Ոչ միայն այս օրերին, այլ առհասարակ պատերազմից հետո այդ նույն Բերձորի ու Աղավնոյի բնակիչների կողքին եւ ֆիզիկապես, եւ գործով կանգնած է հենց այս պատգամավորը, ում Դուք «շատ եք սիրում»
Աղավնոն ու Բերձորը փրկող երեւանյան քաղաքական վերլուծական մտքի գիգանտներ, ֆեյսբուքյան «հայրենասերներ», երեւանյան սրճարաններից տները այրելու մոլագար կոչերով հանդես եկողներ, կներեք, իհարկե, որ միջամտում եմ Ձեր «հայրենասիրության» փարթիին, բայց ամեն դեպքում ասեցի տեղյակ պահեմ կարողա անպատիվ պատիվներդ մի քիչ շարժվի։ Ոչ միայն այս օրերին, այլ առհասարակ պատերազմից հետո այդ նույն Բերձորի ու Աղավնոյի բնակիչների կողքին եւ ֆիզիկապես, եւ գործով կանգնած է հենց այս պատգամավորը, ում Դուք «շատ եք սիրում»: Այ, երբ գնաք ու Հովհաննիսյանի նման կանգնեք ժողովրդի կողքին, զգաք նրանց ցավը, տեսնեք ամեն բնակչի հետ միասին նրա հոգուց եկող արտասունքը այ էդ ժամանակ հպարտ կհայտարարեք, որ հայրենիքի փրկության ջատագով եք։ Իսկ հիմա չփորձեք ինքնահաստատվել ԱՆՀԱՅՐԵՆԻՔՆԵՐ:
ԱՅՍ ՄԱՍԻՆ ԳՐԵԼ Է ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ, ՀԱՅՏՆԻ ԼՐԱԳՐՈՂ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ, ՈՎ ԺԱՄԵՐ ԱՌԱՋ Է ՎԵՐԴԱՐՁԵԼ ՀԱՅՐԵՆԻ ԱՐՑԱԽԻՑ:
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԸՙ ՈՒՄ ԱՐՄԱՏՆԵՐԸ ՍԵՐՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻ ԱՐՑԱԽԻՑ, ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ՄՆԱԼ ՄԻՇՏ ՝ԱՄՈՒՐ ՊԱՀԵԼՈՎ ԻՐ ԽՐԱՄԱՏԸՙ ԻՆՉՊԵՍ ՆԱԵՒ ԲԱՐՁՐ ՊԱՀԵԼՈՎ ՎԻՐԱՎՈՐ ԱՐՑԱԽԻ ՈՒ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏԻՎԸ: