1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մեր տառապանքները չեն նվազել այսօր, երբ կանգնած ենք ծանր մարտահրավերների առջև. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է այսօր Խաչվերացի տոնը: Այդ բերկրառատ օրվա առթիվ Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Սուրբ Պատարագից հետո հավատացյալներին քարոզով դիմեց օրվա պատարագիչ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը.

«Սիրելի քույրեր և եղբայրներ,


Այսօր Սուրբ Խաչին նվիրված՝ Խաչվերացի մեծ տոնն է: Մեր Սուրբ Եկեղեցին ընդարձակ տեղ է հատկացրել Փրկչի Սուրբ Խաչի փառաբանությանը՝ Սուրբ Խաչին նվիրված տոներից մեկը՝ Խաչի բարձրացման պատմական իրադարձության հիշատակի օրը ընդգրկելով Հայ Եկեղեցու մեծագույն հինգ տոների շարքում։ Սա նշանակում է, որ Սուրբ Խաչի փառաբանությունը առանցքային է քրիստոնեական կյանքում, այն ուղղակի նույնացվում է մեր Տիրոջ կյանքի ու տնօրինության հետ, նույնացվում է մի ճանապարհի հետ, որի ճամփորդը պիտի դառնա յուրաքանչյուր քրիստոնյա։

Խաչը կամավորաբար ընտրված զրկանքի, տառապանքի ու մահվան ճանապարհն է, որ ավարտվում է հաղթանակով։ Սա հաղթանակ չէ, որը նծայաբերվում է, և ոչ էլ հաղթանակ, որ նվաճվում է նյութական, տեխնիկական ու տեխնոլոգիական առավելություններով։ Այս հաղթանակը կերտվում է ճշմարտության նկատմամբ աճող հավատքի, չնվազող համոզումի և անսահման սիրո ու նվիրումի շնորհիվ։ Այս ճամփորդությանն է կոչում մեզ Քրիստոս, երբ կտրականորեն պատվիրում է. §Ով իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձ արժան չէ…¦։

 

Սա տառապանքի, զրկանքի ու չարչարանքի քարքարոտ ու փշոտ ճանապարհն է, որ փոխհատուցվում է մխիթարությաբ ու հաղթանակով։ Քրիստոսի տառապանքը, սակայն, չունի ընդհանուր ոչինչ այն տառապանքի հետ, որն առաջանում է մեղքից, աշխարհային մտահոգություններից ու հոգսերից։

Քրիստոսի տառապանքով չեն կարող մխիթարվել նրանք, ովքեր տառապում են, այո՜, տառապում են սեփական դիրքն ու կարողությունները պահպանելու մոլուցքից, չեն կարող մխիթարվել նրանք, ովքեր տագնապած են իրենց մոլորությունները թաքցնելու վախերից: Քրիստոսիխաչով չեն կարող մխիթարվել նաև նրանք, ովքեր մարդկային մահով ամեն ինչ ավարտված են համարում. Նրանց համար մահն անսահման ամայություն է ու դատարկություն։ Քրիստոսի խաչի տառապանքը մխիթարություն է բերում նրանց համար, ովքեր հրաժարվել են սեփական հավակնություններից, որոնց կյանքը սեր, զոհողություն ու բարություն է թարգմանվում։

Այս տառապանքն է հաղթանակ դառնում:

Շատեն, չափազանց շատ են Տիրոջ սուրբխաչի հակառակորդները։Ահա դրանցից մեկը՝ մարդասիրություն կամ հումանիզմ անվան ներքո: Տեսնում ենք, թե ինչպես է մարդասիրության դրոշի ներքո մերժվում ու ժխտվում Աստվածսիրությունը, թե ինչպես է փորձ արվում Աստուծո պատվանդանին բազմեցնել մարդուն, թե ինչպես են սրբացվում մարդկային կամքը, իրավունքներն ու ազատությունները, մարդկային քմահաճույքներին զոհաբերվում պարզ խելամտությունը և անգամ` Աստվածային կամքը: Այսպես է լինում, որ բարոյազրկումն ու այլասերությունը շքերթ են կազմում ու խրախճանք անում: Ահա այս պատճառով, ինչպես ասում է Պողոս առաքյալը. …Աստված նրանց /մարդկանց/ մատնեց անարգ կրքերի, որովհետև նրանց էգերը բնական կարիքները փոխեցին անբնական կարիքով: Նույնպես և արուները թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին նրանց հանդեպ /Հռոմ. Ա 26/:

 

Տիրոջ ՍուրբԽաչի ոխերիմ ուրիշ հակառակորդ է եսակենտրոնությունը` մարդկային բոլոր ողբերգությունների պատճառը, որը չի հանդուրժում իրենից զատ այլ հեղինակություն, որը ճանաչում է միայն ու միայն մեկ աշխարհ՝ իր շուրջ պտտվող մոլորակը։Կենդանական ինքնապահպանության բնազդեր գիներքո է կառուցվ ու մեսակենտրության սև ամրոցը, որի պատերից ներս տեղ չի մնում Աստվածսիրությանը, հայրենասիրությանն ու եկեղեցասիրությանը։ Երեւակայեք, թե որքա՜ն տանջանք ու տառապանք կա այդ մարդու սրտում, որքա՜ նվախուտագնապ, որքան մաղձու դժգոհություն, բայց, ավաղ, սա Խաչիտառապանք ըչէ: Սա տառապանքն է ինքնակենտրոն ու ինքնակիզվող մեղապարտի, որի ավարտը ավելի սարսափելի է քան հենց՝ինքը տառապանքը։

Խաչինենգու կատաղի հակառակորդ է մարդահաճությունը, բոլորին ու ամենքին դուր գալու հիվանդագին մոլուցքը, որ փաթեթավորվում է քաղաքավարության ու նրբանկատությաներ փներանգժապավեններով։ Այս ախտի պատճառով են բառերը սահում իրենց շավիղներից: Բառերը սպանվում են, լեզուն` ոչնչացվում: Վախկոտությունն ու մորթապաշտությունը թաքցվում են խոհեմության ազնվագույն թիկնոցի տակ, արկածախնդրությունը, վրեժխնդրությունն ու հավակնոտությունը քողարկվում սկզբունքայնության շքեղ պատմուճանով։

Մինչդեռ, այո՛, խաչի ճանապարհը պարզ է, անսքող ու մերկ. պարզ, ինչպես ինքը`Քրիստոս, անսքող`ինչպես Խաչյալը, և մերկ` ինչպես ճշմարտությունը: Խաչի խորհուրդը երեսպաշտություն ու մարդահաճություն, ցուցամոլություն ու արտաքնապաշտություն չի հանդուրժում: Խաչի խորհուրդը լուռ, նպատակային ու հետեւողական ճամփորդությունն է, ճամփորդություն տառապանքի դիմագրավման միջոցով դեպի հաղթանակ:

Այս հանձնառությանն ենք կոչված մենք, սիրելի քույրեր եւ եղբայրներ, Քրիստոսի խաչի ճանապարհով հաղթանակի հասնելու առաքելությանը։ Մենք շատ ենք տառապել: Տառապել ենք բնական աղետներից ու արհավիրքներից, տառապել ենք թշնամիների հարձակումներից ու ոճրագործություններից, տառապել ենք ցեղասպանությունից, գաղթից ու հայրենազրկումից, մշակութային ու հոգևոր եղեռնից, տառապել ենք, բայց չի ավարտվել մեր պատմությունը, չի ավարտվել մեր ճամփորդությունը։


Մեր տառապանքները չեն նվազել նաև այսօր, երբ արցախյան 44-օրյա պատերազմի ողբերգական իրադարձությունները հանգեցրել են մարդկային, տարածքային, մշակության ու նյութական ահռելի կորուստների, երբ տագնապած սրտերով կանգնած ենք ծանր մարտահրավերների առջև։

Այսօր հանգիստ չի տալիս մեզ հարցը.արդյո՞ք մեր տառապանքը խաչի տառապանքն է, արդյո՞ք մենք տառապում ենք, չարչարվում ենք, որովհետև ճանապարհորդակից ենք Քրիստոսին, թե՞ տառապանքը ծնվում է մոլությունից ու կրքերից, տառապանք, որ առաջանում է Աստված մերժումից ու հոգեպարպումից։ Արդյո՞ք մենք հետեւեցինք խաչը հանձնառնելու Տիրոջ կտրական կոչին, արդյո՞ք հանձնառանք խաչի ճանապահը՝եսակենտրոնությունից, երեսպաշտությունից, ընչաքաղցությունից հրաժարվել ու ճանապարհը։

ՍուրբԽաչի տոնի այս առավոտ հավաքվել ենք այս սուրբ եկեղեցում դիմելու Աստծուն. Ո՞րն է, Աստված, ելքը, ո՞րն է, Տեր,ճշմարիտ ճանապարհը, ինչո՞վ պիտի ավարտվի մեր այս տառապանքը։ Բայց Աստված ինքը, ինքը Աստված ցույց է տվել ճանապարհը, ցույց է տվել իր մարգարեների ու առաքյալների միջոցով, իր Խաչյալ Որդու օրինակով։

Քրիստոս հաշտության կոչ է ուղղում, Խաչով հաշտության, այնպես ինչպես ինքը Խաչով հաշտեցրեց Աստծուն մարդկանց հետ: Պետք է հաշտվել, բայց ոչ համակերպվելու պարզապես հանդուրժել միմյանց: Պետք է համախմբվել խաչի շուրջ: Պետք է ոչ թե պարզապես խոսել Խաչի մասին, այլ լինել Խաչի մոտ, լինել դեպի հաղթանակ առաջնորդող Խաչին գամված՝ լինել այնտեղ, ուր «ես»-ը զոհաբերվում է «Է»-ին, մարդը խոնարհվում է Աստուծո առաջ, մարմինը ծառայում է հոգուն, իսկ նյութը`սպասավորում`Սիրուն:

Սիրելի քույրեր և եղբայրներ,

Այս ճանապարհն է միակն ուանկրկնելին` կամ խաչի ճամփորդ ես եւ կամ`մոլորված շրջմոլիկ: Մենք ենք որոշում` լինել խաչի ճամփորդ` Աստվածապաշտ, թե անձնապաշտ ու անուղի մի թափառական: Աստված Ինքը մեկնել է Իր Ձեռքը մեզ եւ այդ Ձեռքը անհոգնաբեկ սպասում է մեզ:

Երկարենք մեր ձեռքը, բռնենք Աստուծո Աջը եւ Նա մեզ կառաջնորդի Խաչի ճանապարհով, մի ճանապարհ, ուր փշերը վարդերի են վերածվում, վիշտ ու տառապանքը ուրախության ու խնդության են փոխակերպվում, խաչելությունը հարություն է դառնում, իսկ պարտությունը հավիտենական Հաղթանակով է պսակվում: Այս խաչի ճամփորդության մեջ պիտի ուրանանք մեր անձը և արժանի դառնանք մեր Փրկչին, քանզի §ով իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձարժանչէ…¦, ասում է Քրիստոս, որին փառք հավիտյանս հավիտենից։

Շնորհք, սէր և խաղաղութիւն եղիցի ընդ ձեզ և ընդ ամենասեան: Ամեն »:

Ովքե՞ր են մնացել Արցախում Ովքե՞ր են մնացել Արցախում Բաքվի «սև ցուցակում» կա դասակարգում, ունեն առ... Հումանիտար իրավիճակը շարունակում է ծանր մնալ․... Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարու... Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ ... Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալո... Հռոմի ստատուտը խոսում է պետական շահի մասին, ա... Այրվածքաբանության կենտրոնում մահացել է Արցախո... «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պատրաստ է կեցավայրի վ... Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հ... «Կարմիր բերետավոր» ոստիկանների արարքները եղել... Սպիտակ տան ներկայացուցիչը վստահեցրել է, որ «Մ... Ադրբեջանը անցել է էթնիկ զտումներին, բայց ՀՀ ի... Ադրբեջանցիները կրակել են Չարեքտարի 13-րդ դարի... Ինչ է կատարվում Ազգային կոմիտեում. Վազգեն Ման... Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ԻԴՅՈՏԿԱ. "ՀԱՅՐ ՄԵՐ"-Ը ԳՈՆԵ ԳԻՏԵ՞Ս.ՔԱՂԱՔԱԿԱՆ ... Ինչպես են Արցախից ուղղաթիռով Հայաստան տեղափոխ... ԱՄՆ-ն մտահոգված է ստեղծված իրավիճակով. Պետդեպ Լեռնային Ղարաբաղից կոչ են անում սեփական տրանս... Կրեմլը մեկնաբանել է Պետդեպի՝ Ղարաբաղում միջազ... Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ազատ են արձա... «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը պետք է ավա... «Ծաղկաձոր Մարիոթ»-ի տնօրինությունը պարզաբանու...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... VIDEO.Արցախում խոշտանգված զինվորի, «Զոն»-երու... ՌՈ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ ... ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ով եւ ինչու է ծեծի ենթարկել Արագածոտնի մարզպե... «Պապ, ես ո՛չ ընկերներիս կթողեմ, ո՛չ էլ դիրքը»...
Ովքե՞ր են մնացել Արցախում «Հրապարակ» թերթը գրում է. «Գործարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությամբ ռուս-ադրբեջանական տանդեմը փորձելու է մի կարեւոր խնդիր լուծել՝ պատանդ պահել առնվազն մի քանի հարյուրից մինչեւ հազար արցախցիների եւ հատկապես ռազմաքաղաքական էլիտային, որպեսզի մարդիկ այսուհետ չհամարձակվեն մտածել Արցախը լքելու մասին՝ հասկանալով, որ անցակետում արժանանալու են Ռուբեն Վարդանյանի ճակատագրին։ Երկու կողմին էլ ձեռնտու է, որ Արցախում Ովքե՞ր են մնացել Արցախում «Հրապարակ» թերթը գրում է. «Գործարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությամբ ռուս-ադրբեջանական տանդեմը փորձելու է մի կարեւոր խնդիր լուծել՝ պատանդ պահել առնվազն մի քանի հարյուրից մինչեւ հազար արցախցիների եւ հատկապես ռազմաքաղաքական էլիտային, որպեսզի մարդիկ այսուհետ չհամարձակվեն մտածել Արցախը լքելու մասին՝ հասկանալով, որ անցակետում արժանանալու են Ռուբեն Վարդանյանի ճակատագրին։ Երկու կողմին էլ ձեռնտու է, որ Արցախում Ինչ է կատարվում Ազգային կոմիտեում. Վազգեն Մանուկյանն առաջարկել է կոնկրետ գործողությունների անցնել «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվա հանրահավաքը հետաձգելու Ազգային կոմիտեի որոշումը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել ինչպես ընդդիմադիր շրջանակների մոտ, այնպես էլ պայքարող մարդկանց։ Հիշեցնենք, որ 19.00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքից երկու-երեք ժամ առաջ կոմիտեն հանդես եկավ հանրահավաքը հետաձգելու մասին հայտարարությամբ, որտեղ շատ թույլ փաստարկներ էին բերել, թե ինչու են հետաձգում. Երկու ճակատով թիրախավորում. լուրջ անելիք ունի նաև պետությունը «Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանը շարունակում է տարբեր հարթակներում տեղեկատվական հարձակումներ գործել Հայաստանի նկատմամբ՝ նաև բնապահպանական թեմաներով: Ի մասնավորի, օրերս Բաքվում տեղի ունեցած հերթական միջազգային սիմպոզիումի ժամանակ ադրբեջանցիները բարձրացրել են նաև Ողջի ու Արաքս գետերի թեման: Ընդհանրապես, Բաքվում պետական մակարդակով ահռելի գումարներ են ծախսվում՝ ցույց տալու, թե Հայաստանում բնապահպանական ծա Մեղավորները պատժվելու են. ՔՊ վարչության նիստը շատ թեժ է անցել «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի ավագանու ընտրություններից հետո ՔՊ վարչության նիստը երեկ շատ թեժ է անցել. ՔՊ-ականները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, փորձել են մեղավորներ գտնել ավագանու ընտրությունների ձախողման համար: Նիկոլ Փաշինյանը ասել է, որ մեղավորները պետք է պատժվեն, քանի որ իր թիմակիցների անգործությունն է պատճառը, որ այս
website by Sargssyan