«Ընկերս՝ Հայկս, գնաց... Աստված թող հոգիդ լուսավորի, ուժեղ, տաղանդավոր, լավ տղա». քաղաքական գործիչների գրառումները՝ Հայկոյի մասին
Այսօր կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, կոմպոզիտոր Հայկոն։
Քաղաքական գործիչները սիրված երգչի մասին սոցիալական ցանցերում հրապարակումներ են արել:
«Հայկո ջան, լավ ու ջերմ ընկեր ջան, չպիտի սենց լիներ.... շուրջ բոլորդ դրական էներգիա էիր սփռում, միշտ պատրաստակամ, միշտ մարդկային.... ու միշտ դեպի վերև ձգտող.... գնացիր Վերեվ.... խաղաղությամբ ննջես....»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը
