Զարմանալի բան է ցավը... Մեկին կոտրում է, մյուսին տապալում գետնին առանց վեր կենալու կամքի, մի մասն է պայքարում է այդ անտեսանելի հոգին մաշող ցավի հետ ու այդ ճանապարհին ուժեղանում
Զարմանալի բան է ցավը... Մեկին կոտրում է, մյուսին տապալում գետնին առանց վեր կենալու կամքի, մի մասն է պայքարում է այդ անտեսանելի հոգին մաշող ցավի հետ ու այդ ճանապարհին ուժեղանում։ Ցավի այդ տարբերակն է ընտրել բազում կյանքերի դիմաց սեփական կյանքը զոհաբերած հերոս Հարությունի հայրը պարոն Արտավազդը (չի սիրում, որ պարոն եմ ասում, միշտ նախատում է դրա համար , ում ամեն օրը պայքար է, պայքար է ցավի ու կյանքի հետ, ով ամեն օր ուժ է գտնում, որ այցելի որդու շիրիմին, նստում է, ծխամորճը վառում ու երկար զրուցում... Ես ծնող չեմ, գուցե այդքան խորքային չեմ զգում այդ ցավը, բայց վստահ կարող եմ ասել, որ այս արժանապատիվ ծնողի ցավը ամբողջ սրտով եմ զգում, ու ամեն անգամ հերոսի հայրիկի հետ խոսելիս ուզում եմ գոռալ անարդարության ցավից, կներեք Մեզ... մենք ժպտում ենք, ապրում, բայց դա էն ապրելը չի:
Այս մասին գրել է ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ, ԼՐԱԳՐՈՂ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ, ՈՎ ՀԵՏԵՒՈՂԱԿԱՆՈՐԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ 44-օրյա ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ, ՄԵՐ ԱՆԴԱՌՆԱԼԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՈՒ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻ ԻՆՔՆԱԶՈՀՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ: