ՍԻՄ կուսակցության համար միակ եւ անփոխարինելի նպատակը մնում է ուժեղ Հայաստանի, ներառյալ Արցախը, կառուցումը
Երեկ, օգօստոսի 18-ին, տեղի ունեցավ «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի նիստ: Նիստին ներկա էին կուսակցության նախագահության անդամները, մարզային կառույցների ղեկավարները, Երեւանի համայնքային կազմակերպությունների պատասխանատուները:
Նիստին զեկույցով հանդես եկավ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նա նշեց, որ կուսակցությունը հետեւողականորեն իրականացնում է իր գաղափարական ծրագիրը: Նա ներկայացրեց ՍԻՄ-ի մոտեցումը ընտրություններին եւ ետընտրական շրջանին, ինչպես նաեւ ապագայի տեսլականը:
Ներկայացուցիչների խորհուրդը ընդունեց կուսակցության գործունեության վերաբերյալ բանաձեւ, որտեղ մասնավորապես ասված է.
1. ՍԻՄ կուսակցությունը դատապարտում է ԱԺ արտահերթ ընտրություններում գործող իշխանական խունտայի ապօրինի ու տոտալիտար գործողությունները, որոնք բերեցին ընտրությունների ընթացքում ժողովրդի կամաարտահայտության խեղմանը: Ուստի ընտրությունները համարվում են կեղծ ու ապօրինի:
Միաժամանակ ՍԻՄ կուսակցութնյունը ափսոսոանք է հայտնում, որ «Փրկության շարժման» մեջ միավորված ընդդիմությունը փոխեց իր նախնական մարտավարությունը, որոշ ընդդիմադիր առաջնորդների դրդմամբ մասնակցեց Նիկոլի կողմից պարտադրված ընտրություններին, հանդես եկավ անջատ, ժողովրդին մատչելի կերպով չներկայացրեց Հայաստանի փրկության իրական եւ համոզիչ ծրագրեր, ինչպես նաեւ այդ ծրագրերի իրականացման համար ժողովրդի կողմից անվերապահ վստահություն վայելող թիմեր:
![]()
ՍԻՄ կուսակցությունը իր մտահոգություն է հայտնում այն փաստի վերաբերյալ, որ Հայաստանի ժողովրդի կեսից ավելին չմասնակցեց ընտրություններին, իսկ շուրջ 1/4-ը իր ձայնը տվեց ներկայիս կապիտուլյանտական , ազգակործան վարչախմբին: Այնուամենայնիվ, ՍԻՄ-ը չի բաժանում մեր հանրությունը յուրայինների ու հակառակորդների, այլ անհրաժեշտ է գտնում միջոցներ ձեռնարկել ազգային համերաշխություն ու համախմբություն ապահովելու, յուրքանչյուր հայ մարդու գիտակցության մեջ հայրենասիրություն ու ազգային գաղափարները ամրապնդելու համար:
2. ՍԻՄ կուսակցությունը լինելով «Որժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համահիմնադիրը պետք է շարունակի իր գործունեությունը Շարժման հիմնադիր համագումարում (06.02.2021թ.) ընդունված բանաձեւերի եւ ՍԻՄ կուսակցության ներկայացուցիչների խորհրդի նախորդ նիստի (18.09.2020թ.) որոշումների շրջանակներում: ՍԻՄ կուսակցությունը պետք է լինի վերոհիշյալ Շարժման դրոշակակիրը եւ նախապատրաստի Շարժումը հաջորդ համապետական ընտրություններին մասնակցելու եւ այդ ընտրություններով երկրում իշխանությունը ստանձնելու համար:
3. ՍԻՄ կուսակցության համար միակ եւ անփոխարինելի նպատակը մնում է ուժեղ Հայաստանի, ներառյալ Արցախը, կառուցումը, նրա անվատնգությունը, տարածքային ամբողջականությունը, կայունությունը, սոցիալ-տնտեսական զարգացումը, ժողովրդագրական աճը, կրթության, մշակույթի զարգացումը, ազգային պահպանողական արժեհամակարգի հունի մեջ: Այդ նպատակին հասնելու համար ՍԻՄ կուսակցությունը պատմական այս բարդ իրավիճակում անհրաժեշտ է համարում Հայաստանի ներգրավումը Ռուսաստանի հետ միութենական պետության մեջ, պահպանելով ու ամրապնդելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը: Արցախի հարցի լուծումը ՍԻՄ կուսակցությունը տեսնում է միուենթական պետության շրջանակենորում:
4. Մոտակա ժամանակահատվածում տեղական ինքակառավարման մարմինների ընտրություններում ՍԻՄ կուսակցության համար չեն հանդիսանում առաջնահերթություն, սակայն իր գաղափարախոսությունը տեղերում տարածելու համար ՍԻՄ-ը պատրաստ է քննարկել առանձին համայքներում ՏԻՄ ընտրություններում կուսակցության մասնակցության տարբերակները:
ՍԻՄ լրատվական ծառայություն
