Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցուցարարը (լուսանկարներ)
Իրանի դատարանը Թեհրանի նահանգում ցուցարարներից մեկի նկատմամբ առաջին անգամ մահապատժի վճիռ է կայացվել։ Նա մեղավոր է ճանաչվել կառավարության շենքը հրկիզելու, անդորրը խախտելու, ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործություն կատարելու համար։ Այս մասին կիրակի օրը՝ նոյեմբերի 13-ին, հայտնում է իրանական Mizan Online գործակալությունը։
Ամբաստանյալը հայտարարվել է «Աստծո թշնամի»։ Վերջինս Իրանի օրենսդրությամբ որակվում է՝ որպես առանձնապես ծանր հանցագործություն և կարող է պատժվել մահապատժով՝ նույնիսկ առանց ուղեկցող մեղադրանքների։ Դատապարտյալը, սակայն, դեռ կարող է բողոքարկել դատավճիռը։
Իրանում բողոքի ցույցերը մեկնարկեցին 22-ամյա քուրդ կնոջ՝ Մահսա Ամինիի մահից հետո, որը ձերբակալվել էր Թեհրանի բարոյականության ոստիկանության կողմից հիջաբը ոչ ճիշտ կրելու համար։ Գործողությունների ընթացքում, ըստ տեղական լրատվամիջոցների, զոհվել է 318 մարդ, այդ թվում՝ 49 անչափահաս։