«Ռոբա-Սերժական կլանի ժամանակ կնոպկա կար.սեղմում էին՝ մարդուն տանում բերդ».Վաղարշ Աբրահամյան
«Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող «Ոսկու Աշխարհ»-ի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը NewsMedia.am-ի հետ զրույցում վստահեցնում է, որ այժմ Հայաստանում ազնվության եւ արդարության կայսրություն է հաստատվել, պնդելով որ իշխանափոխությունից հետո մեր երկրում վերացվել է կոռուպցիան, թալանը, անարխիան, անարդարությունը:
Ավելին, գործարարը մեզ հետ զրույցում հիշեցնում է, որ այդ նախկինների՝ ռոբա-սերժական կլանի օրոք էր, որ մարդկանց գլխին «սարքում» էին`կյանքը կործանում:
«Ռոբա-Սերժական կլանի ժամանակ կնոպկա կար.սեղմում էին՝ մարդուն տանում բերդ:Էդ կնոպկեն սեղմում էին՝ (տասը վայրկյանը շատ էր) մարդն ասում էր որտեղից ինչ ա գողացել, ինչ ա արել, շատ ժամանակ էլ մի բան էլ ավել էր ասում, որ քիչ ծեծեին, որ կնոջն էլ չբերեն էնտեղ»,-ասում է գործարար Վաղարշ Աբրահամյանը եւ էլի մեջբերում դեպք. երբ մեկին բերել, կապել են ջեռուցման համակարգից, կնոջն էլ բերել են էդ սենյակ ու ասել են . «հը՞, ինչ ես ասում»…նա էլ ասել ա կպատմեմ. անգամ էն բաներից, որից ինքը խաբար չի»…
Զրույցի ուշագրավ այլ մանրամասները՝ NewsMedia.am-ի Տեսանյութում: