Մակրոնը կմեկնի Քաթար, եթե Ֆրանսիայի հավաքականը դուրս գա քառորդ եզրափակիչ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին կայցելի Քաթար, եթե Ֆրանսիայի հավաքականը դուրս գա քառորդ եզրափակիչ, հաղորդում է Get French Football News-ը։
«Ես կարծում եմ, որ պետք չէ քաղաքականացնել սպորտը։ Իմ այցելության մասին պետք է հարցնել, երբ մրցաշարը հասնի համապատասխան փուլին։ Մենք չենք պատրաստվում ամեն անգամ աշխարհի առաջնության մասին խոսելիս քննարկել Քաթարում մարդու իրավունքների եւ կլիմայի հետ կապված հարցերը»,- ասել է Մակրոնը։
Աշխարհի առաջնւթյունը կմեկնարկի նոյեմբերի 20-ին, կավարտվի դեկտեմբերի 18-ին։ Խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականի մրցակիցները կլինեն Ավստրալիայի, Դանիայի եւ Թունիսի թիմերը։