1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Փաշինյանն ակնարկել է, թե ով կարող է ստանձնել Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանին:


Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին արդարադատության նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար, և հաջողություններ մաղթել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կարգավիճակում հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գրիգոր Մինասյանին՝ արդարադատության նախարար նշանակվելու առիթով:

«Խորհրդանշական է փոփոխությունն այն առումով, որ վերջին շրջանում մենք դատաիրավական համակարգում ռազմավարական ծրագրերի իրականացման գործում եզրափակիչ փուլ ենք մտել: Առաջիկայում նաև ձևավորվելու է Ներքին գործերի նախարարությունը, մինչ այդ արդեն Հակակոռուպցիոն կոմիտեն է ձևավորվել և դատական համակարգում, իրավական համակարգում օրենսդրական լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Կարծես թե բոլոր նախադրյալները ստեղծվել են, որպեսզի դատաիրավական, դատական համակարգի ինստիտուցիոնալ ուժեղացման, կայացման, անկախ դատական համակարգ ունենալու մեր տեսլականի ծրագրավորման, պլանավորման փուլից արդեն անցնենք իրագործման փուլ: Եվ այս առումով, իհարկե, Արդարադատության նախարարությունը կառավարության լիազոր մարմինն է, որ այդ բոլոր գործընթացները պիտի իրականացնի:


Ընդամենը նախորդ շաբաթ մենք Արդարադատության նախարարության 2022թ. տարեկան հաշվետվությունը լսեցինք և տեսանք, որ հստակ նաև պատկերացում ունենք մեր առաջիկա անելիքների մասով: Հույս ունեմ, որ կստացվի նաև Արդարադատության նախարարության և Բարձրագույն դատական խորհրդի կառուցողական համագործակցությունը, որը կարծում եմ՝ շատ կարևոր գործոն է այս ողջ գործընթացում:

 

Այստեղ երկու հանգամանքի վրա եմ ուզում մեր ուշադրությունը հրավիրել. նախ պարոն Անդրեասյանը նախարարի կարգավիճակում, այնուամենայնիվ, մասնակցել է այդ ռազմավարությունների պլանավորմանը և շատ կոնկրետ ներդրում ունի, մյուս կողմից էլ՝ այդ ռազմավարությունները Բարձրագույն դատական խորհրդի և դատական համակարգի հետ քննարկվում են: Այնպես չէ, որ կառավարությունում կղզիացած քննարկումներ են տեղի ունենում: Նկատի ունեմ, կարծես, կոնսենսուսի նման ինչ-որ մի բան ունենք, թե մենք ինչ պետք է անենք, ինչ բնույթի փոփոխություններ պետք է իրականացնենք: Եվ հետևաբար, կարծում եմ, հիմա բոլոր նախադրյալները կան այդ ամենն իրականացնելու համար: Ուզում եմ հաջողություն մաղթել մեզ և Ձեզ՝ պարոն Մինասյան, Ձեզ՝ պարոն Անդրեասյան, այս գործը կյանքի կոչելու համար:

Ցանկանում եմ ընդգծել, որ մենք շատ հրատապ գոյաբանական օրակարգեր ունենք, բայց ո՞րն է այդ օրակարգերը սպասարկելու, այդ մարտահրավերները դիմակայելու ձևը, դա պետական ինստիտուտների կայացման գործից ոչ մի վայրկյան չշեղվելն է:


Սա շատ կարևոր է, որովհետև, ընդհանրապես, պետությունը պետք է ինստիտուցիոնալ խորություն ունենա, որպեսզի հնարավորություն ունենա դիմակայել բոլոր հնարավոր մարտահրավերներին: Ես մեր, այդ թվում՝ անվտանգային մարտահրավերների ամենախորքային պատճառը համարում եմ, և դա իմ համոզմունքն է, նաև այս անցած իրադարձությունները վերլուծելով, մեր ինստիտուցիոնալ կայացվածության ցածր մակարդակը բոլոր օղակներում»,-ասել է վարչապետը:


Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս գործը պետք է հետևողական իրականացվի, որքան էլ այն դժվար ու ծանր լինի.

«Այս քննադատությունն էլ կա, թե ինչո՞վ եք զբաղվում՝ դատավորների աշխատավա՞րձ եք բարձրացնում և այլն: Այո՛, հենց դատավորների աշխատավարձ ենք բարձրացնում, որովհետև մենք դատավորներինն էլ, զինվորականներինն էլ, ոստիկաններինն էլ, ուսուցիչներինն էլ, թոշակառուների թոշակներն էլ բարձրացնում ենք, որովհետև ինստիտուցիոնալ կայացումը շատ կարևոր է:

Այսինքն, պետք է օրգանիզմ լինի, օրգանիզմն առողջ լինի, առողջ մկանային համակարգ, առողջ արյունատար և ուղեղային համակարգ ունենա, որ կարողանա հասկանալ՝ ինչ է կատարվում իր շուրջը, և դիմակայել: Այս առումով, դատական իշխանության կայացվածությունը կարևոր է: Մենք 13-14 տոկոս տնտեսական աճ կապահովենք և մեր մարտահրավերն է՝ ապահովել այդ տնտեսական դինամիկան:

Եվ դատական համակարգի արդյունավետ գործունեությունը կարևոր է նաև ներդրումների գրավչության առումով, որ մարդիկ վստահ լինեն, որ իրենց իրավունքները պատշաճ կպահպանվեն, ներդրումային ռիսկերը կկառավարվեն: Առաջիկայում պետք է ստեղծենք արբիտրաժ, որը չափազանց կարևոր իրադարձություն է և նորամուծություն: Արբիտրաժային գործերում պիտի կողմերի համաձայնության հնարավորություն ստեղծվի, իրենց հետագա հարաբերությունները կարգավորվեն ոչ Հայաստանի Հանրապետության օրենսդրության օրենսդրությամբ, այլ, օրինակ՝ միջազգայնորեն ընդունված այլ իրավունքներով և այսպես շարունակ: Շատ մեծ անելիք կա առաջիկայում և այդ անելիքի գործում, այդ անելիքի մեջ, իհարկե, Արդարադատության նախարարության դերը շատ կարևոր է և առանցքային:

Կրկին հաջողություն եմ մաղթում և շնորհավորում»:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ պաշտոնավարման ընթացքում ցուցաբերած աջակցության և պատասխանատու գործում վստահելու համար:

«Նաև ուզում եմ հատուկ ընդգծել, որովհետև շատ է շահարկվում, թե Բարձրագույն դատական խորհրդի անդամը կամ նախագահը գնացել է գործադիրից, արդյոք օրինականության կամ ճնշումների հետ կապված կարող է խնդիրներ լինել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Ձեզ, պարոն վարչապետ, հատկապես նրա համար, որ որպես նախարար պաշտոնավարելու ընթացքում գեթ մեկ անգամ չի եղել, որ օրինականությունից մեկ տառի շեղվելու, ոչ արդարացի որևէ հանձնարարական լինի, կամ մի խնդիր, էլ ուր մնաց, եթե անկախ մարմնում ենք աշխատում: Հատկապես դրա համար եմ Ձեզ շնորհակալ, նաև Ձեր աջակցության համար, որ տրամադրվել է իմ պաշտոնավարման ընթացքում»,-ասել է Կարեն Անդրեասյանը և շնորհակալություն հայտնել նաև նախարարության աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ թիմը կշարունակի Գրիգոր Մինասյանի ղեկավարությամբ կատարել բոլոր խնդիրներն ու ծրագրերը:

Իր հերթին, Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և հավաստիացրել, որ թե Կառավարության ծրագրով նախանշված բոլոր միջոցառումները, թե Արդարադատության նախարարության ոլորտային բարեփոխումների հիման վրա կազմված գործողությունները ԱՆ թիմը զորու կլինի իրականացնել ու ավարտին հասցնել:

«Նաև խոսեցիք կոնսենսուսի մասին՝ արդյոք գործադիր իշխանությունը դատավորների հետ քննարկում է բարեփոխումները, որոնք իրականացվում են: Պետք է նշեմ, որ, այո, նախկինում էլ նման քննարկումներ լինում էին, բայց պարոն Անդրեասյանի նախաձեռնության շնորհիվ հնարավորություն ստեղծվեց օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների համատեղ քննարկումների արդյունքում դուրս բերել օրվա խնդիրները, որոնք դատավորներն ունեն, թե՛ օրենսդրական, թե՛ կենցաղային մակարդակում: Մեկ ամսվա ընթացքում արդեն մեծ ցուցանիշներ և լավարկումներ ունենք այդ ոլորտում:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Անդրեասյանին, քանի որ ինձ համար, որպես նոր նշանակված նախարար, հնարավորություն է ստեղծել օգտվել այն հսկայական աշխատանքից, որ ինքն է իրականացրել: Դեկտեմբերի 23-ի հաշվետվությունն այն պտուղներն էր, որ մենք քաղեցինք պարոն Անդրեասյանի կատարած մեծ աշխատանքից», - ասել է նորանշանակ նախարարը:

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է.

«Ուզում եմ ասվածի հետ կապված երկու դիտարկում անել: Նախ, դատական համակարգի հետ կապված. տեսեք, մենք ձևականություն չենք անում, որ ասում ենք՝ ուզում ենք անկախ դատական համակարգ: Հասկանո՞ւմ եք, իսկապես ձևականություն չենք անում, որովհետև եթե դա անելու կարիք ունենայինք՝ ուղղակի ոչ մի բան չէինք ասի, ոչ այդ թեմայով կխոսեինք, ոչ կանհանգստանայինք, ոչ կցնցվեինք, ոչ կգոռայինք, ոչ կշրջափակեինք, ոչ մի բան չէինք անի, ուղղակի կթողնեինք ամեն ինչ ինչպես կար՝ հեռախոսները կար, հեռախոսի համարները կար: Մենք իսկապես ուզում ենք, որ երկրում անկախ դատական համակարգ լինի: Մեր խնդիրն ուրիշ բանի մեջ է, որ դատական համակարգը, երբ մենք ասում ենք անկախ պիտի լինի՝ անկախ լինի ի բնե, ի սկզբանե:

Երկրորդը, դատական համակարգը, դատական իշխանությունն անկախ իշխանություն է, բայց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում կա կարգավորում՝ բոլոր իշխանությունները բխում են ժողովրդից: Չի կարող Հայաստանի Հանրապետությունում լինել իշխանություն, որը չի բխում ժողովրդից: Դա չի նշանակում, որ անկախ չէ, բայց դա նշանակում է՝ ո՞ւմ մանդատով է աշխատում այդ իշխանությունը, որևէ իշխանություն: Հայաստանի Հանրապետությունում իշխանության աղբյուրը ժողովուրդն է: Չի կարող ուրիշ աղբյուր լինել՝ սնելու իշխանությունը: Այս է մեր տրամաբանությունը, և մենք ուզում ենք իրոք անկախ դատական համակարգ լինի, որը սինխրոն պետք է աշխատի պետության ռազմավարական նպատակների հետ: Պետության այն ռազմավարական նպատակների հետ, որոնք ձևավորվել են ժողովրդական կամքով:

Ասվածի մեջ ոչ մի ապօրինի բան չկա, ասվածի մեջ ոչ մի իրավունք ոտնահարող բան չկա և ես կարող եմ հաստատել, այն, ինչ-որ մենք մեր ռազմավարությունների մեջ գրել ենք՝ մեր անկեղծ ցանկություններն են: Մենք ամեն օր հետևողականորեն գնում ենք դրանց հետևից: Իհարկե, լինում են խնդիրներ, ձախողումներ, մի տեղ չի ստացվում, մի տեղ ուղիղ հակառակն է ստացվում, բայց դա չի փոխում հարցի բուն էությունը:

Հաջորդը՝ նախարարության հետ կապված: Ես նաև ուզում եմ հաստատել, որ այո, հաշվետվության արդյունքներով տեսել եմ որակյալ աշխատանք և ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ աշխատանքի համար: Պարոն Անդրեասյանը չգիտեմ կխոստանա, թե չէ, բայց ես չեմ խոստանա, որ ձեր հրաշալի թիմից այլ տեղեր, այլ նշանակումներ չենք անի: Մասնավորապես, քննարկումներ եղել են, ես հույս ունեմ, որ տիկին Արփինե Սարգսյանը կստանձնի Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը, ով ներգրավված է եղել Ոստիկանության բարեփոխումներում, Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքներում: Շատ կարևորում եմ նոր ձևավորվող նախարարությունում ռազմավարությունները մշակող և իրականացնող թևը, որը տիկին Սարգսյանը, հույս ունեմ, կղեկավարի:

Շնորհակալություն եմ հայտնում և մաղթում հաջողություններ»:

Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար... Իշխանությունը հակապետական գործունեություն է ծ... Հայաստանի գործունեությունը կազմակերպությունու... Երբ 3-րդ կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատու... Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ... Տավուշում ձերբակալել են «Մարտական եղբայրությա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan