«Ես ամուր կգրկեի Ադամին ու կասեի.Կներե՛ս, Ադամ ջան, իմ հզոր Տղա՛, որ քո արածի մեկ տոկոսն անգամ ես չկարողացա անել քեզ համար... իսկ ամենավերջում կասեի. Մինչ հանդիպում...»

Newsmedia.am-ը Հայոց բանակի 30-ամյա տարելիցին ընդառաջ շարունակում է ներկայացնել մեր Հերոսածին Մայրերի հետ զրույցների շարքը: Այս անգամ զրուցել ենք Ապրիլյան քառօրյա պատերազմի ամենալուսավոր Հերոսներից` Հերոս ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ Հերոսածին Մայրիկի` Գայանե Անտոնյանի հետ:
-Տիկին Անտոնյան, Ինչպիսի՞ հայրենիքի մասին էր երազում մերօրյա հաղթանակած Հերոս Ադամ Սահակյանի մայրիկը` տիկին Գայանեն:
-Որպես հաղթանակած Հերոսի մայր` երազում եմ հարատև խաղաղ ու բարեկեցիկ հայրենիքի մասին, որպեսզի մեր թոռներն ու ծոռներն ապրեն ու ծաղկեցնեն մեր հայրենիքը։
-Ինչպիսի՞ բանակ էին թողել մեզ Ադամն ու իր անմահացած ընկերները, ու ինչպիսին է այն այսօր:
-Պատասխանեմ կարճ` Ադամը և իր զինակից ընկերները թողել էին մեզ հաղթանակած բանակ...
-Եթե հրաշքով Ադամին մի ակնթարթով տեսնելու հնարավորություն ունենայիք, ի՞նչ կանեիք, ի՞նչ կասեիք մեր հՀերոսին, Ձեր որդուն:
-Ես ամուր կգրկեի Ադամին ու կասեի.«Կներես, Ադամ ջա՛ն, իմ հզոր Տղա՛, որ քո արածի մեկ տոկոսն անգամ ես չկարողացա անել քեզ համար... իսկ ամենավերջում կասեմ.Մինչ հանդիպում ...»:
-Տիկին Գայանե, Դուք այն Մայրերի շարքին եք դասվում, ով ցավը արժանապատվորեն է տանում, լուռ, անտրտունջ։ Ինչն՞ է Ձեզ ուժ տվել ու տալիս այդքան մեծ, անչափելի ցավը այդքան լուռ տանելու համար։
-Դժվարունում եմ պատասխանել, բայց երևի Ադամս` իր հերոսությունը, իր համեստ ու համարձակ, հզոր , անսահման սիրված կերպարը..
-Եվ վերջում, որպես Հերոսի մայր, ի՞նչ պատգամ կհղեք մեր սպաներին, այսօր սահմանը պահող մեր զինվորներին:
-Ես մեր սպաներին և զինվորներին, որպես Հերոսի Մայր և առհասարակ որպես Մայր կցանկանայի` զգոնություն, առողջություն, հոգատարություն մեկը մյուսի հանդեպ և թող միշտ իմանան, որ մենք աղոթում ենք իրենց համար ու հպարտանում իրենցով։
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ աշխարհից