1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հադրութի շրջանի 48 հայկական բնակավայրերն էթնիկապես «մաքրվել» են հայկական ներկայությունից. Արցախի Հանրապետության ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Արդեն մեկ տարի է Ադրբեջանը օկուպացիայի տակ է պահում Արցախի Հանրապետության ողջ Հադրութի շրջանը, որը մշտական հայկական բնակչություն ունեցող կարևորագույն բնակավայրերից է։

Այն, որ մինչև Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռակցելը Հադրութը բնակեցված էր բացառապես հայկական բնակչությամբ, փաստագրված է բազմաթիվ պատմական աղբյուրներում և նյութերում։ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանը կազմող բնակավայրերը խորհրդային տարիներին կազմում էին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանը, որի 15․000 բնակչության 90 տոկոսից ավելին 1979 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էին հայերը։

2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Հադրութ քաղաքի ու համանուն շրջանի հայ բնակչությունն ամբողջությամբ ենթարկվել է էթնիկ զտման։

Հադրութի խաղաղ բնակչությունը, քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հումանիտար նշանակության կառույցները ադրբեջանական զինված ուժերի կողմից դիտավորյալ և ոչ խտրական հարվածների են ենթարկվել ագրեսիայի հենց առաջին օրից։ Հադրութի շրջանից 32 քաղաքացիական անձինք զոհվել են ադրբեջանական զինված ուժերի հրթիռահրետանային հարվածների, խոշտանգումների և կտտանքների հետևանքով, այդ թվում 73-ամյա Բենիկ Հակոբյանն ու 25-ամյա Յուրի Ադամյանը, որոնք գերեվարվելուց հետո ցուցադրաբար սպանվել են Հադրութ քաղաքի հրապարակում։ Այսօր էլ շարունակվող օկուպացիայի հետևանքով շրջանի 14000 բնակիչները տեղահանվել են իրենց տներից, կորցրել իրենց պատկանող շարժական ու անշարժ գույքը, աշխատանքն ու ողջ ունեցվածքը։

Հադրութի շրջանի 48 հայկական բնակավայրերն էթնիկապես «մաքրվել» են հայկական ներկայությունից, իսկ հայերին պատկանող տներն ու ունեցվածքը ադրբեջանցիների կողմից ենթրակվել են վանդալիզմի և թալանի։

Մինչև ադրբեջանական օկուպացիան շրջանում գործում էր 6 մանկապարտեզ և 26 դպրոց, որոնցում կրթություն ստացող 2030 աշակերտները տեղահանության հետևանքով զրկվել են նաև այդ իրավունքից։

Հադրութի հայկական բնակչության էթնիկ զտման հետևանքով ոչնչացման և վերացման վտանգի տակ են հայտնվել հայերի ստեղծած նյութական և ոչ նյութական մշակութային արժեքները։ 500-ից ավելի նշանակալի պատմամշակութային կոթողներ՝ եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, սրբավայրեր գտնվում են ոչնչացման անմիջական սպառնալիքի տակ։ Ադրբեջանական իշխանություններն ամենաբարձր մակարդակով պղծում են շրջանի բնիկ հայկական բնակչության ստեղծած հոգևոր-մշակութային արժեքները, որի մասին է վկայում նաև սոցիալական ցանցերում լայնորեն տարածված տեսանյութը, որում Ադրբեջանի նախագահը ցուցադրաբար հրահանգում է Ծակուռի գյուղի եկեղեցուց հեռացնել հայկական գրությունները։

Մշակութային արժեքների պահպանությամբ զբաղվող հայկական և միջազգային կազմակերպությունների հետազոտությունները վկայում են, որ Հադրութի բոլոր բնակավայրերում հայկական գերեզմանատները քանդվում և ոչնչացավում են, իսկ գերեզմանաքարերն օգտագործվում են որպես շինանյութ ճանապարհներ կառուցելու համար։
Հայկական բնակչության էթնիկ զտման հետևանքով շրջանի բոլոր բնակավայրերում խաթարվել են համայնքային կյանքն ու ավանդույթները, տեղահանված բնակչության ցրվածության պատճառով վտանգված է հայերենի բարբառների մեջ ինքնատիպ և եզակի պահպանված Հադրութի բարբառը։

Ցավոք, Հադրութի և Արցախի այլ օկուպացված բնակավայրերի հայկական բնակչության իրավունքների լայնածավալ խախտումների վերաբերյալ արձանագրումներն ու բազմաթիվ ահազանգերն օկուպացիայից մեկ տարի անց էլ դեռևս չեն արժանացել միջազգային կառույցների, առանձին պետությունների և իրավապաշտպան կազմակերպությունների պատշաճ ուշադրությանն ու գնահատականին։

Միջազգային հանրությունն ուղիղ պարտավորություն և պատասխանատվություն ունի ապահովելու շարունակվող օկուպացիայի տակ գտնվող հայկական բնակավայրերի բնակչության իրավունքների պաշտպանությունն ու նրանց վերադարձը հայրենի բնակավայրեր»:

