1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Այսօր ամենաբարձր գոռացող ընդդիմախոսները Նիկոլի մարզպետներն էին ու նախարարները. Բաբուխանյան

Նախորդ շաբաթ սկսած եւ մինչեւ երեկ շարունակվող խորհրդարանական թեժ նիստերի առանցքային շեշտադրումների շուրջ «Իրավունք TV»-ին զրուցել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

«ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱՆՔ, ԹԵ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

- ԱԺ նիստերն այս անգամ սկսվեց նրանով, որ խորհրդարանական թիվ մեկ ընդդիմությունը փորձում էր ամեն կերպ իշխանությունից պարզել, թե, ի վերջո, ինչո՞ւ ՀԱՊԿ-ի կազմում Ղազախստան զորք ուղարկվեց Հայաստանից: Օրինակ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց էր բարձրացնում. «Մենք Ղազախստանի նկատմամբ ի՞նչ պարտավորություններ ունենք, որ հայ զինվորը գնացել էր Ղազախստանի ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու»:

- Նախ պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում ընդդիմության մեջ, որովհետեւ տպավորությունն է, թե որեւէ գաղափարական եւ քաղաքական ընդհանրություն այդ մարդկանց մեջ չկա: Եվ երկրորդ՝ մինչեւ դառնում են պատգամավոր, մի՞թե հնարավոր չէր նախ սովորել, թե ինչ պարտականություններ ունի ՀԱՊԿ անդամ Հայաստանի զինվորը Ղազախստանում: Հիմա, որ չեն սովորել, բա ամոթ չէ՞, որ այդպիսի հարցեր են տալիս: Ստացվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը չի հասկանում, որ ՀԱՊԿ-ը Ղազախստանում կանխում էր թուրքական-թուրանական ծրագրի ծավալապաշտական ընթացքը: ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ-ի կենտրոնացնող երկիր, կանխում էին Թուրքիայի ընդլայնումը Միջին Ասիայում, որովհետեւ այդ գործընթացը Ղազախստանով չէր սահմանափակվելու, միանգամից տսարածվելու էր Ղրղզստանում եւ այլն: Իսկ այդ դեպքում՝ Հայաստանի սեպ լինելը եւ խանգարիչ լինելը թուրանական ծավալապաշտական գործընթացների համար շատ ավելի արտահայտիչ էր դառնում ու Հայաստանի հարցերը  շատ արագ կլուծեին թուրքերը: Եթե այս ամենը ընդդիմությունը չի հասկանում, շատ տխուր է, իսկ եթե հասկանալով է ասում՝ էլ ավելի տխուր է ու այդ դեպքում այլ հարցեր են առաջանում, թե ընդդիմությունն ինչո՞վ է զբաղված, ի՞նչ է ուզում եւ ո՞ւմ վրա է աշխատում:

Հայ զինվորը Ղազախստանում կատարել է իր պարտականությունը ՀԱՊԿ-ի հանդեպ եւ նաեւ կանգնել է Ռուսաստանի կողքին: Հետեւապես, նույն այդ հարց տվողները ինչո՞ւ չեն հարցնում, թե ՌԴ զինվորը բա ի՞նչ է անում Արցախում, հայ-թուրքական սահմանում, Գյումրիի բազայում, Կապանի, Գորիսի ճանապարհներին:

-Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր էլ՝ Գեղամ Նազարյանն ասում է, որ  «անգամ մեկ զինվոր չպետք է ուղարկենք արտերկիրայն էլ Ղազախստանորտեղ ընդամենը ներկլանային հարցեր են լուծվում։ Կրկնում եմ՝ ոչ թե միջկլանայինայլ ներկլանային»: Ի՞նչ կասեք այս մասին:

- Սա նշանակում է, որ մարդիկ առնվազն չեն հասկանում աշխարհաքաղաքական գործընթացները: Այ ընկներներ, դուք, ըստ էության, ասում եք՝ թող թուրքը ծավալապաշտ իր ծրագրերը իրականացնի եւ հաջողությամբ տիրի ամբողջ Միջին Ասիային՝ Ռուսաստանին դուրս մղելով այստեղից: Սա նշանակում է հակառուսական եւ պրոթուրքական դիրքորոշում: Էլի եմ ասում՝ եթե սա հասկանալով եք ասում, ուրեմն՝ մենք ձեզ հարցեր ունենք, եթե չեք հասկանում, գոնե ցույց մի տվեք, ինչքան քիչ խոսեք այդ դեպքում՝ այնքան լավ: Ցավոք, մեր պառլամենտի ինտելեկտուալ, քաղաքագիտական  աշխարհայացքային մակարդակն այսօր պլինտուսից ցածր է: Իշխանության մասին էլ չեմ ասում, ընդհանրապես թյուրիմացություն է: Նախարար է մոտենում ԱԺ ամբիոնին ու չգիտես՝ կայֆի տա՞կ է, թե ի՞նչ է՝ օրենք է ներկայացնում ու անկապ ծիծաղում է: Մի ուռեք, հետո եկեք ԱԺ ամբիոնից ելույթ ունեցեք, իսկ եթե նորմալ եք ու ձեզ այդպես եք դրսեւորում, ավելի վատ:

«ԵԹԵ ԿԱՐՈՂ Է ՆԻԿՈԼԸ ԻՐ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՐԳԵԼԵԼ, ՈՒՐԵՄՆ՝ ԿԱՐՈՂ Է ՆԱԵՎ ԹՈՔՈՎ ՄԱՆ ՏԱԼ»

- Դուք նկարագրեցիք ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի պահվածքը, որն արդարացել էր, թե, պարզապես, առաջին անգամ էր ելույթ ունենում ու հուզվել էր, մինչդեռ 3 տարի նույն խորհրդարանում պատգամավոր է եղել…

- Ո՞ւմ են բերել ու լցրել Ազգային ժողովում, գոնե մի քիչ իրենց հետեւեն, ամո՛թ է: Մի ուրիշ ԱԺ պատգամավոր էլ նստած «շարիկ» է խաղում նիստի ժամանակ՝ փոխանակ մի բան կարդա, որ դատարկ գլուխները մտնի: Մյուսն էլ, էլի նախարար, խոսելով երկրի տնտեսական աճի մասին՝ ասում է, թե կատակ է արել:  Եթե կլոուն ես, գնա կրկեսում կլոունություն արա կամ ժամանակին եթե պիցցա էիր ուղարկում մարդկանց, էլի շարունակի հին գործդ, ի՞նչ եք ընկել ժողովրդի ջանին, այ կատակասեր անգրագետներ:

- Ընդ որում՝ պարզվեց, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը բոլորովին էլ կատակ չի արել՝ ասելով, թե երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում հրաժարական է տալու, պարզապես, Նիկոլ Փաշինյանն է արգելել նրան հրաժարական տալ: Սա խոսում է ստրկատիրական կարգերի հաստատմա՞ն մասին, թե՞, ուղղակի կան նախարարներ, որոնց «գերեվարել են» կառավարությունում:

- Եթե կարող է Նիկոլը իր նախարարին ինչ-որ բան արգելել, որը կապված չէ աշխատանքային գործունեության հետ, այդ դեպքում՝ կարող է թոքով ման տա իր  նախարարներին: Մի քիչ արժանապատվություն է պետք ունենալ, ոչ թե էժանագին, ցածրորակ խաբեության փորձեր անել ու գեղցու շուստրիություն բանեցնել: Մեկն էլ կա, դիպլոմ է կեղծել՝ մարզպետ դառնալու համար: Այսինքն՝ մարզպետ լինելով՝ ինչքա՜ն բան  է ի վիճակի կեղծել, խաբել ու թալանել, որ նույնիսկ դիպլոմ է կեղծում: Ախր ժամանակին դպրոց գնայիք, մի երկու գիրք կարդայիք, դիպլոմ էլ կունենայիք:

«ԱՅՍՕՐ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԳՈՌԱՑՈՂ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐԸ ՆԻԿՈԼԻ ՄԱՐԶՊԵՏՆԵՐՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ԷԻՆ»

- Կրկին վերադառնալով ՀԱՊԿ-ի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հարցադրումներին՝ նրանք նաեւ իշխանությանն ասում են, որ եթե կարողանում էիք Ղազախստանում ՀԱՊԿ-ն արդյունավետ գործարկել, ինչո՞ւ հիմա չեք դիմում ՀԱՊԿ-ին, երբ ՀՀ սահմաններից ներս ադրբեջանցիներ կան: Կամ սահմանային լարվածության ժամանակ ինչո՞ւ ՀԱՊԿ-ին դիմեց Հայաստանը ոչ թե 2-րդ հոդվածով, որպեսզի զորք տրամադրի, այլ 4-րդով՝ զուտ խորհրդատվության համար:

- Այսօրվա ընդդիմության զգալի մասը ՀՅԴ-ն է, որը երբ Նիկոլը 2018 թվականին գալիս էր իշխանության, դուրս եկավ ՀՀԿ-ի հետ կոալիցիայից եւ աջակցեց նրան: Հիշո՞ւմ եք, որ ՀՅԴ-ն ստացավ պաշտոններ, այսօր ամենաբարձր գոռացող ընդդիմախոսները Նիկոլի մարզպետներն էին, նախարարները, վարչության պետերը եւ այլն: Մինչդեռ, ովքեր քիչ, թե շատ զբաղված էին քաղաքականությամբ, գիտեին, թե ով է Նիկոլը: Այսօր ձայնագրություն են միացնում ԱԺ նիստի ժամանակ, թե ինչպես է Նիկոլը ՀԱՊԿ-ին հայհոյում, բա էն ժամանակ այդ ձայնագրությունը չէի՞ք լսել, որ Նիկոլին էիք աջակցում, որպեսզի պաշտոնի անցնի ու սկսի ՀԱՊԿ-ը քանդել, գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին էլ կալանավորել:  Նիկոլն ուզում էր ցույց տար իր արեւմտյան, սորոսական տերերին, թե տեսեք ՀԱՊԿ-ը քանդում եմ: Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, որ տեսնում են, ոտքի են կանգնում, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին դու կարո՞ղ ես կալանավորել: Ընդ որում՝ հետո էլ պարզվեց, որ Խաչատուրովը մեղավոր չէ ու ոչ մեկ էլ պատասխան չտվեց: Եվ երբ այսօր հարց տվողները հարցնում են, թե ինչու ՀԱՊԿ-ը չեկավ, սառը վերաբերվեց, պետք է նախ իրենք պատասխանեն, թե ինչու ՀՀԿ-ից անջատվեցին ու Նիկոլին բերեցին իշխանության, հետո էլ դարձան Նիկոլի թիմի կարկառուն ներկայացուցիչներ եւ սկսեցին ՀԱՊԿ-ի դեմ գործողություն անել: Ու հիմա էլ ուզում եք, որ ՀԱՊԿ-ին Նիկոլը դիմի, իրենք էլ արագ արձագանքե՞ն: Պարզ չէ՞, որ այդպես չի լինելու: Երբ բերում էիք Նիկոլին, այդ ժամանակ մտածեիք, որ կարող է լինել իրավիճակ, որ ՀԱՊԿ-ը մեզ անհրաժեշտ լինի եւ պետք է մարդ, որը ՀԱՊԿ-ի հետ ունի  վստահելի հարաբերություններ, որ ՀԱՊԿ-ին չի հայհոյել, դեմ գործողություններ չի արել, եւ երբ Պուտինը գա Երեւան, ոչ թե կընդունի իր կաբինետում, այլ կգնա օդանավակայանում կդիմավորի: Այնպես որ, հարգելիներս, մինչեւ այդ հարցը տալը՝ թե ինչու Նիկոլը չի դիմում կամ ինչու ՀԱՊԿ-ը սառը վերաբերմունք ունի նիկոլական Հայաստանի հանդեպ, պետք է հիշել, թե յուրաքանչյուրն ինչով էր զբաղված 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին:

