Բոլոր գրված ու չգրված երգերս, Դարձի՛ր հոգուդ ձայնին

Մի օր,
Երբ բոլորի հետ,
Բոլորի պես
Մարմինս կմաքրվի
Երկրի փոշուց,
Եվ հողի գույն կստանան
Բոլոր գրված ու չգրված երգերս,
Դարձի՛ր հոգուդ ձայնին.
Փարվի՛ր ինձ հետ
Անվերջ զրույցի բռնված
Ու շարունակ իմ հորիզոնում
Կայանող կարոտներիդ,
Եվ արևի մեջ փորձիր լսել
Ստվերիդ հետ
Համահավասար քայլող
Հոգեշշուկս՝
«Ես Դու եմ և Նա,
Ով հավիտյանս հավիտենից
Ապրելու է Քո մեջ»...
Բորիկ Բաղդասարյան
14.03.2023