«ՀՐԱՊԱՐԱԿ». Ո՞Ր ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԴԵՍՊԱՆ
Մենք հարցում էինք արել ԱԳՆ, թե որ երկրներում Հայաստանն այս պահին չունի նշանակված դեսպան` պաշտոնը թափուր է։ Մեզ պատասխանել են. «Դեսպաններ նշանակված չեն հետեւյալ դիվանագիտական ծառայության մարմիններում՝ Ղազախստանում, Ինդոնեզիայի Հանրապետությունում, Իսրայելի Պետությունում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրաքի Հանրապետությունում եւ Եվրոպայի խորհրդի ՀՀ մշտական ներկայացուցչությունում»։