VIDEO, PHOTOԱկցիայի մասնակիցները Ազատ գյուղում օրերս տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո պահանջում են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականը

Այսօր «Հանրային ձայն» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի կոչով Հանրապետության հրապարակում «Բանակը ես եմ» խորագրի ներքո տեղի ունեցավ բազմամարդ ակցիա։ Ակցիայի մասնակիցները Ազատ գյուղում օրերս տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո պահանջում են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականը։ Հատկանշական է, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի կոչին արձագանքել էին ոչ միայն երեւանաբնակ բնակիչները, այլեւ հանրապետության հեռավոր մարզերի բնակիչներ, որոնց ցասման խոսքը, ասելիքն ու պահանջը, ինչպես նաեւ Վարդան Ղուկասյանից ակնկալվող ակնկալիքները ֆիքսել է Newsmedia.am-ի տեսախցիկը։
Ակցիային ներկա էին հանրության տարբեր շերտեր ներկայացնող քաղաքացիներ, ինչպես նաեւ հասարական մի շարք գորշիչներ, որոնց թվում էին՝ «Լույսի բանակ» ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ Կարեն Արայանը, «Հույսի ճրագ» ՀԿ հիմնադիր Արսեն Ղուկասյան, «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը, էքստրասենս Կարեն Էմենջյանը, որդեկորույս ծնողներ եւ պարզապես մտահոգ հայրենակիցներ, որոնց երեխաները կամ ապագա զինվորներ են, կամ բանակում ծառայող սպաներ։
Newsmedia.am-ի տեսախցիկի առաջ մեր քաղաքացիները նշում էին, որ հասարակությունը կամաց-կամաց արթնանում է թմբիրից․ "Չգիտեմ էսօր Վարդան Ղուկասյանը ապացուցում է, որ ոչ մի բանի առաջ չի կանգնի, եթե հանրային աջակցություն ունենա։ Մենք պարտավոր ենք յուրաքանչյուրս մեր չափով կանգնենք հայրենիքի կողքին",-մեր թղթակցի հետ զրույցում ասաց Ռանչպար գյուղի բնակիչ՝ Արտյոմ պապը։
Ակցիայի կազմակերպիչները հնարավորություն ընձեռնեցին իրենց խոսքը բեմահարթակից հնչեցնելու որդեկորույս ծնողներին, ովքեր իրենց որդիների լուսանկարներով էին մասնակցում ակցիային."Արյունոտ ձեռքերդ հեռու" պլակատներով միացել էին Վարդան Ղուկասյանի կոչին։
Ակցիան ավարտվեց՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ ստորագրահավաքով, ստորագրահավաքը մեկնարկեց անմիջապես ակցիայից հետո։
Ֆոտոռեպորտաժը՝NewsMedia.am-ի
Ակցիայի մանրամասները առաջարկվող Տեսանյութում։