VIDEO.ՄԵՐ ՀԵՐՈՍ ԳԵՒՈՐԳ ԳԵՒՈՐԳՅԱՆԻ ԳԵՐՄԱՆՈՒՀԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ, ԱՄԵՆԱՔԱՂՑՐԱՆՈՒՇ ՀԱՅԵՐԵՆՈՎ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐԵՆՑ ՄԵԾ ՈՒ ԱՆԱՎԱՐՏ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ
ՈՒ ՔԱՆԻ-ՔԱՆԻ ՍՐՏԵՐ ՓՇՐԵՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԱՐԱԲԱՍՏԻԿ
ժամանակներ, երբ կար խինդ, ծիծաղ ու արեւ
Մեր գեղեցկուհի, գերմանուհի Լեայի ու մեր հավերժի Հերոս Գեւորգ Գեւորգյանի երջանիկ րոպեներն ավաղ այլեւս պատմություն ու քաղցր հուշեր մնացին:
Գեւորգ-Լեա զույգի անսահման մեծ սիրո պատմությունն իսկապես այսօր օրինակ է , թե ինչպիսի ուժ ունի իրական սերը ու որքան թեւերՙ երբ սիրելիին կորցնելուց հետո անգամ բաբախող սիրտը կարողանում է մեծ սիրուն կյանք տալ ու ապրեցնել:
Լեան ուղղակի աննկարագրելի հրաշք Հայուհի-Գերմանուհի է...ում մեջ անսահման մեծ սեր, արեւ ու լույս կա.ում հոգում ապրում է անսահման մի մեծ սեր, որ ունի հազար թեւ:
անկեղծ դժվարանում ես նկարագրել հպարտությանդ զգացումը , երբ հասկանում ես թե որքան հայեցիություն, որքան սեր ու նվիրում, որքան սրտացավություն կար մեր հրաշք հայուհու-գերմանուհու մեջ, երբ անկեղծ խոստովանում էՙ որ . չի կարող նեղանալ հայաստանից ու հայրենիքից. քանի որ այստեղ իր մեծ սերն է , իր Գեւորգն է…իրեն սպասում: Ով հեռավոր Գերմանիայից իրեն միշտ տուն է բերելու՝Հայաստան...ուստի շատ կուզենար որ գոնե այսուհետ հայաստանի արշալույսները այսուհետ խաղաղ բացվեին:
ԳԵՒՈՐԳ-ԼԵԱ ՄԵԾ ՈՒ ԱՆԱՎԱՐՏ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ, ԱՄԵՆԱՔԱՂՑՐԱՆՈՒՇ ՀԱՅԵՐԵՆՈՎ, NEWSMEDIA.am-ի Բացառիկ զրույցում պատմում է հենց ինքը՝ ԳԵՂԵՑԿՈՒՀԻ-ՀԱՅՈՒՀԻ ՄԵՐ ԼԵԱՆ: