1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Նոր Զովք»-ի պակաս վճարված հարկը կազմել է շուրջ 4․1 մլրդ դրամ. ՊԵԿ

 

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության  վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել այն մասին, որ «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ անվամբ գործող՝ «Զովք» սուպերմարկետների հսկիչ-դրամարկղային մեքենաներն ինտեգրված են արտաքին առևտրային ծրագրերին, մասնավորապես «1 С» ծրագրին և գեներացվող ֆիսկալ հասույթները ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազա են ուղարկվում վերջիններիս միջոցով։

ՊԵԿ-ից  հայտնում են, նույն տեղեկությունների համաձայն՝ «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ-ն կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հսկիչ-դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտությամբ, առևտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին, իսկ որոշ դեպքերում տրամադրվում են նաև ներքին կտրոններ, որոնց վրա բացակայում են ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված պարտադիր վավերապայմանները: Արդյունքում, ընկերությունը թաքցրել է  իրական իրացման շրջանառությունը, չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել  առանձնապես խոշոր չափերի հարկեր։

Ըստ Կոմիտեի,   2022 թ. հոկտեմբերի 17-ից մինչև  նոյեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են տարբեր տեսակի ապրանքների 35 հսկիչ գնումներ՝ ծածկագրված եղանակով։ Արդյունքում, կատարված հսկիչ գնումներից 24-ի դեպքում հաստատվել են ստացված օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ կատարված 8 հսկիչ գնման ընթացքում շեղումներ չեն հայտնաբերվել, իսկ 3 դեպքում՝ ընկերության կողմից ընդհանրապես ՀԴՄ կտրոններ չեն տրամադրվել, այլ տրամադրվել են ներքին կտրոններ։

Ձեռք բերված ելակետային տվյալների հիման վրա կատարվել է հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ։ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից «Զովք» սուպերմարկետների ցանցում, ինչպես նաև քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ վայրերում, դատարանի որոշումների հիման վրա, օրենքով սահմանված կարգով իրականացվել են խուզարկություններ։ Արդյունքում, հայտնաբերվել և առգրավվել են քրեական վարույթով կարևոր նշանակություն ունեցող առարկաներ և փաստաթղթեր:

«ՆՈՐ ԶՈՎՔ»  ՍՊԸ-ի  ծրագրային ապահովումն իրականացնող «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ն՝   Երևանի Բաղրամյան պողոտայի 31ա 23 հասցեում գտնվող գրասենյակում վարույթային գործողությունների ընթացքում առարկաների և փաստաթղթերի զննման, շինության խուզարկության, միաժամանակ օպերատիվ տվյալների համադրության արդյունքում պարզվել է, որ ընկերությունն իր գրասենյակից դուրս օգտագործում է տվյալների շտեմարան` սերվեր, սակայն ընկերության հիմնադիր և իրական շահառու Վ․ Ս․ -ն և մյուս աշխատակիցներն անընդհատ պնդել են, որ ընկերությունը տվյալների առանձին շտեմարան չունի:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում տարբեր բնագավառներում, այդ թվում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների և օպերատիվ տվյալների միաժամանակյա կիրառման արդյունքում պարզվել է, որ ընկերության տեղեկատվության սերվերը կարող էր գտնվել  առավելագույնը 10 կմ հեռավորության վրա: Ընդ որում, նշված երկու հասցեների միջև ինտերնետային հասանելիության կապը ապահովված էր առանց որևէ ինտերնետ պրովայդերի մասնակցության՝ կիրառելով այսպես կոչվող «Dark Fiber» ուղիները՝ նպատակ ունենալով քողարկել և վերահսկողությունից դուրս պահել սերվերի հասցեն։ Օպերլիազորներն անմիջապես օպերատիվ հսկողություն են սահմանել նշված և հարակից հասցեներում, որի արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ-ի տվյալների շտեմարանը` սերվերը, գտնվում է Երևանի Բաղրամյան պողոտայի 77/5 հասցեում, որն ի դեպ, «Ակթրեյդ Սոֆթ» ընկերությունից գտնվում է մոտ 1,6 կմ հեռավորության վրա և իրենից ներկայացնում է երեք հարկանի շինություն։ Խուզարկության արդյունքում շինության նկուղային հարկի վերջնամասում՝ արկղերով և ալյուրի պարկերով քողարկված, հայտնաբերվել է փակ դուռ, որից ներս գտնվել է տվյալների շտեմարանը։

ՊԵԿ փոխանցմամբ, միջոցառումների շրջանակներում հետազոտվել է տվյալների շտեմարանը: Արդյունքում պարզվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերությունն առևտուր իրականացնող գնորդներին տրամադրել է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկել հարկային մարմին, մասնավորապես՝ 2022 թ-ի հոկտեմբերի 19-ին ժամը 15։24-ին օպերլիազորները ծածկագրված եղանակով՝  Խորենացի փողոցի  33/7 հասցեում գործող՝ «Զովք» սուպերմարկետից կատարել են հսկիչ գնում: Գնվել է  պանիր, հում ապխտած երշիկ, ֆիլե, լավաշ, պոլիէթիլենային տոպրակ, հալած պանիր, գազավորված ջուր, կաթնային շոկոլադ: Տվյալ կտրոնի տեղեկատվությունն ուղարկվել է ՀՀ ՊԵԿ ոչ ամբողջությամբ, արդյունքում նշված գնման համար վճարված շուրջ  7 հզ 133 դրամի գումարից հարկային մարմին ուղարկվել է 6. 060 դրամ գումարը: Իսկ տարբերությւոնը 1080 դրամի գումարը չի ուղարկվել, այլ պահպանվել է «ՆՈՐ Զովք» ընկերության հաշվապահական հաշվառման վարման տվյալների շտեմարանում:Եվ սա ընդամենն այս մեկ դեպքով:

Միաժամանակ, վարույթային գործողությունների արդյունքում վեր են հանվել «Զովք» սուպերմարկետների՝ 2019-2023 թ․թ․-ի վաճառքներից ձևավորված իրական հասույթները։ Արդյունքում, ձեռքբերված փաստական տվյալների հիմքով կատարվել է պետությանը պատճառված վնասի հաշվարկ, ըստ նախնական տվյալների ընկերությունը նման հանցավոր գործելաոճի արդյունքում՝ 2019թ․-ից մինչև 2023թ․-ի հունվար ամիսը՝ թաքցնելով իրական իրացման շրջանառությունը, թերհայտարարագրել է շուրջ 13․2 մլրդ դրամի հարկվող օբյեկտ, իսկ պակաս վճարված հարկը կազմել  է շուրջ 4․1 մլրդ դրամ։ Ներկայումս, միջոցառուներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու համար:

ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին չիրականացնել ծրագրային միջամտություններ, քանի որ կոմիտեն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների բավարար գործիքակազմ` հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու օրինազանցներին:

Իսկ ինչու՞ է մինչև այժմ լուռ Օնիկ Գասպարյանը ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությու... ՔՊ-ականը ապրանքը վաճառել է թուրքին, ու 400 հա... ՆԱՏՕ-ն շտապ զինում է ՌԴ-ի հետ իր սահմանները, ... Պենտագոնի ուսումնասիրությունը բացահայտել է ռա... ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԾԱՎԱԼՈՒՆ ԵԼՈՒՅԹՈՎ ԱՆԴՐԱԴ... Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհ... Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Երևան-Բաք... «Վագները» սկսել է մեծ հարձակում Բախմուտի հարա... Ռուսաստանը հացահատիկային գործարքը երկարացնում... Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռուսակ... Ադրբեջանը սպառնում է Հայաստանին․ ՀՀ ԱԳՆ-ն հայ... Սեմյոն Բաղդասարովը կոչ է արել վերադարձնել Կոս... Հովիկ Աբրահամյանից բռնագանձել 59 գույք, 20 ըն... Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը ծանր վիճակում... Նոր նշանակումներ՝ոստիկանությունում Զինծառայողի անձնական պատիվն ու արժանապատվությ... Միրզոյանը և Լավրովը Մոսկվայում կքննարկեն ԵՄ դ... ՊԱՀԱՆՋ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՑ ԵՒ ՆՐ... ՕՐԱԿԱՆ 11 ՐՈՊԵ ԱՐԱԳ ՔԱՅԼՔԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՆԽԵԼ ԱՄԵ... Հերթական ծեծկռտուքը՝ պարեկների և քաղաքացիների... Մոսկվայում Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Սի... Դադարեցրե՛ք Հայ Եկեղեցու սպասավորների վերաբեր... Բրյուսովի ռեկտորի ժ/պ-ի նշանակումը միտված է ք... Արամ Ա-ն և Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկել ե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված Եթե բնակչությունը իմանա մեր կորուստների մասին... VIDEO.Արցախում խոշտանգված զինվորի, «Զոն»-երու... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... ՌՈ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ ...
Դավիթ Տոնոյանն իր հարազատներին արգելել է տեսակցել իրեն Իրանը վերջնականապես համաձայնեցրել է Ռուսաստանից Սու-35 ինքնաթիռների ձեռքբերման գործարքը, տեղեկացրել են «ՌԻԱ Նովոստի»-ին ՄԱԿ-ում ԻԻՀ-ի մշտական ներկայացուցչությունում։ «1988թ. իրանա-իրաքյան պատերազմի ավարտից հետո Իրանը դիմել է մի շարք երկրների՝ կործանիչներ գնելու հնարավորության խնդրանքով, եւ Ռուսաստանը հայտարարել է, որ բաց է դրանք վաճառելու հարցում»,- նշել են մշտական ներկայացուցչությունում։ Սու-35 Տզրուկները պետք է առերեսվեն ինձ հետ.նոր մանրամասներ Պեմզաշենի դաժան սպանության գործով Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում 3 քաղաքացու՝ մոր և երկու երեխաների սպանության դեպքով սպասվում են առերսումներ, գործը ակտիվ փուլում է: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց դաժանաբար սպանված ընտանիքի հայրը` Սեւակ Մելիքսեթյանը. -Տզրուկները պետք է առերեսվեն ինձ հետ եւս, ես դրանց սատկելը պետք է տեսնեմ, որ խիղճս հանգստան, շակալները խլեցին իմ սաղ կյանքը, ես ապրում եմ, շնչում եմ, հաց եմ ուտում, ջուր եմ խմում, բայց ՊՆ-ն «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին խոշոր գումար է տվել Պաշտպանության նախարարությունը «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին խոշոր չափի՝ 215 մլն դրամի, այսինքն՝ մոտ 551 հազար դոլարի դրամաշնորհ է տվել։ Սրանով ՊՈԱԿ-ը պիտի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի տարածքում հետազոտություններ անի՝ տարածքը վտանգավո՞ր է, թե՞ ոչ, մի մասով էլ չափահաս բնակիչների շրջանում իրազեկում անցկացնի։ Նշենք, որ այս ՊՈԱԿ-ի տնօրենը 2018-ի իշխանափոխության ժամանակ հանրությանը հ «Բլթոցներ», որ սոսկ անձնական կարծիք չեն, այլ գլխավոր գծի արտածում «Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական «փաղանգում» կա մի մտքի գիգանտ, քանքար ու պարզապես մաքրամաքուր անցյալով գործիչ: Եթե միանգամից չկռահեցիք, խոսքը Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանի մասին է, որը «նախկինում» ընդամենը մի 8-9 տարի բանակի թիկունքի պետն է եղել, ինչը չի խանգարում, որ իր քպական խմբակցակիցները աջուձախ «բանակը թալանելուց» խոսեն: Բայց այդ ծեքծեք «Իրավունք». Թուրքիայում քաղաքացիներին դուդուկ են բաժանում «Իրավունք» թերթը գրում է. «Թուրքիայում փետրվարի 20-ին կրկին երկրաշարժ է տեղի ունեցել, այս անգամ` Անթաքիա քաղաքում: Ընդհանուր առմամբ` իրավիճակը շարունակում է լարված մնալ ամբողջ Թուրքիայում: Տեղի հայերից «Իրավունքին» փոխանցեցին, որ ամեն րոպե սպասում են նոր երկրաշարժի, ընդ որում` զգուշացրել են, որ կարող է այն ավելի ուժգին լինել: Մարդիկ կտրոնով օգնություն են ստանում, որոնք բերվել են այլ երկրներ
website by Sargssyan