Պենտագոնի ուսումնասիրությունը բացահայտել է ռազմական օդաչուների շրջանում քաղցկեղի բարձր մակարդակը

Պենտագոնի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ռազմական օդաչուների շրջանում քաղցկեղի բարձր մակարդակ է գրանցվել:
Առաջին անգամ պարզվել է նաեւ, որ ցամաքային անձնակազմերը, որոնք լիցքավորում, պահպանում եւ գործարկում են այդ ինքնաթիռները, նույնպես հիվանդանում են քաղցկեղով։
Պենտագոնը հրապարակել է հետազոտությունը փետրվարի սկզբին, հայտնում է Associated Press-ը:
Ռազմական ավիատորները տարիներ շարունակ ահազանգում են քաղցկեղով տառապող օդաչուների եւ ցամաքային անձնակազմի անդամների թվի մասին։
1992-ից 2017 թվականներին ռազմաօդային ուժերում աշխատած մոտ 900 հազար զինվորականների շրջանում շուրջ մեկ տարի տեւած ուսումնասիրության ընթացքում Պենտագոնը պարզել է, որ ինքնաթիռի անձնակազմի անդամների մոտ մելանոմայի դեպքերը 87%-ով եւ վահանաձեւ գեղձի քաղցկեղի դեպքերը 39%-ով ավելի են առկա ցուցանիշից:
Մինչդեռ տղամարդկանց շրջանում 16%-ով ավելի բարձր է եղել շագանակագեղձի քաղցկեղի, իսկ կանանց շրջանում՝ կրծքագեղձի ուռուցքի առկայությունը։
Ընդհանուր առմամբ, օդանավի անձնակազմի շրջանում 24%-ով բարձր է եղել բոլոր տեսակի քաղցկեղի դեպքերը:
Հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ ցամաքային անձնակազմի շրջանում 19%-ով ավելի բարձր է ուղեղի եւ նյարդային համակարգի քաղցկեղի դեպքերը, 15%-ով ավելի բարձր վահանաձեւ գեղձի եւ 9%-ով բարձր երիկամների քաղցկեղի դեպքերը: