. Մեծ սեր եմ տածում նաև կանացի ձայների նկատմամբ՝ Մարիա Կալլաս, Օբրազցովա , Ֆրենի, Արխիպովա, հայ ժողովրդի բարեկամ Մոնսերատ Կաբալիե…և, իհարկե, մեր լեգենդը ՝ Գոհար Գասպարյան …


-Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր կցանկանան դառնալ օպերայի երգիչ-երգչուհիներ…

-Միայն ուրախ կլինեմ: Ցավոք, այսօր դասական արվեստը անկում է ապրում: Եվ ես նրանց միայն կխրախուսեմ: Ամենակարևորը ՝ չհուսահատվել: Քարքարոտ է լինելու ճանապարհը: Եվ այդ քարքարոտ ճանապարհը նրանք պետք է անցնեն առանց հուսահատվելու, ինչպես որ հիմա ես եմ սկսել անցնել…Եթե նրանք իրենց գործն անեն սիրով , ապա բավական աշխատանքի դեպքում անհասանելի ոչ մի բարձունք չի մնա: Ինքս էլ պատրաստվում եմ առաջնորդվել այս սկզբունքով՝ հետևելով բոլոր մեծերի օրինակին:
…Հովհաննես Բաբայանը ևս մեծ նպատակներ ունի՝ կյանքում և արվեստում: Իր ապագայի ծրագրերի մասին մեկ այլ առիթով կզրուցենք : Սակայն վաղը նա պատրաստվում է գնալ զինկոմիսարիատ.
-Ինձ պարզապես զանգհարել և ասել են, որ վաղը գնամ ծանուցումը ստանալու: Ես «Աստղիկ» բժշկական կենտրոնում անցել եմ սրտի հետազոտություն. դա ինձ զինկոմիսարիատն էր ուղեգրել: Մինչ այդ էլ ես ունեի հետազոտությունների պատասխաններ, որոնք այլ բժշկական կենտրոններ էին տվել: «Աստղիկ» ԲԿ-ի պատասխանն ամենավերջինն էր, որ սպասում էինք: Երեք տարի առաջ՝դարձյալ զինկոմիսարիատի կողմից ուղեգրվել էի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ և առաջին անգամ հայտնաբերվել էին այդ խնդիրները: Իսկ ես ինքս հետազոտվել եմ «Աստղիկ» ԲԿ ուղեգրվելուց ընդամենը մի քանի օր առաջ՝ մասնավոր կլինիկայում: Այստեղ կրկին վերահաստատվել է իմ ՝ երեք տարի առաջվա դիագնոզը:

Հիմա էլ ստացել ենք «Աստղիկ» ԲԿ-ի սրտաբանների եզրակացությունը…Ես վաղը պատրաստվում եմ գնալ զինկոմիսարիատ ու ներկայացնել ինձ մոտ եղած բոլոր փաստաթղթերը: Ու տարօրինակ է, որ այսքանից հետո, երբ կան այս բոլոր փաստաթղթերը, ինձ զանգհարում և ասում են."Քեզ մոտ այնպիսի խնդիր չէ, որ անկարելի լինի ծառայել":

Բայց իմ փաստաթղթերում ամեն ինչ հստակ նշված է: Հիմա գնալու եմ իմ ծանուցման հետևից: Դեռևս հայտնի չէ, թե իմ խնդիրն ինչպիսի լուծում կստանա, -ասում է Հովհաննես Բաբայանը:
…Այսպիսի խնդրի առաջ է կանգնած մեր վաղվա արվեստագետներից մեկը: Եվ պատկան մարմինները պարտավոր են այն դիտարկել ու ճիշտ լուծում գտնել: Եթե ժամանակին ՀՀ ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանը պատրաստ էր որոշում ընդունել և դասական արվեստի ասպարեզի որոշ տղաների զինծառայությունից ազատել միայն նրա համար, որ նրանք բացառիկ տաղանդներ են և իրենց խոսքն են ասում միջազգային բեմերում, ի՞նչն է խանգարում այսօր ընդառաջել և ճիշտ լուծում գտնել նաև այս պարագայում, երբ նույնպես գործ ունենք արդեն իր ճանապարհը սկսած ապագա լուրջ արվեստագետի հետ, ով ունի խնդիր և հարկավոր է ժամանակին բուժում ձեռնարկել:
Մենք այս կարևոր խնդրի առողջ հանգուցալուծման, իհարկե, սպասելու ենք և լինելու ենք հետևողական: Եվ որպես պայմանական ավարտ՝ ուզում եմ հիշատակել մեր պատմությունից մի անչափ կարևոր դրվագ…


…1915 թվականին մեծանուն երգիծաբան Լեռ Կամսարը մասնակցել էր Վան-Այգեստանի ինքնապաշտպանության կռիվներին։ 1917 թ. դառնում է գնդապետ Տիգրան Բաղդասարյանի հրամանատարության տակ գտնվող Վանի 4-րդ գունդի կամավորը։
Սակայն, Դրոն տեսնելով գրողի վտիտ և հիվանդոտ տեսքն արգելում է մասնակցել 1918 թ. Սարիղամիշի ճակատամարտին։ Հայացքը նրա կողմն է սևեռում ու պահանջում , որ դուրս գա կամավորների շարքից.
-Քեզ որ մի բան պատահի՝ բա մեզ ո՞վ է ծաղրելու…Զոհվես, ազգի առաջ պարտական կմնանաք։ Գնա, այ մարդ, գնա՝ քո գործն ուրիշ է, դու քո գործով զբաղվիր,-առարկել էր Սպարապետը:
Այսպիսին են եղել իսկական պետական, ազգային այրերը, ովքեր անգամ երկրի, ժողովրդի համար ամենաօրհասական պահերին էլ հասկացել են մտավորականի, արվեստագետի արժեքը: Հասկացել են, որ մշակույթում էլ են Հայրենիքի զինվոր լինում, ովքեր իրենց հերթին մեր ազգի հոգևոր սահմանների դիրքապահներն են…

Բնութագրությունը հասանալի չէ

Հասմիկ Պողոսյան

 

 

NewsMedia.am

Լուրեր  Հայաստանից եւ Աշխարհից 

Ազգովի պետք է ծառայենք երկրի, պետության շահին... Սեպտեմբերի 30 ին, երբ վերջին անգամ ծածանեց հա... «Խորհրդարան պետք է գան Խաչատուր Սուքիասյանի ն... ԱԹՍ-ՆԵՐԸ ԳԱԼԻՍ ՆԿԱՐՈՒՄ, ԳՆՈՒՄ ԵՆ.ԿԱՐԳԱԴՐԻ ՓՈ... Հողի հանձման, նվիրաբերման պրոցես էր այդ օրերի... Իրականության բացահայտո՞ւմից է վախեցած քննիչը,... «Վանեցյանը թող չմոռանա, որ ինքը Մարգոյի տղեն... Նոր բնակարան՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերո... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է դավաճանել հայ զինվորին և ինչի... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ,որն այս պահի դրությամբ քր.գործ... «Աստված չանի պատերազմ լինի, տես ախպերդ ազերին... ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Քրիստոսը երկրորդ անգամ եկավ. ասել ... Հիմա գոնե պետք է առանց ամաչելու ասենք, թե Հայ... Հայրենիքի զինվոր լինում են նաև մշակույթում Ցավ, նվաստացում, ամեն վարկյան սպասում էի, որ ... Մովսես Հակոբյանն է հանձնել մեր գյուղը, պատրաս... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Հերոսի Հայրը պարզաբանում է «Անհարմար է նման ս... Փաշինյան, հրապարակի՛ր քեզ ձայնագրած դավաճանի ... Ճիշտ է կյանքը շարունակվում է, բայց էդքան անհո... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Կվերադառնանք՝օգոստոսի10-ին ՄԻՋԱՆՑՔՈՒՄ ՏԱՍ ՀՈԳՈՎ ՀԵՏԵՎԻՑՍ ՀԱՐՁԱԿՎԵՑԻՆ Թողարկվել է Ալեքս Ալեքսանյանի 2-րդ տեսահոլով... «Վանաձորում բդեշխներ, կլաններ չկան. մեզ համ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... ԱՊԱՑՈՒՅՑ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, թե ինչպես է Երեւանի թիվ ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... ՁԱՅԱՆԳՐՈՒԹՅՈՒՆ. «Չես մարսելու Գայանե, եթե սեն... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Թարմացված(18+) Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ... ՆԱՎԱԿ ՃՈՃՈՂԻ ԾԵԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ՝ՔՐ.ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆ... Արթուր Ղազարյանը միշտ է եղել ժողովրդի կողքին.... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... «Քրիստոսը վերադարձել է. հիմա նա եկավ ու էս ա... Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված
Ինչո՞ւ է բենզինի գինը բարձրանում, եթե դոլարի փոխարժեքը նվազում է «Հայաստանում բենզինի գինը չի նվազում. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 480 դրամով, իսկ Պրեմիումը՝ 500 դրամով: Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերություններն արդարանում էին, որ թանկացման պատճառը դոլարի բարձր փոխարժեքն է, որն ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա: Բայց ինչպես նկատում եք, դոլարի փոխարժեքը նվազում է, բայց բենզինի բարձր արժեքը պահպան Ինչպես է հաջողվել Հայաստան տեղափոխել առևանգված ինքնաթիռը Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ավարտվել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի մեկանգամյա տեխնիկական տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը։ Խոսքը առեւանգված ինքնաթիռի մասին է, որը այս տարվա փետրվարի 20-ին Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում չարտոնված վայրէջք էր կատարել Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման փաստը ոգևորություն է առաջացրել ոչ միայն իշխան... ««Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման փաստը ոգևորություն է առաջացրել ոչ միայն իշխանական, այլև ընդդիմադիր մյուս ճամբարներում։ Խլղաթյանի դիրքերն Արմավիրում ամուր էին, մեծ կապեր ուներ, անգամ ԲՀԿ-ականներն էին անհանգիստ նրա՝ խաղի մեջ մտնելու փաստով։ Հիմա իրավիճակ է փոխվում։ Գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն Արմավիրում բավականին լավ վիճակում է՝ ի տարբերություն մյուս մարզեր Գերի ընկած 6 զինծառայողներին տեղափոխել են Բաքու ՀՐԱՊԱՐԱԿԸ ԳՐՈՒՄ Է. Մեր տեղեկություններով, երեկ գերի ընկած 6 զինծառայողներին արագ վերադարձնելու բոլոր փորձերը կարելի է ձախողված համարել՝ նրանց տեղափոխել են Բաքու, եւ նրանց վերադարձնելուն ուղղված գործողությունները նույնը կլինեն, ինչ մյուս գերիների դեպքում է: Մենք տեղեկացանք, որ չեղարկվել է ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովի նախապես պլանավորված թռիչքը Մոսկվա, նրան հանձնարարված է մնալ Երեւանում եւ հետեւել հետագ Ինչո՞ւ է նեղացել Սասուն Միքայելյանը «Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ նախագահ, ԱԺ իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանն ուրբաթ օրը հանդես եկավ հայտարարությամբ, թե անընդունելի է համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցմանը համակերպվելը, ուստի «որոշել է չառաջադրվել որպես թեկնածու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին»։ Չնայած Միքայելյանի մտերիմները փորձում են վստահեցնել, որ
website by Sargssyan