ԵՐԵՎԱՆԻ ՉԱՅԿՈՎՍԿՈՒ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ... Ունեզրկում և օրենքով բոմժ են դարձնում.Հայտնի ... ԵՊԲՀ շուրջ 3700 աշխատակիցներից մոտավորապես 90... Ձեռնարկվում են միջոցառումներ Արագածոտնի մարզի... ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկե... Դուք, պարոն Կոստանդյան. մոռանում եք որ դպրոց... Անձնագրում կոնկրետ ծննդավայր նշելու հետևանքնե... Հետևողականորեն շարժվելու ենք ՀՀ-ում պրոֆեսիոն... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Հորդորում ենք խստորեն պահպանել դիմակ կրելու պ... Գերեզմանատան վարիչը մահացածների հարազատներից ... Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է Գյումրիո... Թուրքերը տարբեր պատրվակներով գալու են, լցվեն ... ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ.«11 ամիս փնտրել եմ տղայիս, բայ... Քաղաք՝ քաղաքի տակ, որի մուտքը ժպիտով է և ժետո... ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ԵՂԲՈՐԸ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼ Է ՄՈՒՐԱ... Հայտնաբերվել է ավազակային հարձակման մեղադրանք... Նման հայտարարություններով էրդողանական վարչախո... Արցախի նախագահն այս օրերին աշխատանքային այցով... Երևանի 17-ամյա բնակիչը բախվել է կայանված 8 մե... Այդ պերսոնաների հետ ռինգ դուրս գալը՝ համար չա... 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածի մայրը հղի... «Երկիրը մաս-մաս հանձնում են, բայց մարդ են ման... «Ինձ պատանդ են վերցրել». Կարեն Շահնազարովի նա... Վաշինգտոնը հայտարարել է Իրանի հետ ուղիղ բանակ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... ԱՊԱՑՈՒՅՑ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, թե ինչպես է Երեւանի թիվ ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... ՁԱՅԱՆԳՐՈՒԹՅՈՒՆ. «Չես մարսելու Գայանե, եթե սեն... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Թարմացված(18+) Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ... ՆԱՎԱԿ ՃՈՃՈՂԻ ԾԵԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ՝ՔՐ.ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆ... Արթուր Ղազարյանը միշտ է եղել ժողովրդի կողքին.... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված ՌՈ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ ...
Աղվան Հովսեփյանի գործով ՀՔԾ-ում ուշագրավ փաստաթուղթ կա «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 8-ին լրացավ մեկ ամիս, ինչ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կալանավորվեց Հատուկ քննչական ծառայության կողմից եւ գտնվում է Երեւանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալում»: Իսկ ինչպե՞ս զարգացան իրադարձությունները: «Ժողովուրդ» օրթերթին ուշագրավ մանրամասներ են հայ Տոնոյանի գործով Արշակ Կարապետյանն ու Արմեն Աբազյանը բախվել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Զենքի վաճառքի աղմկոտ գործի շրջանակներում արդեն 4 անձ կալանավորված է. պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը, ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը եւ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: Մեր տեղեկություններով, այս գործի պատճառով լուրջ ընդհարում են ունեցել պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը եւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: Կարապետյան ԱՄՆ-ը կոչ է արել Թուրքիային հրաժարվել ռուսական զենքի գնումը շարունակելու մտադրություններից Միացյալ Նահանգները կոչ է անում Թուրքիային հրաժարվել Ռուսաստանից զենք եւ ռազմական տեխնիկա ձեռք բերելու ծրագրերից՝ նախազգուշացնելով, որ դա առանց հետեւանքների չի թողնի Անկարայի նման մտադրությունների իրականացումը: Այս մասին ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունները Անկարայի կողմից ռուսական զենքի եւ ռազմական տեխնիկ Որոտանի հատվածում ադրբեջանցիները հերթական սահմանափակումն են մտցրել «Հրապարակ» թերթը գրում է. «Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիները հերթական սահմանափակումն են մտցրել․ նրանք թույլատրում են, որ այդ հատվածով ավտոմեքենաները երթեւեկեն ժամը մեկ։ Այս մասին երեկ մեր լրագրողին հայտնել է Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանը։ «Ժամը մեկ են թողնում անցնեն, մեքենաները հավաքվում են, մինչեւ ժամը լրանա, հետո ռուս խաղաղապահների ուղեկ Ինչ աշխատուժ է ժամանել Իրանից «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանն ասում է, որ Արցախում ընթացող շինարարական աշխատանքներին մասնակցում են թե՛ Հայաստանից ժամանած, թե՛ Արցախի քաղաքացիները։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով հանգամանքին, որ Արցախում շինաշխատանքներ իրականցանելու համար նաեւ Իրանից է աշխատուժ ժամանել՝ նշում է. «Չեմ կարող ասել, թե կոնկերտ ինչ
website by Sargssyan