«Մեզ մնում է կռվել». Պետդուման մեկնաբանել է Ուկրաինայում ռազմական ակտիվացումը (ՎԻԴԵՈ)
ԴԺՀ նախկին վարչապետ, իսկ այժմ՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Բորոդայը կարծիք է հայտնել, որ Դոնբասում պատերազմի ակտիվ փուլը շուտով կսրվի։
Այսպես, նա մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ Կիևն ակտիվացրել է ռազմական ուժերն ամբողջ Ուկրաինայում։ «Թշնամին իսկապես հարձակում է նախապատրաստում Դոնբասի վրա։ Մեր հետախուզության տվյալներով՝ այնտեղ կա առնվազն 120 հազար մարդ, մեծ թվով զրահատեխնիկա։
Մեզ մնում է պայքարել Դոնբասի համար: Վաղ թե ուշ, իհարկե, սա կավարտվի պատերազմով։
Պարզապես դա տեղի կունենա կամ մոտ ապագայում, կամ կհետաձգվի մինչև գարուն»,- ասել է Բորոդայը՝ խորհրդարանական պաշտոնական ալիքի թղթակցի մեկնաբանությունում:
Նրա կարծիքով՝ վատ եղանակի պատճառով պատերազմի մեկնարկը կարող է հետաձգվել։
«Հիմա գետինը դեռ սառած է, և փետրվարին այդպես կմնա, և երբ հալոցք լինի այնտեղ, այնքան սարսափելի ցեխ կլինի, որ ոչ մի տեխնիկա չի անցնի։
Հետևաբար, ռազմական գործողությունները կսկսվեն կամ մի քանի օրերի ընթացքում, կամ կհետաձգվեն մինչև այն ժամանակը, երբ գետինը չորանա, և սա ապրիլի կեսն է կամ վերջը»,- հավելել է խորհրդարանականը։