- Այդուհանդերձ, միտում տեսնո՞ւմ եք, թե ինչո՞ւ հնարավոր չէր ճիշտ այն մեխանիզմներով, ինչպես Ղազախստանը դիմեց ՀԱՊԿ-ին, նույն կերպ էլ Հայաստանը դիմեր եւ ստանար աջակցություն:

- Իսկ ինչպե՞ս կարող է Նիկոլը դիմել ՀԱՊԿ-ին եւ ստանալ լուրջ վերաբերմունք: Ամբողջ պատերազմի ընթացքում գոռում էինք, պահանջում, ամեն ձեւ հուշում, որ դիմի Ռուսաստանին խաղաղապահներ մտցնելու համար, դիմի ՀԱՊԿ-ին՝ համապատասխան  կետով արձագանքելու համար: Բայց արվում էր հակառակը՝ թաքցվում էր այն բազմաթիվ փաստերը, որ ոչ միայն Արցախում էր պատերազմական  գործողություններ, այլ պատերազմի առաջին իսկ րոպեներից՝սեպտեմբերի 27-ից,  հարվածներ էր հասցվել ՀՀ տարածքում գտնվող ՀՕՊ-ի օբյեկտներին: Թաքցվում էր, որպեսզի ՀԱՊԿ-ին չդիմեն: Իսկ ո՞վ էր թաքցնում, իհարկե՝ Նիկոլը: Հիմա ուզում եք, որ նա, ով իշխանության գլուխ է բերվել  ՀԱՊԿ-ը քանդելու համար, դիմի ՀԱՊԿ-ի՞ն: Ոչ, Նիկոլը դրա համար չի եկել եւ դրա համար էլ չի դիմում ՀԱՊԿ-ին եւ չի էլ դիմելու կամ դիմելու է այնպես, որպեսզի ՀԱՊԿ-ը միայն խորհրդատվական աջակցություն ցուցաբերի: Մյուս կողմից էլ ՀԱՊԿ-ն իմանալով, որ Նիկոլը եկել է, որպեսզի ՀԱՊԿ-ին վարկաբեկի ու թուլացնի, Հյաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից եւ այլն,  այդքանից հետո՝ ի՞նչ եք կարծում՝ սրտատրոփ սպասում է, թե ե՞րբ է Նիկոլը դիմելու, որ իրենք էլ արձագանքեն «հարազատ բարեկամին»:  Հետեւաբար, երբ խորհրդարանական որոշ ընդդիմադիրներ հարցեր են հնչեցնում, նախ թող իրենք իրենց հարց տան՝ իրավունք ունե՞ն այն հնչեցնելու, թե՝ ոչ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Iravunk.com 

Ինչ է նշանակում կալանք, ինչ է խոսում, անհապաղ... Ինչ է նշանակում կալանք, ինչ է խոսում, անհապաղ... ՄԱԿ-ը հայտնել է Ուկրաինայում զոհերի ընդհանուր... Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտնաբերվել է... Գարիկ Գալեյանը տեղափոխվել է հիվանդանոց ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ.Արցախի դատախազությունը հրապարա... Շենգավիթում տեղի ունեցած զինված միջադեպի վերա... Կայացել է պատմական հանդիպում. ի՞նչ է հորդորել... ԵՄ ԱԳՆ ղեկավարները հաստատել են Ուկրաինային զե... Ոստիկանը ավտոերթի մասնակցին վիրավորել է․ ի՞նչ... Իշխանությունները խոստովանում են՝ ապօրինի գույ... Բերման ենթարկված ցուցարարների թիվն այնքան մեծ... Որ քարտեզներով է իրականացվելու դեմարկացիա-դել... Քրեական գործեր են հարուցել՝ ներգրավելով կոնկր... ՁԵՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՊԱՏՍԱԽԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ... ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈ. 18 հազար դրամ պարտքի համար հ... Տղե՛րք, չներեք սրանց, ձեր թափած արյունը հայի ... Բա որ Ձեզ միավորողը գաղափարն է, հայրենիքն... Առնվազն 3 բրիտանացի նախկին զինվորականից` վարձ... Հայաստանի վրայով օրական մի հատ չվերթ է իրական... Փաշինյանի կողմից Վանաձորի քաղաքապետի պաշտոնակ... Ռուսաստանի հետ միավորման հարցով հանրաքվեն Հար... Քո կողքին աշխարհի ամենաբարձր կետում էինք, էլ ... Առանց Աստծո սիրո՝ արև ու կյանք չկա.«Անավարտ ... Ռուսաստանը հուսով է, որ հատուկ գործողությունի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... ԱՊԱՑՈՒՅՑ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, թե ինչպես է Երեւանի թիվ ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Թարմացված(18+) Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ... ՆԱՎԱԿ ՃՈՃՈՂԻ ԾԵԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ՝ՔՐ.ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆ... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված ՌՈ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ ... Եթե բնակչությունը իմանա մեր կորուստների մասին... VIDEO.Արցախում խոշտանգված զինվորի, «Զոն»-երու...
Կայացել է պատմական հանդիպում. ի՞նչ է հորդորել առաջին նախագահը «2008 թվականի մարտի 1-ին, երբ իրավիճակը երկրում պայթյունավտանգ էր, Գարեգին Բ-ն այցելել է Լեւոն Տեր-Պետրոսյանի տուն, սակայն նա դուռը չի բացել կաթողիկոսի առաջ` ասելով, որ կաթողիկոսը եթե ասելիք ունի, պետք է ասի Ռոբերտ Քոչարյանին, ոչ թե իրեն: Դրանից անցել է 14 տարի, այս ընթացքում կաթողիկոսն ու ՀՀ առաջին նախագահը երբեւէ չեն հանդիպել: Նրանց անդրանիկ հանդիպումը կայացել է փետրվարի երկրորդ կեսին: Կաթողիկոսը, ի զարմանս իր շր Իշխանությունները խոստովանում են՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքում խնդիրներ կան «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանություններն արդեն բացահայտ խոստովանում են, որ ընդունված եւ գործի դրված օրենքները լավ չեն աշխատում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին: Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, որն էլ զբաղվում է այս օրենքի կիրառմամբ, առաջարկում է փոփոխություններ կատարել օրենքում: Եվ այստեղ ուշագրավը ոչ թե նոր կանոնակարգումներ Գլխավոր դատախազը կգա խորհրդարան. հաշվետվությունն ԱԺ-ում է «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել Գլխավոր դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը: «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի դրվագներ է առանձնացրել ներկայացրած տվյալներից: Ըստ այդմ, 2021 թվականին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 950 դեպք, որոնցից 105-ը՝ կաշառք ստանալու, 80-ը՝ կաշառք տալու, ընդ որում՝ 2020 թվակա Ո՞վ է «կառավարելու» արագաչափերի և տեսախցիկների համակարգը «Ինչպես երևում է, 2018 թվականի իշխանափոխության գլխավոր «բրենդներից» մեկը դառնում է սեփականության կամ բիզնեսների վերաբաշխումը: Այս ընթացքում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանավորները կամ իշխանամերձ գործարարները նորանոր բիզնեսներ կամ ունեցվածք են ձեռք բերում: Գործընթացն, ինչպես ասում են, շարունակական է... Նախօրեին հայտնի դարձավ, որ կեղծ ձեռնարկատիրության մեղադրանքով ձերբակալվել է «Ս Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին. ԱՄՆ դեսպանատան արձագանքը Հաշվի առնելով հանգամանքը, որ 44-օրյա պատերազմից հետո թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը խոսում են խաղաղություն հաստատելու մասին, ու թեեւ Ադրբեջանը շարունակում է կրակել եւ զոհեր պատճառել հայկական կողմին, այնուամենայնիվ, մարտի17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար: «Ժողովուրդ»
website by Sargssyan