Այդ պերսոնաների հետ ռինգ դուրս գալը՝ համար չափազանց մեծ պատիվ կլինի, ես պատրաստ եմ նրանց հետ վիճել խելքով, որը նրանք չունեն․ Պետդումայի պատգամավորի պատասխանը հիստերիայի մեջ ընկած ադրբեջանցի բլոգերներին
Նախօրեին ռուսական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձան ադրբեջանցի բլոգերների հիստերիային, որը նրանց մոտ առաջացրել էր ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը, ով կրկին անգամ վերահաստատել էր իր դիրքորոշումը Արցախի հարցի վերաբերյալ, որ այն եղել ու մնալու հայկական, որ Արցախում հայկական հետքը ջնջել անհնար է։ Վերջիններս այնքան էին հունից դուրս եկել, որ պատգամավորին հրավիրել էին ռինգ մենամարտի։
Վերոնշյալի շուրջ <<Իրավունք>>մեկնաբանություն է խնդրել անձամբ Պետդումայի պատգամավորից, ով հակիրճ տվեց հետեւյալ պատասխանը․
-Ադրբեջանցի այդ պերսոնաների հետ ռինգ դուրս գալը նրանց համար չափազանց մեծ պատիվ կլինի, ես պատրաստ եմ նրանց հետ վիճել խելքով, որը նրանք, փաստորեն չունեն։
Հետո ես բռնցքամարտիկ չեմ չէ՞։