Ասում են Դերժավի Արկադն ասել է.Նիկոլին նենց պտի կրենք, որ գա դարպասներիս մոտ "դնեվալնի" կանգնի
ԱՍԵԿՈՍԵ
Հայտնի է, որ սպասվող ՏԻՄ ընտրություններում Սպիտակի ՀՀԿ-ական նախկին համայնքապետ Գագիկ Սահակյանը գլխավորում է «Իմ Հզոր համայնք» կուսակցության համամասնական ցուցակը: Եւ պատահական չէ, որ այս օրերին Սպիտակ քաղաքում լուրջ իրարանցում է սկսվել, եւ հիմնական ակտիվությունը նկատվում է Գագիկ Սահակյանի բոլոր ժամանակների "շեֆ", գործարար Դերժավի Արկադի "կրուգում", ով ասում են որոշել է Սահակյանին նորից քաղաքապետ "կարգել":
Ավելին, ըստ Սպիտակում տարածված լուրերի, Դերժավի Արկադն ասել, է որ պետք է օգտագործեն բոլոր հնարավոր ռեսուրսները՝ չխնայելով ոչինչ եւ ոչ մեկին, որպեսզի Նիկոլին Սպիտակում "նենց կրեն՝ որ նիկոլը գա Հայկոյի ասած համայնքային սեփականություն հանդիսացող իր տարածքում՝ դարպասների մոտ "դնեվալնի կանգնի":
Հիշեցնենք, որ Դերժավի Արկադի "աշխատող" Սահակյանը այժմ անցնում է դեռևս այս տարվա մայիսին Սպիտակի համայնքապետարանում 2015-2020 թթ.-ին առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստով հարուցված քրեական գործով, որն այժմ գտնվում է նախաքննության փուլում:
Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 2-րդ մասի, 314-րդ հոդվածի («Պաշտոնեական կեղծիքը») 1-ին մասի, 179-րդ հոդվածի («Յուրացնելը կամ վատնելը») 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: