1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ.«11 ամիս փնտրել եմ տղայիս, բայց չգտանք, չգտանք իմ բալին… Էլ ինձ ջիգյարով մամ ջան ասող Յուրայիս չգտանք... հետո գտանք նրա անճանչելի մարմինը»

«ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ»
Նախագծի շրջանակներում շարունակում ենք ներկայացնել 44-օրյա պատերազմում անմահացած Հերոս Տղաների սխրանքի ուղղին, նրանց կիսատ մնացած երազանքները, վերջին զրույցն ու մինչեւ վերջին շունչը հայրենիքին ծառայելու նվիրումը:
 
May be an image of 1 հոգի և դրսումըԱյսօրվա մեր ՀԵՐՈՍԸ 44-օրյա պատերազմում անմահացած, լուսավոր, ու անկոտրում ոգու տեր ՅՈՒՐԱ ԶԱԽԱՐՅԱՆՆ Է, ով փորքր եղբոր`Աշոտ Զախարյանի հետ միասին ծառայել է Մեղրիի զորամասում, բայց չարաբաստիկ պատերազմի սկսելուց հետո` հոկտեմբերի 3-ին ե՛ւ մեր անմահացած Հերոսը ե՛ւ նրա եղբայրը, (-ով 44-օրյա ատերազմի ընթացքում վիրավորվում է, եւ այժմ էլ ապաքինման փուլի մեջ է…) տեղափոխվում են Ջաբրաիլ, որտեղ էլ Յուրին անմահանում է, իսկ փոքր եղբայրը` վիրավորվում:
 
Թե ինչպես են Հերոսածին ծնողները իմացել որդիների` ռազմի ճակատ մեկնելու մասին, երբ է կապը կորել է Հերոսի հետ, ու թե ինչպես որդեկորույս ծնողները 11 ամիս շարունակ իրենց հույս տվել, որ որդին ողջ է` գերության մեջ…ու թե ինչ երազ է տեսել Յուրային ռազմաճակատ տեղափոխվելուց առաջ, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք նախ Հերոսածին մայրիկի` տիկին Մարիայի հետ, ով հուզմունքը հազիվ զսպելով հիշեց որդու ծառայությունը.
 
May be an image of 2 people, including Maria Ghasaboghlyan, people standing, military uniform և դրսումը
 
 
Տասնմեկ ամիս շարունակ, մենք փնտրել ենք որդուս մարմինը, համոզված էինք, որ ողջ է, մինչեւ որ…
-Յուրաս ծառայում էր Մեղրիում, հուլիսի 21-ին պետք է զորացրվեր, բայց վրա հասած չարաբաստիկ պատերազմը ավաղ մոխրացրեց մեր կյանքը: Հոկտեմբեր ամսին, Մեղրիի գունդը միանգամից տեղափոխում են Ջաբրաիլ` առաջնագիծ: Վերջին զանգը որդուս հետ եղել է հոկտեմբերի 5-ին: Հրամանատարը ասում է հետնահանջի հրաման է եղել, թե հետո ինչ է եղել Յուրայիս հետ, ոնց են չորս ծառայակիցներով անհայտ կորել՝ ոչ ոք չգիտի:
 
-Այսինքն ի սկզբանե անհայտ կորած հերոսների շարքում է՞ր մեր Յուրին:
 
-Այո, տասնմեկ ամիս մենք փնտրել ենք որդուս մարմինը, համոզված էինք, որ գերի է: Մինչեւ, որ ԴՆԹ-ի նույնականացմամբ չհաստատվեց, որ առկա է նաեւ որդուս մարմինը… չհավատացինք: Ամուսինս մարմնից մասունք տարավ ՌԴ, որտեղ էլ, ցավոք հաստատվեց, որ որդիս զոհվել է, որ դա որդուս մարմինն է: Յուրայիս հողին հանձնեցինք իր ծնդյան օրը` հուլիսի 22-ին: Նման ցավ, նման մրմուռ ոչ ոքի չեմ ցանկանա: Որդուս մարմինը ամբողջապես անճանաչելի էր:
 
-Տիկին Մարիա, ե՞րբ վերջին անգամ խոսում էիք Ձեր որդու հետ, ի՞նչ զգացողություններ ունեիք, ի՞նչ ասացիք այդ օրը նրան…
 
-Հոկտեմբերի 5-ին, ես ահավոր հուզված էի, լաց էի լինում. չեմ էլ հիշում ինչ եմ խոսում, ինչ է պատասխանում, մենակ հիշում եմ ասեց. «Մամ ջան, մի լացի, սաղ լավա մամա»: Դրանից հետո խոսել եմ եղբոր հետ, ում նույնպես Մեղրիից տեղափոխել էին Ջաբրաիլ: Տղաս ասել էր. «Ապեր, դե կտենանք հլը»: Դրանից հետո էլ ոչ մի լուր լունենք: Ասել էր, որ հեռախոսները վերցնում են, անհասանելի են լինելու: Հոկտեմբերի 11-ի առավոտյան զանգեցի փոքր տղայիս, ասեց. «Մամա՛ չվախենաս, ես վիրավոր եմ, ինձ բերել են Սիսիան»: Միանգամից սկսեցի Յուրայից հարցեր տալ, տղաս ասեց. «Մամ, ապրերը ամսի 5-ից չկա, չգիտենք ուր է»: Հոկտեմբերի 11-ից սկսվեց մեր դժոխքը, որդիս վիրավոր, իսկ մյուս որդիս անհայտ կորած: 11 ամիս փնտրել եմ տղայիս, բայց չգտանք, չգտանք իմ բալին… Էլ ինձ ջիգյարով մամ ջան ասող Յուրիիս չգտանք, հետո գտանք նրա անճանչելի մարմինը…
 
-Ի՞նչ երազանքներ ուներ Յուրան, Տիկին Մարիա. որ մնացին անավարտ ավաղ:
 
-Յուրիս շատ-շատ երազանքներ ուներ, ուզում էր լավ մարդ դառնալ … Հայրենիքը շատ էր սիրում, միշտ հասուն էր մտածում, տարբերվում էր իր հասուն մտածելակերպով:
 
Բնութագրությունը հասանալի չէ
 
-Հաճախ ե՞ք տեսնում մեր Հերոսին երազում:
-Երազում այո…Մի ամիս կլինի բայց .որ չեմ տեսնում, բայց միշտ տխուր է լինում, որ տեսնում եմ:
Մի օր տեսա երազումս, որ եկել էր տուն, ինձ պինդ գրկել էր ու խնդրում էր, որ իրեն մենակ չթողնեմ(արտասվում է.Հեղ): Մինչեւ Ջաբրաիլ տեղափոխվելը հոկտեմբերի 1-ն էր երեւի, Յուրայիս զանգեց ասեց, որ երազում տեսել էր, որ գնացել էինք իրեն տեսնելու, ու որ ուսապարկը շատ ծանր էր... վազում էր որ հասներ դեպի մեզ, բայց ավաղ չհասավ…
 
Մենակ կարկուտի նման ԱԹՍ-ների հարվածներ էինք տեսնում, դեմ դիմաց կռիվ չկար
 
Հերոսածին մայրիկին ավելի չչացավեցնելու համար, խնդրեցինք հեռախոսը փոխանցել մյուս Հերոս որդուն` Աշոտին, ով փառք Աստծո, թեեւ վիրավոր, բայց ծնողների կողքին է:
Մերօրյա հերոսը նախ անդրադարձավ 44-օրյա ատերազմին.
-Ջաբրաիլում, որտեղ ես եմ եղել, մարդ չեմ տեսել. մենակ կարկուտի նման ԱԹՍ-ների հարվածներ էինք տեսնում, դեմ դիմաց կռիվ չկար: Բոլորս էլ ուզում էինք հաղթել, բայց մեր ուզելը քիչ էր: Ոչ ոք, չէր ուզում անգամ վիրավոր վիճակում լքել ռազմաճակատը, ընկերներին… հավատում էինք, որ բեկում է լինելու ի վերջո: Ինքս վիրավորվել եմ «բեսպիլոտնիկից»:
Յուրային էլ էր հավատում, որ սաղ լավ ա լինելու, որ հաղթանակը մերն է լինելու: Ավաղ կիսատ մնացին՝երազանքները բոլոր:
 
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
 
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար... Իշխանությունը հակապետական գործունեություն է ծ... Հայաստանի գործունեությունը կազմակերպությունու... Երբ 3-րդ կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատու... Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ... Տավուշում ձերբակալել են «Մարտական եղբայրությա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan