Պլաստիկ վիրահատության հակառակ երեսը. Զրույց հայտնի վիրաբույժի հետ

Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը պահանջում են անընդհատ կատարելագործվել կյանքի բոլոր ոլորտներում: Արտաքին տեսքը այս մրցապայքարի առանցքային բաղադրիչներից է, իսկ դրան հասնելու առանցքային բաղադրիչը մեր ժամանակներում պլաստիկ վիրաբուժությունն է:
Վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանում կատարվող պլաստիկ վիրահատությունների շարքում առաջին տեղը զբաղեցնում է ռինոպլաստիկան (քթի ձևի շտկումը): Ընդ որում այս ցուցանիշը տարեցտարի ավելանում է 5-10%-ով: Ռինոպլաստիկայի և ընդհանրապես դիմածնոտային վիրահատական միջամտությունների ժամանակակից տենդեցների, նրբությունների և առանձնահատկությունների շուրջ «Բժշկի մոտ» հաղորդման շրջանակներում զրուցել ենք պլաստիկ վիրաբույժ Գեւորգ Ֆելիքսովիչի հետ: