1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Արցախգազի» կողմից Բերձորում ապամոտնաժվում են գազի խողովակները.Բերձորի համայնքապետը բացառիկ մանրամասներ է ներկայացնում Բերձորում առկա իրավիճակից

Նիկոլ Փաշինյանը օրերս խոսելով Արցախի Հանրապետության Բերձորի շրջանի մասին, հայտարարել էր, որ երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում, այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ «Լաչինի բնակիչների խնդիրները մենք կառավարության որոշումներով լուծում ենք, բնակիչները, բնականաբար, պետք է ապահովվեն բնակարաններով։

 

Ըստ էության, Լաչինում այսօր, նաև Արցախի իշխանության հետ այդ հարցերը քննարկում ենք, ընտանիքներ չեն ապրում, Աղավնո գյուղի բնակչների խնդիրներն Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն, Սուսի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, այս պահին տեղեկություններ չունեմ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Վերը նշվածի շուրջ «Իրավունքը» ը րուցել է Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսայնանի հետ, ով նախ նկատեց.

-Ընդհանուր առմամբ, վարչապետի հայտարարությունը անակնկալ չէր մեզ համար, քանի որ շատ էր խոսվում այդ մասին, և մենք տեսնում ենք ադրբեջանցիների կողմից նոր կառուցվող ճանապարհը: Զարմանալի էր, որ վարչապետը նշեց, թե Բերձորում մարդիկ չեն ապրում: Բնակեցում ասելով՝ մարդիկ ինչ-որ քանա՞կ են պատկերացնում։ Այսօր Աղավնոյի չափ բնակչություն էլ Բերձորում կա։ Այս պահին Բերձորում մարդիկ ապրում են, ավելի քան 50 ընտանիք Բերձորում է՝ մոտ 180 մարդ։ Բազմանդամ ընտանիքներ էլ կան այդ թվում։ Արտակարգ իրավիճակ չկա, մարդիկ իրենց սովորական կյանքով ապրում են՝ առանց խուճապային կամ ճամպրուկային տրամադրության։ Այո, ճանապարհ կառուցվում է, բայց հստակ չեն ժամկետները, հստակ չէ՝ արդյոք դա այլընտրանքային ճանապարհ է։ Ինչ-որ ժամանակ առաջ ճանապարհի շահագործման ժամկետ էին նշում հունիսի մեկը, հիմա քննարկվում է հուլիսի մեկը։ Բայց պարզ երևում է ճանապարհի՝ այս պահին գոնե ավարտված չլինելու հանգամանքը։ 

-Ասում են, որ ամեն ինչ նախատեսված է նոյեմբերի 9-ի համաձայնագրով:

-Դեռևս 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա կետ, որ Լաչինի շրջանը դեկտեմբերի 1-ին պետք է հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը և այդ հայտարարության մեջ որևիցե ձևով չի առանձնացվում բացառությամբ ինչ-որ բնակավայրերի: Բայց մեկ ուրիշ կետով ասում է՝ Արցախը Հայաստանին կապող միջանցք 5 կմ լայնքով՝ 2,5 աջ, 2,5 ձախ միջանցքը հանձնել ռուս խաղաղապահների վերահսկողությանը։ Այդ հայտարարության մեջ ասում է նաև 3 տարվա ընթացքում Հայաստանն Արցախին կապող ճանապարհ կառուցել, որը չպետք է շոշափի Շուշին։ Ենթադրում եմ, որ այդ համաձայնագրի կետերից մեկը՝ կառուցել նոր ճանապարհ՝ դա այս նույն ճանապարհի մասին է խոսքը, որը հիմա կառուցում են ադրբեջանցիները:

 
 

Մենք պետք է տեղեկացվենք՝ ենթադրենք միջանցքը փոխարինվում է այս ճանապարհով, գործող միջանցքի բնակավայրերն ի՞նչ կարգավիճակ են ունենալու։ Այդ ամենից կենթադրվեն հետագա քայլերը։ Գիտեք, ինձ ուղղակի զարմացնում է մի փաստ. ինչպե՞ս է, որ մենք նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերը կատարում ենք, իսկ Ադրբեջանը՝ ոչ, օրինակ, գերիների վերադարձի պարտավորությունը: Ինչո՞ւ մենք չենք կարող հրաժարվել որոշակի պահանջներ կատարելուց՝ պահանջելով նախ Արբերջանին դա անել:

մանրամասները՝Iravunk.com-ում: 

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար... Իշխանությունը հակապետական գործունեություն է ծ... Հայաստանի գործունեությունը կազմակերպությունու... Երբ 3-րդ կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատու... Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ... Տավուշում ձերբակալել են «Մարտական եղբայրությա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan