Հնարավոր է՝ տղայիս գերեվարել են․ 4 ամիս առաջ անհետացած ժամկետային զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Վարդենիսի տարածքում մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ կապված զինծառայությունից միտումնավոր խուսափելու հետ:
Այս մասին Լուրեր․com-ի հետ զրույցում ասել է Նորիկ Աղաբաբյանի մայրը՝ Լիլիթ Աղաբաբյանը։
Վերջինս համակարծիք չէ այն ձևակերպման հետ, թե որդին փորձել է միտումնավոր խուսափել ծառայությունից․ «Ես չեմ հասկանում, ինչպե՞ս են նան ձևակերպում անում, երբ, անգամ, չգիտեն, թե տղաս որ ուղղությամբ է գնացել, շատ հնարավոր է՝ որ տղայիս գերեվարել են․ ես ոչինչ չեմ բացառում»,- նշել է անհետացած զինծառայողի մայրը։
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Աղաբաբյանը։
Նա 18 տարեկան է եւ հունվարից ծառայում է Վարդենիսում։ Զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում