1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ԱԱԾ-ի կողմից հովանավորվող դասալիքի մայրը՝ ՇՊՀ-ի ռեկտո՞ր

Հանրապետության բուհական համակարգը քանդելու ու Բարձրագույն ուսումնական հաստատությունները (բուհ) քաղաքական իշխանություններից կախյալ, ամորֆ ու անդեմ միավորներ դարձնելու՝ իշխանությունների վճռականությունը չի սահմանափակվում մայրաքաղաք Երևանով:


168.am-ի տեղեկություններով՝ մի քանի օր է՝ Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) գործող ուսանողական խորհուրդը՝ նրա ղեկավար Գևորգ Ղուկասյանի գլխավորությամբ, նախաձեռնել է ստորագրահավաք, որի հետևում կանգնած է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արմեն Աբազյանի խնամու (որդու կնոջ մոր) ընկերուհին՝ Նազելի Ավետիսյանը:


Ստորագրահավաքի նպատակն է շատ արագ ձևավորել հոգաբարձուների խորհուրդ և ընտրել ՇՊՀ ռեկտոր:

Ի դեպ, մեր տեղեկություններով, ուսանողների մեծ մասն անգամ տեղյակ չէ՝ ինչ թղթի տակ է ստորագրում: Գևորգ Ղուկասյանի ղեկավարած ուսխորհրդի անդամները լսարաններ են մտնում դասերի ժամանակ և ուանողներին ստորագրել տալիս իրենց տված թղթի տակ, ինչն էլ նրանք արագ անում են:

Ի դեպ, Գևորգ Ղուկասյանը հայտնի է՝ որպես մոլի սորոսական: Նրա՝ որպես ուսանողական խորհրդի նախագահի, հաստատումը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի օրոք, երբ վերջինս դեռ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար էր, ավելի ստույգ՝ նրա նախարարության վերջին օրը:

ՇՊՀ գործող ուսխորհրդի նախագահը հայտնի է նաև իր գրառումներով, որոնցում գովերգում էր հայտնի կապտամազիկ, ադրբեջանցիների հետ բարեկամության ջատագով, ազգայնական գաղափարներին դեմ հանդես եկող Ասյա Խաչատրյանին:

Մենք տեղեկացանք նաև, որ ուսխորհրդի նախագահն ու նրա շրջապատը, չգիտես որտեղից, իմացել են թե մագիստրատուրայում, և թե բակալավրիատում սովորող ուսանողների հեռախոսների համարները, անկախ նրանից, հեռակա թե առկա ուսուցմամբ կրթություն ստացող ուսանողներ են, և ասում են, որ վերջիններս նշված ժամին գան ՇՊՀ՝ ստորագրելու այդ դիմումը:


ՇՊՀ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի 10 անդամները՝ 5 ուսանող և 5 դասախոս, գրեթե ամբողջությամբ վերահսկվում են Նազելի Ավետիսյանի կողմից:

Ըստ ամենայնի՝ ռեկտորի թեկնածուն հենց Արմեն Աբազյանի խնամու ընկերուհին է՝ Նազելի Ավետիսյանը:

Այս մասին 168.am-ը դեռ հուլիսի 20-ին էր գրել, նշել էինք, որ վերջինս մտերիմ է ԱԱԾ տնօրենի խնամու՝ ՇՊՀ-ի Մանկավարժության ամբիոնի դասախոս Լիզա Հակոբյանի հետ, ում դուստրը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արմեն Աբազյանի հարսն է:

Գյումրիի մեր աղբյուրները հայտնում են, որ նույն Լիզա Հակոբյանն էլ իր խնամի Աբազյան Արմենի միջոցով բարեխոսում է իշխանությունների մոտ, որ հենց Նազելի Ավետիսյանին էլ ռեկտոր նշանակեն ՇՊՀ-ում:

Ի դեպ, 44-օրյա պատերազմի ընթացքում, ըստ Գյումրիում տարածված լուրերի, Նազելի Ավետիսյանը կարողացել է որդուն` Արմեն Մուրադյանին, անօրինական ճանապարհով հեռացնել երկրից:

Ըստ այդ նույն լուրերի՝ այդ ամենը կազմակերպել է նրա մտերիմ ընկերուհին՝ վերոնշյալ Լիզա Հակոբյանը՝ խնամու՝ Արմեն Աբազյանի միջոցով: Փախուստը, մեր տեղեկություններով, տեղի է ունեցել վրացական բեռնատարի (фур) մեջ թաքնվելով: Ստացվում է, որ ԱԱԾ-ն պատերազմի ժամանակ մասնակից է եղել զինծառայության համար պիտանի անձի՝ երկրից դուրս գալուն:

Նազելի Ավետիսյանի որդին, ըստ լուրերի, մեկնել է ՌԴ-ի Վորոնեժ քաղաք, ուր և ամուսնացել էր: Մեզ ասացին՝ Նազելի Ավետիսյանի դասալիք որդին, Վորոնեժից բացի, լինում է նաև Նիժնի Նովգորոդում:

Մենք գրել էինք այդ մասին դեռևս օգոստոսի 21-ին, տեղեկացրել, որ Նազելի Ավետիսյանը որդու հարսնացուի հետ միասին մեկնել էր Ռուսաստան՝ որդու հարսանիքին մասնակցելու, քանի որ վերջինս չի պատրաստվում վերադառնալ հայրենիք: Ավետիսյանի որդու՝ ՌԴ-ում տեղի ունեցած հարսանեկան լուսանկարները հրապարակվել էին նաև համացանցում:

Հատկանշական է, որ իշխանության մեկ այլ թև ևս փորձ է կատարում իր դրածոյին նշանակել տալ ՇՊՀ ռեկտորի պաշտոնում: Խոսքը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մասին է:

Մանրամասները՝168.am-ում: 

 

 

Վ.Միլոնովը լիակատար աջակցություն է հայտնել Հա... Թշնամին մեզ տվեց այն զենքը, որը այսօր օգտագոր... Լավրովը հայտարարել է Ռուսաստանի կողմից դոլարի... «Ես ամուր կգրկեի Ադամին ու կասեի.Կներե՛ս, Ադա... «Սիրտս լացում է տեսնելով վրաններում, գետնին ք... Մոսկվայում ոչ ոք երջանիկ չէ, բայց ոչ ոք չի էլ... Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել... Հայաստանում բալային համակարգի կիրառմամբ 395 ա... Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ... Փաստորեն 44-օրյա պատերազմի օրերին, Ֆ-1-ով ո... «Ձենդ կտրիր, վեր ընկիր տեղդ», «անասուն, էշ», ... «Մեզ մնում է կռվել». Պետդուման մեկնաբանել է Ո... Ոչ մեկը երբեք չի պնդել, թե Բաքուն հայկական քա... Ինչպես տեսաք հենց այդպես էլ եղավ, «Մամիկոն Ա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորանշանակ ... Այսօր ամենաբարձր գոռացող ընդդիմախոսները Նիկոլ... Սյունիքի մարզը կարող է փաստացիորեն դուրս մղվե... Իգդիր-Նախիջևան գազատարը պետք է դառնա Սյունիքո... Ըստ կապիտուլյանտի` այսպիսի քայլերով գնում ենք... Թուրքիան նախատեսում է թռիչքներ իրականացնել դե... Տիգրան Աբրահամյան. Նոյեմբերին պայմանագրային զ... Ադրբեջանցիների ավտոշարասյունն առանց տեղեկացնե... ՊՆ աշխատակիցները 100.000-ական դրամ են հավաքել... Ալբերտի սխրանքը պարտավորեցնում է, որպեսզի յու... Չիրականացած երազանքի և նոր հաղթանակի մասին. Ա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... ԱՊԱՑՈՒՅՑ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, թե ինչպես է Երեւանի թիվ ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Թարմացված(18+) Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ... ՆԱՎԱԿ ՃՈՃՈՂԻ ԾԵԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ՝ՔՐ.ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆ... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված ՌՈ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ ... Եթե բնակչությունը իմանա մեր կորուստների մասին... VIDEO.Արցախում խոշտանգված զինվորի, «Զոն»-երու...
«Խեղճ» Բայդենին մղում են Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի. Վլադիմիր Սոլովյով Ռուս հայտնի հեռուստահաղորդավար, լրագրող Վլադիմիր Սոլովյովն իր թվիթերյան գրառման մեջ Ուկրաինայի հետ կապված բավականին մտահոգող փաստեր է ֆիքսել: Ըստ գրառման. «Ամենից շատ արևմտյան լրատվամիջոցներն են պատերազմ ուզում։ Հիստերիայի մակարդակը բարձրանում է: «Խեղճ» Բայդենին մղում են Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի: Նա արդեն ստիպված է հրաժարվել հարցերին պատասխանելուց, քանի որ ամեն ինչ գալիս է Ուկրաինային։ Բրիտա «Իրավունք». Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը Հայաստանից հեռացել է «Իրավունք» թերթը գրում է. «Դերասանուհի, հաղորդավարուհի Շուշաննա Թովմասյանը, որն առավել հայտնի է «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից, Հայաստանից հեռացել է: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` դերասանուհին այժմ բնակվում է ԱՄՆ-ում:  Դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրը նշում է, որ վերջինս Հայաստանը լքել է, քանի որ Հայաստանից բավականին հիասթափված է»:   Առավել մանրամասն՝ թերթ Կճոյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվեց «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը կարճել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ 2020 թվականի ապրիլի 15-ին հայտարարություն տարածեց, որ քրեական գործերից մեկի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հայ առաքելական Գերեզմանի հողերի ապօրինի վաճառքով զբաղվողը՝ ՔՊ թեկնածո՞ւ «Փաստ» օրաթերթը գրում է. «Փարաքար խոշորացված համայնքի սկանդալային ընտրությունների հանգուցալուծումից հետո այստեղ նոր հետաքրքիր զարգացումներ են սպասվում. պարզվում է, որ ՔՊ–ի ցուցակով ավագանի ընտրված Դավիթ Ախտոյանի եղբայրը, որին ցանկանում են նշանակել Մերձավանի վարչական ղեկավար, անցնում է քրեական գործերով։ Իրավապահ մարմինների մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ Մհեր Ախտոյանը ներգրավված է եղել գերեզ Արտակ Դավթյանը շարունակում է պաշտոնավարել այն դեպքում, երբ նրան մեղադրանք է առաջադրված «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Փաստացի պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը շարունակում է պաշտոնավարել այն դեպքում, երբ նրան մեղադրանք է առաջադրված: Հիշեցնենք, որ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով` պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կա
website by Sargssyan