Իրականության բացահայտո՞ւմից է վախեցած քննիչը, թե՞. Ուշագրավ զարգացումներ Խծաբերդի գործով
Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ տարածքներում 62 շիրակցիների գերեվարման գործով որպես մեղադրյալ անցնող փոխգնդապետ Արսեն Ղազարյանի և գերությունից օրեր առաջ վերադարձած շիրակցիների միջև առերեսում դեռևս տեղի չի ունեցել։ Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց փոխգնդապետ Արսեն Ղազարյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Հարցին, թե ինչն՞ է պատճառը, որ մինչ օրս, ըստ էության առանցքային վկաների հետ առերեսում չի իրականացվել փաստաբանը նկատեց.
-Քրեական դատավարության օրենսգրքի 216 հստակ նշում է, որ եթե մեղադրյալի եւ այլ անձանց ցուցմունքների միջեւ առակա են էական հակասություններ, ապա քննիչը պարտավոր է կատարել առերսում: Այսինքն դա քննիչի պարտականությունն է, անկախ նրանից մենք նման ցանկություն կհայտնենք, թե ոչ:
Այս դեպքում թեպետ մենք մի քանի անգամ խնդրել ենք կատարել առերեսումներ տուժողների հետ, սակայն մինչ օրս այդ գործընթացը չի իրականացվել: Ես սա երկու իմաստով կարող եմ մեկնաբանել. նախ, որ վարույթն իրականացնող մարմինը ունի ողջամիտ ենթադրություն, որ առերեսումներից հետո տուժողները կտան այնպիսի ցուցմունքներ, որոնք հօգուտ Արսեն Ղազարյանի են, այսինքն ճշմարտացի ցուցմունքներ: Կամ, տուժողների եւ Արսեն Ղազարյանի ցուցմունքների միջեւ չկա էական հակասություններ: