«Ու ինչի պետք ա հայ խաղաղապահը գնա Ղազախստան կոտորվի, և հանուն ի՞նչի պետքա մենք սատարենք ղազախներին, ա՛յն ղազախներին, ովքեր սրտանց շնորհավորեցին ՄԵԶ 44 ՕՐ ԴԱԺԱՆԱԲԱՐ ԿՈՏՈՐԱԾ ԱԼԻԵՎԻՆ».Գրիգորի Հարությունյան
Ինչպես նկատեցիք երեկվա Սուրբ Ծննդի պատարագին ներկա չէր ՀՀ-ում ամենագլխավոր մարդը , փոխարեն զբաղված էին ղազախներին աջակցություն ցուցաբերելով , երկրում իշխանության կողմից կոտորած անելու կապակցությամբ։ Ու ինչի պետքա հայ խաղաղապահը գնա Ղազախստան կոտորվի և հանուն ի՞նչի պետքա մենք սատարենք ղազախներին, ա՛յն ղազախներին, ովքեր սրտանց շնորհավորեցին ՄԵԶ 44 ՕՐ ԴԱԺԱՆԱԲԱՐ ԿՈՏՈՐԱԾ ԱԼԻԵՎԻՆ ։
Լա՞վ էսքան անիքնասեր ո՞նց կարելիա լինել , որպես ինչ պետքա հայ ազգը հանդուրժի այս ամենը ու ինչի պետքա մեզ միշտ հալածեն մեր-իսկ ղեկավարությունները։
Էդ Մարտի 1-ի համար հետույքներդ պատռում եք, բայց էստեղից հատուկ զորք եք ուղղարկում Ղազախստան, որ ժողովրդին լավ կոտորեն, բա ու՞ր մնաց Ձ՛եր «Ժողովրդավաությունը» , բա դուք «Թավիշ ու սեր» սփռող եք է...
Հա վերջում չմոռանամ որպես վանաձորցի ասեմ. Վանաձոր խոշորացված համայնքը մնացել է անտեր ու տիրակալ, մարդիկ անգամ մի թուղթ չեն կարողանում վերցնեն ու իրենց խնդիրներին լուծող չունեն։ Ու սա հանրապետության 3-րդ քաղաքն է ի՛դեպ պարոնայք։
Անհապաղ ազատ արձակեք վանաձորցու ընտրյալ համայնքապետ՝ Մամիկոն Ասլանյանին , մենք դեռ շատ անելիքներ ունենք ու պետքա ծառայենք վանաձորցուն, Ձեր անձնական հարցերը հետո կքննարկեք։ Ու չփորձեք տանել բախումների, Մարտի 1 չի՛ լինելու, Հայաստանը ՛ Ղազախստան չի՛ դառնալու...
Վերլուծելով Տարածաշրջանային զարգացումներն ու ՀՀ ներքաղաքական իրողությունները ուշագրավ դիտարկումներ է արել՝ Լոռու մարզի Երդվյալ Ազատամարտիկների Միության նախագահ Գրիգոր Անդրանիկի Հարությունյանը: