ՔՅԱՐԱՄՅԱՆԸ ՉԿԱ. ՆԱ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Զոհված զինծառայողների ծնողները ՀՀ քննչական կոմիտեի զինվորական վարչության շենքի մոտ են։ Բանն այն է , որ նրանք երկուշաբթի օրը հանդիպել են վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանի հետ, վերջինս փորձել է հանդիպում կազմակերպել քննչական կոմիտեի ու ծնողների մասնակցությամբ։
Ծնողների պնդմամբ՝ իրենք այդ ժամանակ էլ ասել են, որ ուզում են որպեսզի հանդիպման ներկա լինի նաեւ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, սակայն Քյարամյանը այդպես էլ չի եկել հանդիպման։