Կալիֆոռնիայում թեթեւ շարժիչով ինքնաթիռ է կործանվել

Գալթում (Կալիֆոռնիայի նահանգ) թեթեւ շարժիչով ինքնաթիռ է կործանվել, ինքնաթիռում գտնվող երկու մարդիկ զոհվել են։ Այս մասին կիրակի տեղեկացրել է Fox 40 հեռուստաալիքը՝ հղում կատարելով տեղի արտակարգ իրադրությունների ծառայություններին։
Նրանց տեղեկացմամբ՝ ինքնաթիռն ընկել է մասնավոր սեփականություն հանդիսացող ջրամբարը, տեղի ժամանակով ժամը 09.00-ին։ Ինքնաթիռի ընկնելու վայրում տուժածների մասին տեղեկություններ չկան։