ՍԱՍՈՒՆ ջան իմ մեծ հայրենասեր, մարդասեր, ընկերասեր, հայասեր, բարի և միաժամանակ խիստ ու խրոխտ տղա, շնորհավորում եմ քո և բոլոր հետախույզների տոնը. Հերոս Սասուն Մկրտչյանի մայրիկի գրառումը
Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, հետախույզ ՍԱՍՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ մայրիկը շնորհավորել է ՀԵՐՈՍ Որդու գլխավորությամբ հետախույզների օրը.
Հերոսներ չեն ծնվում, հերոսներ դառնում են իրենց կյանքով, իրենց ապրելակերպով, իրենց պահելաձևով, իրենց դաստիարակությամբ։ ՍԱՍՈՒՆ ջան իմ մեծ հայրենասեր, մարդասեր, ընկերասեր, հայասեր, բարի և միաժամանակ խիստ ու խրոխտ տղա, շնորհավորում եմ քո և բոլոր հետախույզների տոնը և շատ գնահատում այդ գործի կարևորությունն ու անհրաժեշտությունը հայրենիքի համար, որը դու գնահատեցիր քո կյանքից առավել։ Հավերժ փառք անմահներին և անփորձանք ծառայություն մեր հետախույզներին։