«Էսօր դու պիտի գայիր, բայց ես եկա քո մոտ բալես».Ալբերտ Հովհաննիսյանի պապիկը հերոս թոռան շիրիմին.ՖՈՏՈ
Վաղ առավոտից զինվորական պանթեոնը կրկին մարդաշատ էր: Արցախի հերոսի բարձրագույն կոչմանը արժանացած ԱԼԲԵՐՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ այցելելու էին եկել հերոսի ծնողները, ընկերներն ու հարազատները՝ կրկին անգամ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի համար ընկած հերոսի հիշատակին:
Այսօր Ալբերտ Հովհաննիսյանը պետք ծառայությունը ավարտեր եւ պատվով վերադառնար ընտանիքի գիրկը, բայց չարաբաստիկ պատերազմը զինվոր որդու փոխարեն վերադարձրեց այլեւս Հերոս որդու սառը մարմինը, որի ջերմությանը մշտապես կարոտ են մնալու հերոսածին ծնողները:
Ալբերտի հայրիկը` Արտակ Հովհաննիսյանը, հերոսի հայրիկին վայել` ցավը սրտում, բայց հպարտ ու անկոտրում կանգնել էր որդու սառը շիրիմի առաջ, ու դժվարությամբ էր արցունքները թաքցնում:
Մայրը` տիկին Մանիկը, իրեն բնորոշ քնքշությամբ շոյում էր որդու սառը, անձրեւից թացած շիրմաքարը, ու լուռ արտասվում:
Անատանելի էր տեսնել Ալբերտի պապիկի` Ալբերտ Հովհաննիսյանի, ցավից խամրած հայացքը, ով խոնհարվել էր հերոս թոռան առաջ ու արցունքները սրբելով ասում. «Էսօր դու պիտի գայիր, բայց ես եկա քո մոտ բալես»:
«Ճակատագիրը դաժան խաղաղ խաղաղաց ` ինձ թողեց, որ հետ գամ պատերազմի դաշտից, իսկ Աբիս հավերժացրեց»
Հերոսին «դիմավորելու էին» եկել ընկերները, հարազատները: Ալբերտի պատանեկության տարիների ընկերը Հրաչյա Սողոյանը ժպիտով էր հիշում Ալբերտի հետ կապված ամեն ինչ.
-Աբը ուրիշ էր, աստվածավախ, ընկերասեր, քաջ, ընկերոջ համար կյանք կտար, ու դա ապացուցեց ռազմի դաշտում: Ես ու Աբը շատ նպատակներ ունեինք միասին, որ պետք է իրագործեինք ծառայությունից հետո: Բայց, ճակատագիրը դաժան խաղաղ խաղաղաց ` ինձ թողեց, որ հետ գամ պատերազմի դաշտից, իսկ Աբիս հավերժացրեց պատմության էջերում: